ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար 09/20/2021 17:45 | ԼՐԱՀՈՍ
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի տնտեսության մեջ ներդրում անելու կոչ է անում։ Ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը ելույթ ունենալով Երևանում Armenia Business Forum-ի շրջանակներում, ներկայացրել է ընկերության կողմից ՀՀ-ում և Արցախում նախատեսվող ներդրումային մի շարք ծրագրեր․ նախատեսվում է ընդհանուր առմամբ կատարել 780 մլն դոլարի ներդրում։
Մասնավորապես ներդրումներ կլինեն էներգետիկայի ոլորտում՝ 600 միլիոն ԱՄՆ դոլար, արտադրության՝ 50 մլն դոլար, տուրիզմի ոլորտում ևս 50 մլն դոլար։ Երիտասարդական գործարարության խթանման համար ընկերությունը կներդնի 30 մլն դոլար, եւ Արցախի ժողովրդի բարեկեցությանն համար «Տաշիրը» կտրամադրի 50 մլն դոլար։
«Ուրախ եմ՝ ողջունելու ձեզ Երևանում: Այսօր այստեղ են հավաքվել Ռուսաստանի և Հայաստանի գործարար շրջանակների կայացած ներկայացուցիչներ, երիտասարդ գործարարներ։
Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ՝ վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներ՝ Կառավարության նախագահի տեղակալ պարոն Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ:
Մեզ համար հատկապես հաճելի է, որ Ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք ուրախ ենք, որ կարևորում եք Հայաստանի առաջին (հուսով եմ՝ հետագայում գլխավոր) գործարար ֆորումը:
Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ:
Մենք այսօր ՉԵՆՔ հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին և կոչ ՉԵՆՔ անելու Ձեզ միջոցներ փոխանցել այդ հիմնադրամներին:
Մենք կոչ ենք անելու արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ:
Չնայած վերջին տարիների դժվարություններին՝ Հայաստանը շարունակում է բիզնեսի համար բարենպաստ երկիր լինել, հատկապես՝ Ռուսաստանի գործարարների համար:
Հայաստանի տնտեսությունը բաց է սերտ համագործակցության համար՝ շնորհիվ մեր ժողովուրդների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների:
Հենց այդ նպատակով էլ Հայ գործարարների ասոցիացիան կազմակերպել է այս Ֆորումը, որի նպատակներն են՝
1) Հայաստանի տնտեսության զարգացում ՝ ներդրումների միջոցով,
2) տարբեր երկրների, առաջին հերթին Ռուսաստանի գործարարների միջև ավելի սերտ տնտեսական համագործակության հաստատում,
3) նոր մակարդակի երկխոսության ձևավորում և ամբողջ աշխարհով հայ գործարար համայնքի միավորում,
4) երիտասարդական գործարարության խթանում և աջակցություն:
Հայաստանում ռեալ ներդրումներ ներգրավելու համար կարևոր է բազմակողմանի աշխատել ինվեստիցիոն կլիմայի բարելավման ուղղությամբ:
Պետությունն իր հերթին պետք է բիզնեսի համար այնպիսի պայմաններ ստեղծի, որոնց առկայության դեպքում այն առավել հարմար ու արդյունավետ կգործի:
Բիզնես համայնքին դիմելիս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այսօր Հայաստանում արտահանողների բարենպաստ օրենսդրական դաշտ է ստեղծվել։ Այն լայն դռներ է բացում այստեղ բիզնես վարելու տեսանկյունից:
Քանի որ Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, անհրաժեշտ է այն ինտեգրել ավելի մեծ միջազգային շուկաներին, որոնցից ամենակարեւորը ռուսականն է։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ ներդրողը մեծ արտահանման հնարավորություններով։
Այս կապակցությամբ ես կցանկանայի հատուկ ընդգծել ռուսաց լեզվի դերը՝ որպես ինտեգրման կարևորագույն գործոն մեր երկրների միջև: Ռուսաստանը և Հայաստանը կապված են մշակութային, հոգևոր, պատմական ու տնտեսական երկարամյա սերտ կապերով, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը:
Հայակական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել ռուսաց լեզվի՝ պետական մակարդակով ուսուցումը:
Կցանկանայի մասնավորապես հրավիրել Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը այս հարցին: Նախևառաջ խոսքը դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է:
Մենք գիտակցում ենք պահի լրջությունը և հասկանում, որ ապագա կայուն տնտեսական աճի ապահովման համար պետք է աշխատել հենց հիմա, հենց այսօր, գործնական կոնկրետ քայլերով:
Դիմում եմ ձեզ եւ ողջ հայ բիզնես համայնքին. եկեք համախմբենք մեր ջանքերը Հայաստանի շուրջ։ Հայերը հսկայական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, եւ մեր խնդիրն է համախմբել մեր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար։
Այդ նպատակով ուզում եմ ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ներդրումային ծրագիրը:
1-ը Էներգետիկայի ոլորտն է
Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է: Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է: Հայաստանի էներեգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման եւ էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչեւ 600 միլիոն ԱՄՆ դոլար:
2-րդ կարեւոր ուղղությունը արտադրությունն է
Տնտեսության կայուն զարգացումը անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ այդ ոլորտում նոր իննովացիոն որոշումների կիրառմամբ:
Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանն ապահովում աշխատատեղերով։
Այս նպատակների համար հատկացվելու է ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլար:
«Տաշիր» ընկերությունների խմբի համար 3-րդ կարեւոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է
Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում: Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է զարգացման մեծ պոտենցիալով:
Այդ նպատակների համար մենք կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար։
Հաջորդը՝ երիտասարդական գործարարության խթանումն է
Կարեւոր է չանտեսել նաեւ մեր երիտասարդ սերնդի նախաձեռնությունների աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 մլն դոլար։
Եվ 5-րդը՝ հատկապես կարեւոր եմ համարում շարունակել Արցախի զարգացման ծրագրերը
Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի:
Մեր խնդիրն է՝ ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար:
Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ, այդպես կշարունակենք նաև ապագայում:
Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման եւ Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար:
Ես բարձրաձայնեցի մեր պլանների մասին։ Ես ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր ու նախաձեռնություններ բիզնեսի կողմից։ Համոզված եմ, որ մեր ձեռքերում է հնարավորություններ ստեղծել, որոնք Հայաստանը ուժեղ երկիր կդարձնեն ու կապացուցեն ողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։
Շնորհակալություն»,- ելությում ասել է Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել