Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Իշխանությունների խայտառակ խեղճությունն ու անորոշ պատրաստակամությունը. «Փաստ» 07/31/2021   09:59  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Հակառակորդը գրեթե ամեն օր սադրանքներ է իրականացնում։ Քիչ չէ, որ այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և փորձում են ամրանալ այդ տարածքում, մյուս կողմից՝ ձգտում են դիրքային առաջխաղացում ունենալ և, ինչու չէ, իրավիճակն այն աստիճան լարել, որ գործը հասնի լայնամասշտաբ բախման։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի այս աստիճանի լկտիացումը։ Պարզ է, որ Աբրբեջանը նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե դրա համար հատուկ բարենպաստ նախադրյալներ ստեղծված չլինեին։

Նախ՝ իշխանությունները պատերազմի ավարտից հետո անուշադրության մատնեցին սահմանների կահավորման հարցը, դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության հանդիպելու կարողացան ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իսկ երբ արդեն հակառակորդի ուժերը խախտել էին երկրի սահմանները ու առաջ եկել, Հայաստանն ի վիճակի չեղավ առանց ժամանակ կորցնելու արժանի հակահարված տալ ադրբեջանական զորքերին ու դուրս շպրտել իր տարածքից, ինչը կարող էր արդարացված համարվել, քանի որ այդ գործողությունները կբխեին միջազգային իրավունքով սահմանված պահանջներից։ Դրա փոխարեն թշնամին սկսեց սադրանքների դիմել ու, երբ մայիսի 27-ին Հայաստանի տարածքում գերեվարեց հայ վեց զինծառայողի, դրանից հետո միայն Փաշինյանը փորձեց Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ինչ-որ լուծում առաջարկել։

Նրա ներկայացրած լուծմամբ պետք է նախատեսվեր հայ-ադրբեջանական սահմանի ՍոթքԽոզնավար հատվածում կողմերի զորքերի՝ հայելային եղանակով հետ քաշումը սահմանագծից, սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը և դրանից հետո միայն սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Հաջորդ օրը Մինսկի խումբը արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, և կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն համանախագահների հայտարարության մեջ դիտորդներ տեղակայելու մասին ոչինչ նշված չէր։ Սրանից հետո իշխանություններին, կարծես, քիչ էր հետաքրքրում այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են։

Նրանք տարված էին իրենց ընտրարշավով։ Չէ՞ որ իրենց աթոռներն ու վերարտադրության հարցն ավելի կարևոր էր, քան երկրի ինքնիշխանության խնդիրը։ Ու Ադրբեջանին արժանի հակահարված տալու փոխարեն Փաշինյանը, քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ շրջելով, միայն ընդդիմությանը մուրճով սպառնալով էր զբաղված։ Ու որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։ Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է որպես ռևանշիստներ։ Իսկ ընտրարշավի ընթացքում հակառակորդի պասիվությունը պետք է իր գինն ունենա՞ր, թե՞ ոչ։ Պատահական չէ, որ արդեն ընտրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը մշտական լարվածություն են ստեղծում սահմանային մի շարք ուղղություններով։

Ու այս պայմաններում իրադրությանը միջամտելու հարցում քայլեր ձեռնարկելուց զերծ է մնում ՀԱՊԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը օրերս հայտարարել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Բնականաբար, տեսնելով ՀՀ իշխանությունների անկարողունակությունը՝ Բաքվի հավակնություններն ավելի են մեծանում։ Բաքվին պետք է ինչքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Երևանից։ Այսօր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, վաղը կարող են խոսել արդեն այլ տարածքների ու «միջանցքների» մասին և այդպես շարունակ։ Ու պատահական չէ, որ վերջին օրերին արդեն Բաքուն անցել է բացահայտ ագրեսիվ գործողությունների։

Եվ մինչև զոհեր ու վիրավորներ չենք ունենում, Փաշինյանը չի հիշում հակառակորդի հակաօրինական գործողությունների ու սադրանքների մասին։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը կրկին անգամ դիմում է արտաքին ուժերի աջակցությանը։ Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, որ երբ այնքան թույլ վիճակում ես հայտնվել, որ ինքդ քեզ պաշտպանել չես կարողանում, սակայն հույսեր ես տածում, թե դրսից գալու են, քեզ պաշտպանեն։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի առաջարկի մեջ չկա կոնկրետություն։ Նա մեկ խոսում է սահմանների երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղադրելու մասին, մեկ այլ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մշտադիտարկման խմբի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության տեղակայման։

Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե Հայաստանը կողմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Սակայն այդ դեպքում արդյոք Հայաստանը շարժվո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տրամաբանությամբ, իսկ որտե՞ղ պետք է ֆիքսվի Արցախի կարգավիճակը, այս խնդիրը մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե ինչո՞ւ է «երկրի ինքնիշխանության համար պայքարի ջատագով» Փաշինյանը ցանկանում մեր սահմաններին միայն օտար ուժերի ներկայացուցիչների տեսնել։ Նա, օրինակ՝ կարող էր առաջարկել, որ սահմանների հսկողությունը ստանձնեն հայ-ռուսական միացյալ զինված ուժերը, ինչն ավելի մեծ զսպող ազդեցություն կունենար Ադրբեջանի համար։

Ինչևէ, Փաշինյանի առաջարկին ռուսական կողմն արձագանքեց, թե Երևանի ու Բաքվի հետ շփումներ են ընթանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սահմանափակվեց միայն մտահոգություն հայտնելով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին վերադառնալու հերթական կոչն արեցին։ Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, սակայն Արցախի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու փոխարեն, նրանց հայտարարությունը միայն սահմանային լարվածությանն էր վերաբերում։

Հիմա էլ իշխանականների կողմից քննարկվում է այն թեման, թե պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում ամիսներ շարունակ ժամանակ ունեիք, ինչո՞ւ չէիք դիմում՝ մանավանդ որ դեռ մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ՝ խոստանալով աջակցություն։ Այսպիսով՝ բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը, որը, կարծես, այն աստիճանի է հասել, որ նրանք անգամ պատրաստ են երկիրը հանձնել արտաքին ուժերի ողորմածությանը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:54 31/07/2021  |  ՄամուլԻնչպե՞ս ապահովել «բալանս» արտախորհրդարանական դաշտում. «Փաստ»
09:49 31/07/2021  |  ՄամուլԻշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»
23:03 30/07/2021  |  ՎերլուծություններԲադենից՝ Ապարան մոլախաղերի սիրահար զբոսաշրջիկներ չսպասեք, Պակիստանից ու Թուրքիայից՝ կգան
21:13 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ. Փաշինյանը զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը
19:05 30/07/2021  |  ՔաղաքականՀակառակորդը ցանկանում է տարածք, որն ընդամենը կսպասարկի իր պանթյուրքական ծրագրերը. գործող իշխանությունները խոստումներ են տվել. փորձագետ
18:55 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով.Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վահրամ Դումանյանը:
18:46 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից տուժած քաղաքացիների խնդիրները լուծելու փոխարեն Փաշինյանը պարգեւավճարներ է բաժանել իր աշխատակազմին
17:09 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը պարգեւատրել է 29 գլխավոր քարտուղարներին
13:19 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
11:45 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց հետո «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատախազի քննիչ որդուն ստիպել են ազատվել աշխատանքից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]