Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ 05/09/2021   22:05  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն  համայնքներ: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։ 

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է:

Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զինվորն է ներկա, մեր վիրավոր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատերազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նահատակների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր: 

Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր: 

Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում: 

Բանակն առանց թիկունքի չի կարող պայքարել: Եվ ուզում եմ տուրք մատուցել բոլորիդ, որովհետև 2-րդ բանակային հերոսական կորպուսի թիկունքը դուք եք պահել: Դուք հավասարապես և հերոսաբար կանգնել եք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում: 

Բայց պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե թուրքը մեր թշնամին չէ:  Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե... Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի: 

Ի վերջո, այս երեխաների ապագայի առաջ մենք պատասխանատու ենք: Մենք վերջին 30 տարում շատ բան ենք արել, շատ բան ճիշտ ենք արել, շատ բան սխալ ենք արել, բայց այս երեխեքի առաջ մեր պատասխանատվությունը բավարար չափով չենք կրել: 

Այո, մեր Զինված ուժերը պետք է բարեփոխվեն, և մեր բանակը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատերազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք: 

Այսօր, ժողովուրդ, մենք պետք է առաջին հերթին մեր սերնդի առողջության մասին մտածենք՝ և՛ ֆիզիական առողջության, և՛ հոգեբանական առողջության: Իսկ առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ մեր երեխաների հպարտությունը՝ թեկուզ այս պատերազմի հետևանքով, որևէ ձևով խաթարվի: Ու մենք պետք է ասենք հետևյալը՝ հայ ժողովուրդը կանգուն է, Արցախը կանգուն է, Հայաստանը կանգուն է, Հայաստանի ապագան կանգուն է: Եվ այդ ապագան մենք իրար հետ պետք է ստեղծենք՝ հանուն այս երեխաների: Իսկ ապագան ստեղծվում է այսօր: 

Մենք լայնամասշտաբ մանկապարտեզաշինության ծրագրեր ենք իրականացնում ու պիտի իրականացնենք: Իմ ամենամեծ երջանկությունն այն է, որ մենք, ի վերջո, գտանք ձևը, թե ինչպես արդարացի ձևով ուսուցիչների աշխատավարձերը շարունակաբար բարձրացնենք, բայց դա մենք ուսուցիչների համար չենք միայն անում, դա երեխաների համար ենք անում, որ համոզված լինենք՝ դասարան մտնող ուսուցիչը մեր երեխային տալու է լավագույն հիմքը, իր մասնագիտական հմտություններն անընդհատ բարձրացնելու է:

Հաջորդ խնդիրը, որի մասին այդքան շատ և հաճախ խոսվում է՝ Հայաստանում արդարություն և արդար դատական համակարգ հաստատելու մասին է: Այո, մենք արդարություն հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում: Արդարություն հաստատել ենք այնքանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշիչ ուժ է: Դուք գիտեք, որ դուք որոշող եք, և դա ամենամեծ արդարությունն է: Եվ դուք հունիսի 20-ին, այո, դատ եք անելու: Դուք դատ եք անելու, դուք դատելու եք մեզ բոլորիս: Եվ համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդարացի, արժանի և արդար դատավճիռ կկայացնի: 

Կրկին ուզում եմ ասել՝ այսօր Հայաստանի Հանրապետության բանտերում պատմականորեն ամենաքիչ մարդը կա: Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել մեր երկրի պատմության ամբողջ ընթացքում: Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ հազարավոր հայրեր այսօր իրենց երեխաների կողքին են: Դա ամենամեծ արդարությունն է: Դա նշանակում է, որ այսօր Հայաստանի բանտերում ոչ մի արդար մարդ չկա: Այսինքն՝ բանտում միայն այն մարդիկ են, ովքեր օրենքով արդարորեն պիտի այդտեղ գտնվեն, բայց մենք այդ մարդկանց էլ վերաբերվում ենք որպես մեր եղբայրների: Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ  կալանավորը պետության տված հացը ուտում է, որովհետև պետությունը հաց է տալիս կալանավորին, որովհետև այդպիսինն է քրիստոնյա ժողովուրդը, քրիստոնյա պետությունը և քրիստոնյա իշխանությունը: Աստվածաշնչում այսպիսի մի խոսք կա, ասում է. «Բանտում հիվանդ էի և չեկար ինձ տեսության, բանտում էի և չայցելեցիր ինձ»: Այսօր բանտում գտնվող ամեն մարդ տեսնում է, անկախ կատարած իր արարքից, որ պետությունն ամեն օր այցելում է իրեն: Եվ պետությունը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը վերադառնա բնականոն կյանքի: Սա արդարություն է, սա մեծագույն արդարություն է: Այո, բազմաթիվ մարդիկ, որ պետք է լինեն բանտում, գուցե ազատության մեջ են, բայց ոչ մի անմեղ մարդ բանտում չէ, և սա մեծագույն արդարություն է: 

Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այն բանի համար, որ դուք լավատես եք և ընկճված չեք: Եվ ես համոզված եմ, որ մենք իրար հետ աշխատանքով, չարչարվելով, տրտմելով, տխրելով՝ մեր Հայրենիքը շենացնելու ենք, մեր տարածաշրջանում թշնամությունը կառավարելու ենք, թոււյլ չենք տալու, որ այդ թշնամությունը դառնա անկառավարելի: 

Այո, մենք պետք է մեր երեխաների համար խաղաղ ապագա ապահովենք, բայց այդ խաղաղ ապագան չի կարող լինել անարժանապատիվ: Մենք պետք է արժանապատիվ խաղաղություն ապահովենք, զարգացում ապահովենք, բարեկեցություն ապահովենք, և ես շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք այս մտքի հետ, որովհետև այս երեխաները պիտի ապրեն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանում: 

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ուզում եմ խոնարհումով մեր բոլոր նահատակների առաջ՝ շնորհավորել բոլորիս եռատոնի առիթով: Այս տարի մենք տրտմած ենք, տխուր ենք, այլ կերպ ենք մտածում, բայց սա շատ լավ առիթ է, որ մեր մասին մտածենք, մենք մեզ ավելի լավ ճանաչենք, ինքնահայեցման մի շրջան անցնենք, որից դուրս ենք գալու ուժեղացած, անպայման ուժեղացած՝ հանուն մեր նահատակների, հանուն մեր զինվորների, հանուն մեր երեխաների»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ կատարել մոմավառություն։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:21 09/05/2021  |  ՄեկնաբանությունՀաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան
20:56 09/05/2021  |  Մեկնաբանություն«Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը
19:30 09/05/2021  |  ՄեկնաբանությունՍա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր, արժանապատիվ, պետականամետ սերունդ. Մելիք-Շահնազարյան
14:41 09/05/2021  |  ՄեկնաբանությունՄամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ. Արկադի Գրիգորյան
14:32 09/05/2021  |  ՄեկնաբանությունԱյս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության. Մինասյան
14:00 09/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն աղետաբեր է. Լեւոն Զուրաբյան
12:32 09/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի դեմ պայքարը ուղղված է եղել հյուրանոցային համարներ պատվիրելու ու սնունդ գնելու համար
12:19 09/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը․ կոչ ենք անում Ոստիկանությանը և հատկապես Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան»
11:46 09/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
11:21 09/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]