Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն

Սամվելը յուրատեսակ էր իր նվիրվածությամբ, անկեղծությամբ, երբեմն՝ դաժան անկեղծությամբ․ նա իր գործում մահապարտի հանգույն էր 03/29/2021   22:29  |  Վերլուծություններ

«Ես երջանիկ եմ, որովհետև եղել է գործի պաշտամունք, եղել է խորքային համոզմունք, որ հայրենիքի համար օգտակար գործ եմ անում։ Այդ համոզմունքն էն գլխից է եղել»։

Այս խոսքերի հեղինակը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է։ Հուշարձանագետ բառը նորաստեղծ է մեր իրականության մեջ և այն բնորոշում է Սամվելին, ով իր ողջ կյանքը նվիրեց հայկական ճարտարապետական հուշարձաններին։

Նախօրեին, Ճարտարապետների պալատում, նրա  հուշ-երեկոյի ընթացքում իր  կատարած մեծ  գործի արժևորման և գնահատանքի  խոսքերի պակաս չզգացվեց։ Յուրաքանչյուր ելույթ ունեցող /ՃՊ նախագահ Մկրտիչ Մինասյան, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյան, քարտեզագիր Ռուբեն Գալիչյան, /Ն․ Սարգսյանն ու Ռ․ Գալիչյանը նաև ՀՃՈՒՀ հիմնադիր կազմում են/,  «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյան և այլք/,   հիշեց  իր և Սամվելի ծանոթության պատմությունը, հետաքրքիր և ուշագրավ դրվագներ պատմեց ներկաներին։

Իհարկե, վաղուց արդեն Սամվելին բնորոշելիս շատ սովորական էր ասելը՝ նա մի  ողջ ինստիտուտի գործ է անում: Դա բնավ չափազանցություն չէր և չէ։ Դեռ դպրոցական տարիներից էր ընտրել իր ճանապարհը և շատ համոզված ու ճակատային: Խորհրդային լճացման տարիներին նա Արցախի հայկական հուշարձաններն էր չափագրում ու լուսանկարում՝ փաստագրում՝ գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր՝ 70-80-ականներից սկսյալ:

Հպարտանում էր՝ ինձ պես համատարած Հյուսիսային Արցախի տարածքը ոչ-ոք չի սանրել-անցել, ասում էր ու զայրանում, որ հայերս բերդ-ամրոցներ քիչ ենք կառուցել:

Աշխարհագրությունը ժամանակի ընթացքում ավելի ընդգրկուն դարձավ, իսկ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի և նրա համագործակցությունը ուղղակի ճակատագրական եղավ …

Սամվելը մարդ էր, որը կոչված էր, նրա կոչումը մեր հրաշք երկիրն՝ իր բոլոր միկրոտեղանուններով ճանաչելի ու սիրելի դարձնելն էր, աշխարհում սփռված հայ հետքը՝ պատմական Հայաստանից ու Արցախից զատ՝ նաև Ջավախքում,Վրաստանում, Կախեթում, հայաշատ խոշոր գաղթօջախներում եղածը փաստագրելը, վավերագրելը:

Ճարտարապետների պալատում Սամվելի հիշատակի երեկոյի մասնակիցների մեջ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց տեսա՝ հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանից մինչև Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որ գիտեմ՝ հին արշավական է։ Իսկ ճարտարապետների զգալի ներկայությունը օրինաչափ էր, քանի որ ինչպես ՃՊ նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ  Մկրտիչ Մինասյանն ասաց՝ «նա ամեն օր էր մեզ հիշում,  իսկ այսօր Սամվելի օրն է, եկեք հիշենք նրան»։

Հիշեցին, կարևորեցին նրա գործը, որ նաև՝ պլակատներով ու հրատարակված բազմահատորյակներով ցուցադրված էր։

Իմ ճանաչած Սամվելը համեստագույն անձնավորություն էր, բայցև՝ երևույթ էր նա, ընդ որում՝ բացառիկ՝ իր տեսակի մեջ։  Ճռճռան խոսքեր չէր սիրում, հայրենասիրությունը նրա համար հայրենիքի ճանաչողությունից էր սկսվում և չէր ավարտվում։

Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝   Թորոս Թորամանյանից հետո նման գործ, երևի ոչ-մեկը չի արել։ «Պարզվում է՝ մեզ մոտ հարյուրամյակը մեկ մարդիկ են ծնվում, որոնք ուղնուծուծով նվիրված են լինում իրենց գործին, հայրենիքին։ Սամվելն աշխատում էր մեզ մոտ /նկատի ունի՝  Հուշարձանների պահպանության վարչությունը/։ Դեռ ղարաբաղյան պատերազմից առաջ նրա արշավները  դեպի Նախիջևան, Հյուսիսային Արցախ, հետո՝ ռազմական արկերի դեր կատարեցին։ Նա կարծես զգում էր, թե ինչ կարող է լինել և  ամեն տեղ ուզում էր  լինել․․․Նրա  գործուղումներն  ամեն անգամ վերջանում էին «ԿաԳեԲե»-ի նկուղներում երկար մնալով։ Ընդ որում, մի քանի օր․․․ բնականաբար, պարզ է, ինչ վտանգներով էր հղի այդ ամենը, և  մեր  վարչության պետերը՝ Կիրակոսյանը, Հասրաթյանը անընդհատ զբաղված էին,  նրան  հանելու գործով։ Ափսոս է, որ նրան կորցրեցինք։  Իր և Արմեն Հախնազարյանի միացումը  շատ օգտավետ եղավ։ Հետաքրքիր է, որ նման մարդիկ ձգողական ուժով գտնում են միմյանց։ Սամվելը և Հախնազարյանն արեցին մի բան, որը շատ մեծ օգուտ տվեց մեզ։

Սամվելը յուրատեսակ էր իր նվիրվածությամբ, անկեղծությամբ, երբեմն՝ դաժան անկեղծությամբ։ Էսօր ի՛ր օրն է, եկեք հիշեք իրեն․․․

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նույնպես անկեղծացավ՝ հիշելով իր զգացողությունը, երբ  առաջին անգամ  ճարտարապետ Արմեն Հախնազարյանի մոտ նրանք հանդիպել էին միմյանց․

«90-ականների սկզբին ես ծանոթ և բավական մտերիմ եմ եղել ճարտարապտ Արմեն Հախնազարյանի հետ և կարծում եմ, որ ճիշտ է չկտրել Սամվել Կարապետյանին՝  իր ավագ ընկերոջից՝ Արմենից։ Նա  այն տարիներին շատ էր պատմում Սամվելի մասին, միմյանց մենք ծանոթ չէինք։ Եվ մի անգամ՝ 90-ականների սկզբին էր, Գերմանիայից՝ Աախենից Արմեն Հախնազարյանը հրավիրել էր իր գերմանացի ընկերոջը՝ պրոֆեսոր՝ Ռիխտերին, ով  Արմեն Հախնազարյանի միջամտությամբ լուրջ աշխատանք  էր կատարել Պարսկաստանի սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։ Նրա  հետ պայմանավորվեցինք, որ գերմանացի ուսանողները պետք է չափագրական աշխատանքներ կատարեն Ալավերդիի /Գուգարքի/ շրջանում։ Ծանր տարիներ էին՝ գերմանացիները եկան և  մեկ ամսից ավելի մնացին։ Քիչ-քիչ ես էլ ներգրավվեցի այդ պրոցեսում։

Սամվել Կարապետյանի հետ մեր առաջին հանդիպումը եղավ Արմեն Հախնազարյանի տանը , եթե չեմ սխալվում 1996 թվականին, որտեղ առաջին իսկ խոսակցությունը գնաց Հախնազարյանի  և Սամվելի  կազմակերծությունները միացնելու շուրջ։ Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իմ և Սամվելի առաջին հանդիպումը  /մինչ այդ Արմեն Հախնազարյանը զգուշացրել էր, որ Սամվելը եթե մեկին չի վստահում, բնավորությունը բավական սառն է/, անցավ փոխադարձ անվստահության պայմաններում։

Սամվելի հետ սկսել եմ շատ ակտիվ աշխատել Արմեն Հախնազարյանի մահից հետո։ 2009 թվականին նա ինձ զանգահարեց Գերմանիայից և շատ ծանր խոսակցություն եղավ․ ասաց, որ իրեն մի քանի ժամ է մնացել ապրելու և հայտնեց իր՝ ինձ գրած նամակի մասին, որ արդեն  ուղարկել էր։ Ասաց՝  շուտով կստանաս նամակը․․․

Մահից  2 շաբաթ անց այդ նամակը ես ստացա, ուր ի թիվս տարբեր խնդիրների՝ նա ուղարկել էր ինձ ճարտարապետ Թորոս Թորամանյանի՝ Պետերբուրգի կողմից Անի գործուղման փաստաթղթերի օրիգինալները, որն անշուշտ, ես կնվիրեմ այս կազմակերպությանը / ՀՃՈՒՀ-ին/։

Նա նաև խնդրում էր, որ Սամվելին մենակ չթողնեմ։ Դա  էր հիմնական պատգամը։  Դրանից հետո ես հանդիպեցի Սամվելին։ Մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ ընդամենը ֆինանսավորման հարցը պիտի լուծել, որովհետև ամեն ինչ ինքն իր ընկերների հետ ունակ էր անելու։ Այդ պահից սկսած, կոնկրետ անուններ չտամ, բայց մեզ հաջողվեց՝ մշակույթի նախարար, վարչապետ, նախագահ՝ հարցը հիմնավոր ներկայացնել՝ արդյունքում՝  կազմակերպության պետական ֆինանսավորման  մասով հարցը լուծում ստացավ։

Պարոն Գալիչյանը / քարտեզագետ Ռուբեն Գալիչյան/  ճիշտ է ասում, որ ցանկացածը, ով մտնում և ծանոթանում էր կատարված գործին, ուղղակի ապշում էր, քանի որ  Սամվելը  չորս-հինգ  նվիրյալ մարդկանցով ահռելի մեծ գործ էր անում, շատ ավելի, քան՝  հսկայական պետական ինստիտուտներ։ Դա շոկի նման մի բան էր, որով էլ ձևավորվում էր Սամվելի նկատմամբ հարգանքը ։ Բայցև՝ կար որոշակի զգուշություն՝ նա բավական ուղղամիտ էր և խնդիրներ էին առաջանում, որովհետև նա իր կարծիքների մեջ երբեք չէր նայում՝ իր դիմաց պետական ա՞յր է, թե՞ հոգևոր և հստակ կարծիքն ասելը, ուղղակի իր բնավորության և ազնվության դրսևորումներից մեկն էր։ Շատ են խոսում՝ պարոն Մինասյանն էլ ասաց՝  անընդհատ ասոցիացիա է առաջանում մարդկանց մոտ՝  Թորամանյանի և Սամվելի արած աշխատանքների միջև։

Կարծում եմ հետաքրքիր է  Թորամանյանի հետ կապված այս պատմությունը՝ երբ նա Զվարթնոցի տաճարի վերակառուցման իր  առաջին աշխատանքներն  է ներկայացնում Էջմիածնի վանականներին,  բնականաբար,  վերջիններս չեն ընդունում   և հրավիրում են Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած  փորձագետներից մեկին, եթե չեմ սխալվում՝ Վարդան Սարգսյանին, որը Թորամանյանի  այդ վերակառուցումը համարում է բոլորովին անհիմն՝  ասելով, թե՝  հնարավոր չէ, որ 7-րդ դարում հայերն այդպիսի կառույց ստեղծած  լինեն։

Ի պատասխան՝ Թորամանյանն ասում է նրան՝ դու երևի ձեռքերս ալյուրոտ տեսար՝ ինձ ջրաղացպա՞ն կարծեցիր․․․այսինքն, դիմացինը դիպլոմ ունի, ինքը՝ փոշու մեջ՝ տքնաջան աշխատանքով․․․

Սամվելը նույն աշխատանքն էր իրականացնում ու երբ Թորամանյանին իր կյանքի վերջում գնահատում են՝  արժևորելով  իր կատարած  մեծ գործը,  նա ասում է՝ ես մեծ բան չեմ արել, ընդամենը մի փոքրիկ արահետ եմ բացել և իմ հաջորդ սերունդն այդ արահետը կդարձնի լայնահուն պողոտա։

Հիմա՝ Սամվելն այդ արահետը լայնահուն պողոտա դարձնելու՝ այսպես ասեմ՝ ամեն ինչն էր՝ փորողն էր, որմնադիրն էր, ճարտարապետն էր, նախագծողն էր, նա բեռնակիրն էր՝ ամեն աշխատանք անում էր․․․

 Ես գիտեմ իրեն նաև շատ ավելի մոտիկից՝  մեր բազմաթիվ զրույցներից ու  փորձում էի այստեղ գալուց մտածել-գտնել այն  հատկանշական բառը,  որով  կբնութագրեի իրեն․․․ Ճիշտն ասած՝ վերջին ժամանակներում բառերն այնպես են արժեզրկվել, որ ես նրա մասին չէի ասի՝ հայրենասեր, նվիրյալ և այդպիսի կրկնվող բառեր․․․ Նա իրականում, իհարկե, մահապարտ էր։ 

Ինքն իր գործի մեջ ամեն ինչ էր ներդրել՝ և՛ անձնական միջոցները, և՛ կարողությունը, և ես նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ անհրաժեշտ էր՝ ինչ-որ բան փոխի հանուն ծրագրի իրականացման, նա ամեն ջանք գործադրում էր։

Սամվելի հետ պատահեց այն, ինչն արդեն մեծագույն գնահատական էր իր համար, այն է՝ որոշ երկրներ արգելեցին, որ նա մուտք գործի իրենց տարածք։ Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից սիմետրիկ արձագանքներ չեղան։ Բայց ինքը շատ վշտացած չէր, կարծում եմ, այդ երկրների տարածքները ինքը քար առ քար ուսումնասիրել էր։ Ինքս աշխատել եմ շատ պետական ատյաններում՝ գիտեմ, հաճախ էր լինում՝ խնդիրներ էին առաջանում, որովհետև համապատասխան նախարարը, նախարարությունները չունեին անհրաժեշտ ինֆորմացիան՝  տվյալ եկեղեցու, կառույցի մասին և բոլորը դիմում էին Սամվելին։  ՈՒ Սամվելը չլինելով պետական կառույց՝ տեղեկանքներ էր պատրաստում և ուղարկում։

Փորձեմ ավարտել՝ շատ եմ ցավում՝ մենք միասին մեծ ջանքեր գործադրեցինք և 2018 թվականին, երբ արդեն 3-4 ամիս անց ՀՃՈՒՀ-ը  պետք է ունենար մշտական  տարածք՝ 450 քմ,  որը  պետք է լիներ Մատենադարանից ոչ հեռու։ Շատ ուրախ էինք, որ հարցը վերջապես լուծվում էր և արխիվը, գրադարանը, նաև՝ ապագա ուսանողները պիտի ունենային շատ լավ պայմաններ, բայց դեպքերի բերումով այդ խնդիրը չլուծվեց։

Հիմա՝ ես հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, ովքեր իր կնոջ՝ Էմմայի գլխավորությամբ շարունակում են գործը․ բոլորս պարտավորություն ենք ստանձնել, ինքս  համարում եմ՝ ես՝ առաջնահերթ, որ ՀՀ-ում վերջնականապես պիտի լուծվի այս կազմակերպության  նստավայրի հարցը։ Ինքնին արդեն տարօրինակ է, որ մենք ունենք այդպիսի միավոր, սակայն այն  առայսօր  իր հիմնական տեղն ու վայրը չուներ։

Համաձայն եմ, որ Սամվելի մասին պետք է շատ խոսել, նրա մասին պիտի շատ բան ասել, և նա անպայման պետք է մնա հայոց պատմության մեծագույն մարդկանց շարքերում։

Հեղինակ՝ Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 08/03/2021  |  ԼՐԱՀՈՍՈւզում եմ իմ խոնարհումը բերել Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված մեր զինակից ընկերների մայրերին ու քույրերին. Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը
23:52 26/02/2021  |  Մեկնաբանություն«Բաց նամակ Սամվել Կարապետյանին». Կարեն Քոչարյան
19:54 25/02/2021Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին. Օգանոսկվի
18:05 14/12/2020  |  ՎերլուծություններԵրևանը՝ թուրքադրբեջանական օղակում
09:38 10/12/2020  |  ՄամուլԱզդեցիկ հայ գործարարների «մեսիջը». քաղաքական քարտեզը՝ վերաձեւման շեմին. «Փաստ»
19:38 09/12/2020  |  ՎերլուծություններՄեկ ամիսն անցավ՝ անհայտ կորածների և ռազմագերիների ծնողները որևէ շոշափելի արդյունք տեսե՞լ են՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ստանձնած Փաշինյանից
19:43 07/12/2020  |  ՄեկնաբանությունԻնչու ՞ է աղմկում Արսինե Խանջյանը
12:38 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը. Սամվել Կարապետյան
09:04 03/12/2020  |  ՄամուլՄոսկվահայ մեծահարուստները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ»
23:42 02/12/2020  |  ՎերլուծություններՄտավորական կռապաշտությունն աններելի է

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]