ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ, թե քանի օտարերկրացի է ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստվել 07/21/2021 14:07 | ԼՐԱՀՈՍ

Հուլիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 120.869 դեղաչափ պատվաստում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 46.178 դեղաչափը իրականացվել է AstraZeneca-ով, ChAdOx1 S (recombinant), «Գամ-Կովիդ-Վակ»-ով (Սպուտնիկ-v)՝ 46. 237, «ԿորոնաՎակ»-ով՝ 28.454 դեղաչափ:
Ինչ վերաբերում է երկրում օտարերկրացիների պատվաստումներին և դրանց պայմաններին, նախարարությունից նշել են, որ Հայաստանում 10 օր և ավելի տևողությամբ գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ըստ դիմելիության, անվճար իրականացվում է COVID-19-ի դեմ պատվաստումներ շարժական պատվաստումային կետերում: Նկատենք, որ պատվաստվելու համար առնվազն 10 օր Հայաստանում լինելու պայմանը գործում է հուլիսի 15-ից, իսկ մինչ այդ օտարերկրացիները կարող էին անարգել պատվաստվել շրջիկ կետերում։
Նշենք, որ ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է միայն AstraZeneca պատվաստանյութը եւ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԻԻՀ քաղաքացիները փաստել էին, որ գալիս են Երեւան հենց այդ տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ ԱՆ-ից խնդրել էր տեղեկություն, թե պատվաստում ստացած քաղաքացիների քանի տոկոսն են օտարերկրացիներ, սակայն պարզվում է նման վիճակագրական տվյալների ԱՆ-ն չի տիրապետում, տեղյակ չէ, թե մարդասիրական նպատակներով ՀՀ պետական բյուջեից գնված պատվաստանյութերից, արդեն կատարված 120.869 դեղաչափ պատվաստումից քանի՞սն են օտարերկրացիները օգտվել։
«Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների մասին տեղեկատվությունն այս պահին ամփոփման փուլում է»,- ասված է նախարարության պաշտոնական պատասխանում։
Դիտարկմանը, թե քննարկվե՞լ է արդյոք կորոնավիրուսի տարածքումը կանխարգելելու համար սահմանային հատվածներում տեղակայել պատվաստման շարժական կետեր, նախարարությունը հիշեցրել է, որ հանրապետությունում այս պահի դրությամբ գործում է 8 շարժական պատվաստումային կետ, որոնք տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Դալմա Գարդեն Մոլ», «Մեգամոլ», «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում և Կապանի Երկաթուղային կայարանի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը