ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցած տարի, նախանցած տարի գերի չենք ունեցե՞լ, որ անկախության տոն ենք նշել․ Վարչապետի օգնականը լարված հանդիպում ունեցավ նահատակված հերոսների հարազատների հետ. տեսանյութ 09/17/2021 19:34 | ԼՐԱՀՈՍ

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները իրենց զավակների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջում են կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ի համերգը:
Զինծառայողների բողոքի ակցիայից մեկ ժամ անց կառավարությունից նրանց մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։
Հերոսների հարազատները դժգոհություն են հայտնում որոշման դեմ։
«Ինչի՞ եք անում սենց բան։ Մենք կտրականապես դեմ ենք»,- ասում էին հարազատները։
«Երեխեքի տարին չենք տվել, հետաձգեք էդ ամենը կամ լուռ մոմավառություն անենք, գնանք հարգանքի տուրք մատուցենք։ Ուրիշ բան նախատեսեք»,- պնդեցին հարազատները։
Հերոսների ծնողները պահանջում էին, որ Սարգսյանը հերքի, թե թուրքական բեռնատարներ են հրապարակ բերվել։ Վերջինս նշեց, որ տարբեր երկրներից բերված սարքավորումներ են, որոնք ՀՀ-ում չկան։ Բեռնատարը գերմանիայից է եկել, արտադրված է եղել Թուրքիայում։ Նշեց, որ վերջին օրերին տեղեկատվական պայքարի հետ գործ ունեն և որոշակի ուժերից ուղղորդումներ են նկատվում։
Ի վերջո, կառավարությունից առաջարկեցին 10 ծնողի հանդիպել ներսում, սակայն ծնողներից մեկը հայտարարեց, որ արգելում են մուտք գործել կառավարության շենք։
«Մեր եղբայրները զոհվել են, որ մեր երկիրը անկախ լինի»,- ասաց Սարգսյանը, նրան հակադարձեց հարազատներից մեկը․- «Մեր եղբայրները գերի են հիմա։ Սաղ օրը ծեծում, ձեռք են առնում։ Գերիներին բերելուց խոսացեք»։ Վարչապետի օգնականը նշեց, որ նախորդ տարիներին, երբ նշվել է անկախության տոնը ՀՀ-ն Բաքվում գերիներ ունեցել է։
«Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չենք ունեցե՞լ, որ անկախության տոն ենք նշել։ Երբ որ սիմֆոնիկ նվագախումբը նվագում է, չի նշանակում, որ քեֆ ու ուրախություն է։ Հիմա ուղղորդում է եղել ծնողներին՝ ընդդեմ այս միջոցառման։ Շատ ծնողներ՝ չիմանալով ինչ է նախատեսված, բողոքել են դրա դեմ»։
Սարգսյանը նշեց, որ բողոքի ակցիային մասնակցած 16 ծնողերի նախօրեին հանդիպել է, նրանք էլ ծրագրին հավանություն են տվել։ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին 30 տարիների ձեռքբերումները կցուցադրվեն, առավոտյան էլ միջոցառումները սկսվելու է Եռաբլուրից։ Եթե չլիներ 30-ամյակը, գուցե տոնակատարություն չլիներ։
«Չեք ուզում մեր զոհերի սգո մեկամսյակը լրանա։ Ձեր արարողության կարգը ժողովրդին դուր չի գալիս։ Մենք 21-ին ներկա կլինենք, բայց չենք երաշխավորում, թե որևէ ծնող հույզերի ֆոնին ինչ կանի»,- ասաց հարազատներից մեկը։
Զոհված զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը հարցրեց՝ կարո՞ղ են արդյոք երաշխավորել, որ համերգի ներկա գտնվողների մեջ ընդհարումներ չի լինի, համերգը արյունահեղության չի վերածվի։ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ կարգին կլինի, եթե միտումնավոր չխանգարեն համերգը, հայտարարեց, որ ովքեր չեն ուզում, թող չմասնակցեն համերգին։
«Գումար ունեիք, սառնարան առնեիք։ Երեխես հերոս էր, դուք անարգել էիք, գետնին դրել։ Պատրաստվեիք պատերազմին»,- ասաց հերոսներից մեկի մայրը, իսկ Սարգսյանը պնդեց, թե պատրաստվել էին։
Հանդիպմանը հարազատների պահանջը չբավարարվեց, համերգը չի չեղարկվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/18/2022 23:53 Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
- 08/18/2022 21:38 Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել
- 08/18/2022 20:46 Գեղարքունիքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը
- 08/18/2022 20:02 11-ամյա երեխային օգնության են հասել ջրափրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը