ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հասկանանք, որ հնարավոր չէ ատելության հիմքի վրա պետություն կառուցել. Բաբայան 09/27/2021 20:38 | Հարցազրույց

Ամենակարևոր դասը, որ պետք է քաղենք 44-օրյա պատերազմից և վերջին տասնամյակների մեր կյանքից դա այն է, թե ինչքան ենք կարևորում մարդկային կյանքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին։
Ռուբեն Բաբայանի կարծիքով կարևոր հարցադրումներից մեկն էլ այն է՝ արդյոք մեզ համար մարդկային կյանքը եղել է գերագույն նպատա՞կ, թե՞ պարզապես գործիք՝ տարբեր հարցեր որոշելու համար։
-Պարոն Բաբայան, այս մեկ տարվա ընթացքում հասարակության վարքագծի մեջ ի՞նչ փոփոխություններ եղան։ Պատերազմի ժամանակ անմիջապես համախմբվեցինք, բայց նոյեմբերի 9-ից հետո պառակտում առաջացավ։
-Յուրաքանչյուր ժողովուրդ միշտ որոշակի պայքարի մեջ է, և հաղթում է նա, ով համախմբված է լինում ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև խաղաղ կյանքի ժամանակ։ Մենք պարտավոր ենք ապրել հանուն կյանքի, այլ ոչ թե հանուն մահվան։ Իմ կարծիքով այն ամենը, ինչ կառուցվում է աշխարհում, պետք է մեկ ուղղվածություն ունենա՝ պաշտպանել մարդկային կյանքը՝ անկախ նրանից, թե ում է պատկանում այն և ինչ հայացքների կրող է։ Մենք պետք է հասկանանք, որ հնարավոր չէ ատելության հիմքի վրա պետություն, հասարակություն կառուցել։ Մարդիկ տարբեր են, ինչը լավ է։ Պետք չէ յուրաքանչյուրի մեջ թշնամի փնտրել, եթե նրա հայացքները չեն համապատասխանում քո հայացքներին։
Մշտապես դժգոհում ենք մեր կյանքից, բայց վերջիվերջո մենք ապրում ենք այնպես, ինչպես մտածում ենք և եթե ուզում ենք, որ մեր կյանքը փոխվի, պետք է մեր մտածողության մեջ որոշակի բաներ փոխենք։ Համենայն դեպս իրար հանդեպ ավելի հանդուրժող լինենք, ամեն քայլափոխի թշնամիներ ման չգանք և իրար չվիրավորենք։
-Վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց մեջ անհանդուրժողականությունն էլ ավելի չի՞ խորացել։ Մարդկային կյանքն արժևորվում է հայտարարությունների մակարդակում, իսկ այդ ուղղությամբ գործողություններ, կարծեք թե, չեն իրականացվում։
-Կարծում եմ՝ մեր կյանքը չափից ավելի քաղաքականացված է։ Չափից ավելի շատ հույսեր ենք կապում քաղաքական ուժերի հետ։ Իրականում Հայաստանում քաղաքական ուժերը ոչ թե փորձում են համակեցության, իրար հասկանալու հնարավորություններ գտնել, այլ փնտրում են, թե ինչն է իրենց բաժանում։ Այս հարցում հասարակությունը պետք է ավելի առողջ դրսևորում ունենա և հույսը չկապի քաղաքական ուժերի հետ։
Քաղաքական ուժերը սպասարկում են այն գաղափարները, մոտեցումները, որոնք իրենց ներկայացնում է հասարակությունը։ Եթե հասարակությունն ուրիշ պահանջներ ներկայացնի, պարտադրի ոչ թե իրար հայհոյել, միմյանց հետ թշնամանալ, այլ պահանջի իրար լսել ու հանուն պետական շահի միավորվել, ամեն ինչ այլ կլինի։ Պետք է հասկանանք, որ դա միակ ճանապարհն է։ Հակառակ պարագայում ինքնասպանության ճանապարհով ենք գնում։
-Հասարակությանն էլ ի՞նչ է պետք, որ այդ պահանջը ներկայացնի։ Պատերազմի հետևանքով Արցախի շրջաններն օկուպացվեցին, հիմա արդեն վտանգված է Հայաստանը, Սյունիքում, Գեղարքունիքում անվտանգային խնդիրներ ունենք։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասարակությունն իր պահանջները փոխի։
-Բարդ հարց է։ Հաճախ խոսում ենք ազգային ինքնության մասին, ժողովրդի ազգային նկարագիրը պահպանելու մասին, Արցախին տեր կանգնելու մասին։ Սա կարող է լուծել միայն ամուր պետությունը։ Մենք չենք կարող քանդել, թուլացնել մեր պետությունը և պահանջել, որ այն որոշակի հարցեր լուծի։ Բոլորը հասկանում են, որ իրականում Արցախը կարող է պաշտպանված լինել, եթե կա ամուր Հայաստան, ոչ թե ամուր երրորդ կամ չորրորդ երկիր, որովհետև այդ երկրները միշտ հարցերն ի շահ իրենց են լուծելու։
Մեր խնդիրն է՝ լինել ամուր և ուժեղ, իսկ նման պետություն պարզապես խոսքերով չի լինում, կոնկրետ ծրագրեր են պետք։ Մենք իրական աշխատանքը փոխարինել ենք կենացներով։ Խոսում ենք, գլուխ գովում, ուրիշին վիրավորում, բայց դա ի՞նչ կապ ունի ռեալ աշխատանքի հետ։
-Գուցե կենացային խոսքե՞րն են պատճառը, որ պատերազմից մեկ տարի է անցել, բայց առարկայական ոչ մի բան չունենք։
-Կարծում եմ հասարակությունը պետք է մերժի նման մոտեցումը։ Հասարակությունը պետք է հստակ ասի՝ իրեն այլևս խաբել պետք չէ։ Վերջիվերջո կյանքն ասմունք չէ։ Կյանքը պահանջում է ռեալ, պրոֆեսիոնալ, յուրաքանչյուրն իր տեղում մասնագետների։ Այդ մասնագետներին պետք է կարողանալ պահել այս պետությունում, պետք է բերել, որովհետև մենք իսկապես շատ քիչ բան գիտենք։ Պետք է փոխել ամբողջ կրթական համակարգը, որը պետք է դառնա վերլուծողական, քննադատական, որ յուրաքանչյուր ուսուցչի խնդիրը երկրի քաղաքացի մեծացնել, դաստիարակելը լինի։ Ես չեմ կարծում, որ մենք այս աշխարհի երեսին ամենաանհասկացող ազգն ենք։ Այստեղ շատ բան կախված է նաև մտավորականությունից, որը պետք է խիզախություն ունենա և չվախենա ժողովրդի հետ խոսել շատ անկեղծ։ Մեր երկրում գործը պետք է դառնա միակ կարևոր չափանիշը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/18/2022 08:40 Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից. «Իրավունք»
- 05/18/2022 08:36 Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:29 Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
- 05/18/2022 08:24 Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»
- 05/18/2022 08:21 Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը». «Հրապարակ»
- 05/18/2022 08:18 Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:15 Իշխանության պլան Բ-ն. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/18/2022 12:12 Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. պատգամավոր
- 05/18/2022 11:10 Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Իշխան Սաղաթելյան
- 05/18/2022 09:50 Նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են. Սաղաթելյան
- 05/18/2022 08:27 Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2022 12:51 Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը