ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կազմակերպված անհաջող «օպերացիան» առավել տպավորիչ կլիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ մինչև ատամները զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով. Իրինա Յոլյան 08/21/2021 16:04 | Քաղաքական
Կազմակերպված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով, որպեսզի մեկ թոշակառու ու ևս երկու կանանց քննչական կոմիտե տանեն,- հայտարարել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Իմ շատ սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար:
Ես լավ եմ, ավելի ուժեղ և ավելի վճռական՝ արդարության հաստատման հարցում:
Ինչ խոսք, կազմակերպված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով, որպեսզի մեկ թոշակառու ու ևս երկու կանանց քննչական կոմիտե տանեն:
Ես այս մարտաֆիլմ հիշեցնող կինոյի մեջ մեկ հարցում եմ հպարտ, որ ինձ որևէ մեղադրանք առաջադրելու, գործ սոսնձելու համար բավականին երկար ժամանակ տիտանական աշխատանք կատարած քննիչը դատարանում ինձ երկու ամսով կալանավորելու մեղադրանքի հիմքում դրել է մեկ նախադասություն, այն է՝ Հաշվի առնելով Իրինա Յոլյանի բարձր համբավն ու հեղիանակությունը Գորիս համայնքում, անհրաժեշտություն է առաջանում նրան կալանավորել երկու ամսով, որպեսզի չխոչընդոտի գործի քննությանը:
Վստահեցնում եմ, որ շատերին սարսափեցնող իմ բարձր հեղինակության շնորհիվ, այս խայտառակ պատմությունը դառնալու է միջազգային կառույցների, դեսպանատների ու դատարանների քննարկման թեման, որպեսի Հայաստանը բռնապետության ճանապարհով տանող խունտայի համար սա լինի վերջին խայտառակ նախադեպը: Մի շարք միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքիրի պաշտպանության համար ստացած իմ բազմաթիվ մրցանակները հենց նմանօրինակ միջադեպերը բացառելու գործում ունեցած ավանդի համար էին և հավատացնում եմ, այս խայտառակության շուրջ դեռ շատ ջրեր են հոսելու և տրվելու է իրավական գնահատական: Ցավալիորեն իմ գործընկերները՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են, բայց վստահաբար, ժամանակի հարց է, քանի որ ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չունի:
Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու: Շարունակելու ենք աշխատել գիշեր ցերեկ, որպեսզի հետամուտ լինենք Առուշանյանի կողմից մեկնարկած բոլոր ծրագրերի անթերի իրականացմանը՝ ուղղված մեր համայնքի շենացմանը:
Այս միջադեպը ինձ ցույց տվեց, թե ինչքան հավատարիմ հզոր ընկերներ ունեմ, սրտացավ ու իրականում անհագստացող մարդկանց բանակ կա իմ թիկունքում: Սիրելի լրագրողներ, առայժմ զերծ եմ մնալու որևէ հարցազրույցից՝ գործին չվնասելու համար, իմ փաստաբանները կզբաղվեն այդ հարցով: Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ փաստաբանական խմբին, իմ հարազատներին, ընկերներին, բոլոր կառույցներին, լրատվամիջոցներին, ովքեր ամեն ինչ արեցին արդարության վերականգնման համար: Ես ծով համբերություն ունեմ և բավարար ուժ, ամեն ինչ առջևում է»,- գրել է նա ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն նրան ձերբակալել էր՝ դիմակավորված ոստիկանների միջոցով՝ կալանավորելու համար դատարան ներկայացնելու պատճառաբանությամբ, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն