Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Ժամանակը կանգ է առել, խելագարվելուց «հինգ է պակաս»․ «Փաստ» 06/03/2021   10:10  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեսե՞լ եք նկարները, իսկ տեսանյո՞ւթը: Նկարները տեսա, տեսանյութը դիտելու ուժ չունեցա, համարձակությունս չներեց: Նոյեմբերի իննին, երբ պատերազմը դե ֆակտո ավարտվեց, սկսվեց հաջորդ պատերազմը՝ ինչպե՞ս հաղթահարել ամոթն ու վերականգնել արժանապատվությունը, արդյո՞ք հնարավոր է դա անել: Ապրում ենք, աշխատում, ուրախ և տխուր առիթների մասնակից դառնում, կատակում, գնումներ կատարում: Երկու կես ենք եղել, մեր մի կեսը վերջին ճիգով փորձում է վեր հառնել համազգային աղետից, մյուսը դեղատուփը և ճնշման սարքը մահճակալի կողքի սեղանիկին է քնում ու արթնանում: Մեր մի կեսը ժպտում է, ծիծաղում, իսկ մյուս կեսը ամոթից գետինն է մտնում ապրել կարողանալու համար: Մի կեսն ուրախանում է նոր ծնվող երեխայի ճիչով, իսկ մյուս կեսը՝ սարսափում՝ ախր, բանակ եմ ճանապարհելու, իսկ եթե՞…

Այսպես էլ ապրում ենք՝ բթացած, տեղ-տեղ ագրեսիվ ու անկառավարելի, ցավը մեր մեջ ամփոփած, ավելի հաճախ՝ անտարբեր: Փոթորիկը տակն ու վրա է անում մեր ներսը, երբեմն-երբեմն պոռթկում ենք, բայց միայն այդքանը: Ամեն մեկս մեր խղճի հետ մենակ ենք մնացել, իսկ նրա՞նք, ովքեր խիղճ չունեն: «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է… Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ, դա խի՞ղճ է, թե փալասե տիկնիկ, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս»,-գրում էր Հրանտ Մաթևոսյանը, հետո էլ հավելում. «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Կանգնեցինք, չծալվեցինք, չկոտրվեցինք, կյանքի ու մահու հերթական պայքարն էր, հայրենիքի համար ամենաթանկը դրվեց զոհասեղանին՝ կյանքը, տղաների կյանքը: Նրանցից շատերը, հազարավորներն անմահացան, իսկ մե՞զ: Իսկ մեզ ծալեցին, մեզ կոտրեցին, մեզ փշուր-փշուր արեցին, այնքան մանր փշուրների բաժանեցին, որ դրանք նորից իրար միացնելը գրեթե անհնար է լինելու: Դա արեց հայը, մեզ հետ հաց կիսողը, մեզ խոստումներ տվողը, մեզ արդար ու անկաշառ Հայաստան խոստացողը: Նա վերջնականապես կոտրեց մեր հավատը, խլեց անգամ հույսը: Այսպես փշրված, մասնատված նստել, ավելի ճիշտ՝ մեզ նստեցրել են մի գնացք ու գնացքավարը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը և «իրենցքայլականները», մեզ տանում են անհայտ ուղղությամբ: Խելոք, լուռ ու մունջ նստել ու սլանում ենք, Աստված էլ չգիտի, թե ուր ենք գնում: Չենք ներում նրանց, ովքեր խաթարում են մեր անհոգությունը, թռչում գնացքից և մեզ էլ նույնը խորհուրդ տալիս: Մենք անջատել ենք մեր բոլոր զգայարանները և սլանում ենք առաջ՝ դեպի ապագա, որն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ, սլանում ենք, քանի որ շատերս պատրաստ չենք ընդունել, որ երեք տարի առաջ սխալ ընտրություն ենք կատարել: Ճիչ է լսվում՝ օգնության, ցասման, ցավի, անզորության, բայց ճիչը լռեցնող ու մարդկանց սփոփող չկա:

Հայաստանի ժամանակը կանգ է առել, երկրի ժամը՝ խելագարվելուց հինգ պակաս է: Ախր ինչպե՞ս չխելագարվել, ինչպե՞ս պահպանել սթափությունը, երբ ամեն օր մենք բախվում ենք մի նոր իրականության, որտեղ հորը, որը հուղարկավորել է որդու երկու ոսկորը (ոչ, սա սարսափ ֆիլմի տեսարան չէ), զանգահարում և ասում են՝ ձեր որդու մասունքներից էլի կա, եկեք, վերցրեք: Երբ տղաների աճյունների հանդեպ նողկալի, գարշելի, անմարդկային վերաբերմունքից հետո և որևէ պաշտոնյա չի հեռանում, նրան չեն ազատում աշխատանքից, կամ էլ դա անում են «ձևի համար», որպես պարտականություն: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ներողությամբ, իսկ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկն էլ ասում է, թե Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ:

Բա ի՞նչ է, ախր ինչպե՞ս, ի՞նչ սրտով եք դա անփութության վերագրում: Դա անարգանք է մարդու նկատմամբ, մարդու, որը բարձրագույն արժեք է, առավել ևս նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի: Նույն այս ժամանակահատվածում մյուս փոխվարչապետի պաշտոնակատարն «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը:

Ինչ խոսք, միայն արհեստական բանականությունը «կօգնի» հասկանալ, թե ինչպես ապրել թշնամու հետ կողք կողքի, միայն արհեստական բանականություն ունեցող մարդը կների պատերազմում հազարավոր զոհեր տված և հայրենիք կորցրած իշխանություններին ու կանտեսի այն զազրելի վերաբերմունքը, որը դրսևորվում է մեր գերեվարված տղաների և զոհվածների աճյունների նկատմամբ: Այսքանից հետո թերևս լավագույնն, ինչ կարող են անել «իրենցքայլականները»` բոլորն անխտիր, լռելն է ու հեռանալը, մնացածն արդեն արդարադատության գործն է: Հուսանք՝ նրանց շարունակականության մանդատ չի տա նաև ժողովուրդը, քանի որ սթափությունն ավելի զորեղ կլինի, քան պոպուլիզմը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․06.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:03 03/06/2021  |  ԼՐԱՀՈՍԻսկ ձեզ այդպիսի ղեկավար պե՞տք է․ «Փաստ»
09:45 03/06/2021  |  ՄամուլԻշխանությունն անցանկալի կերպարներին պատժելու նոր ձև է մտածել. «Ժողովուրդ»
09:43 03/06/2021  |  ՄամուլԳնա­լով իշ­խա­նու­թյան մտա­վա­խու­թյուն­նե­րը խո­րա­նում են. «Փաստ»
22:11 02/06/2021  |  ՄեկնաբանությունՄիայն մարդասպանին է անհրաժեշտ թաքցնել իր զոհի մարմինը. Մինասյան
21:54 02/06/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն իր իշխանությունը վերարտադրելու համար կանգ չի առնում որևէ բանի առջև. քաղտեխնոլոգ
21:32 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, որ պարտվում ենք. ԱԱԾ նախկին տնօրենը բացառիկ մանրամասներ է պատմել
20:27 02/06/2021  |  ԱնցուդարձՀամացանցում նոր տեսանյութ է տարածվել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. «Ես ՀԱՐԻՖ եմ. ես ընտրում եմ Նիկոլին» խորագրով
18:54 02/06/2021  |  ՄեկնաբանությունԵզակի կարողություն ունի Նիկոլը սևը սպիտակի տեղ ծախելու. Վրթանեսյան
18:31 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին
17:45 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]