Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:11 2 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ» 05/08/2021   09:56  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող են լավագույն ձևով իրենց շահերին ծառայեցնել։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը սկսում էր իր գլխավորած շարժումը, որպես խոստում առանցքային տեղ էր հատկացնում բուհերին վերաբերող խնդիրներին։

Մասնավորապես, նա հայտարարում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն ամբողջական ինքնակառավարման։ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ընդգծում էր Փաշինյանը: Թեպետ, անկեղծ ասած, նա այս թեման շահարկել է նաև մինչև 2018 թվականը և, որպես ընդդիմադիր պատգամավոր, նախորդ իշխանություններին մեղադրել է բուհերը քաղաքականացնելու մեջ: Սակայն իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը, ընդ որում, ավելի մեծ մոլուցքով ու թափով, քան նախորդ բոլոր իշխանությունները, որոնց նա մեղադրում էր այս կամ այն հարցում։ Եվ հետևողականորեն իր թիմի հետ սկսեց նոր մեխանիզմներ մտածել, թե ինչպես կարող են բուհերը ամբողջությամբ ենթարկել իրենց։

Այս նպատակից ելնելով է, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներսում ներքին հակասություններ բորբոքվեցին, իսկ կրթական համակարգի կայունության ու զարգացման հարցը բարձիթողի վիճակի մատնվեց։ Այսպիսի գործընթացները հանգեցնում են նրան, որ մի շարք կարևոր բուհերում ռեկտորի ընտրությունը վերածվում է մի մեծ սկանդալի, կամ էլ ընդհանրապես չի հաջողվում բուհի ղեկավար ընտրել։ Հեռու չգնալու համար ակնառու է ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախկին ռեկտորի հրաժարականից հետո մինչ այժմ մայր բուհը առանց ռեկտորի է մնացել։ Այս ամենի պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները շարժվում են այն տրամաբանությամբ, որ կա՛մ ռեկտորն իրենց նախընտրած ներկայացուցիչը պետք է լինի, կա՛մ էլ մայր բուհը ռեկտոր չի ունենա, ինչպես ժամանակին Փաշինյանն էր հայտարարում, թե կա՛մ ինքը վարչապետ կընտրվի, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Դրա համար էլ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ եղան բուհերի խորհուրդների հարցերը լուծելու քայլերին, որպեսզի հնարավորություն ունենան կախյալ վիճակի մեջ գցել բուհական հաստատությունները, ամբողջովին թելադրել քաղաքական ուղղվածությունն այս ոլորտում, պատժել յուրաքանչյուր քննադատական խոսք ու թիրախավորել ընդդիմադիրներին։ Սկզբում որոշեցին, որ բուհական խորհուրդներում կառավարությունը ապահովելու է ձայների կեսը, իսկ հետո իշխանությունների քվեն դարձրին 50+1, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այս դեպքում ևս կարող են դժվարություններ ունենալ իրենց նախընտրած թեկնածուներին անցկացնելու հարցում, արդեն անցան խորհուրդներում իրենց ձայների մասնաբաժինը գերակշիռ դարձնելու տարբերակին, որպեսզի ընտրությունների հարցում որևէ խոչընդոտ չունենան։ Այսպիսով, կառավարությունը օրերս հաստատել է որոշում, որով փոփոխություն է նախատեսում մի շարք բուհերի կանոնադրության մեջ և բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65 % ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25 %-ից դառնում է 10 %։ Պատահական չէ, որ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որով բուհերի ինքնավարությունը հարցականի տակ է դրվում։

Ու թեև այս օրենքն ԱԺ-ի կողմից մարտի 24-ին ընդունվել էր, սակայն նախագահն այն չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան։ Սակայն կառավարությունը չսպասեց ՍԴ որոշմանը և շատ արագ ընդունեց այնպիսի որոշում, որը կազատեր գործող իշխանությունների ձեռքերը: Ու ինչպես մյուս որոշումների դեպքում, բուհերի խորհուրդների վերաբերյալ իշխանությունների հապճեպ որոշումը ևս ընդունվեց առանց հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն, ձևականորեն դրված էր միասնական հարթակում, սակայն քննարկման ավարտից 10 օր շուտ որոշումը հապճեպ ընդունվեց:

Մենք հոդվածի սկզբում խոսեցինք պատճառների մասին: Սակայն քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ զուտ ներքաղաքականից զատ կան նաև խորքային այլ պատճառներ, որոնցից մեկը կրթական համակարգը հնարավորինս թուլացնելն է, եթե ոչ հիմնովին ավերելը: Որոշ փորձագետներ էլ այն տեսակետն են առաջ քաշում, որ այսպիսի քայլերով իշխանությունները ձգտում են ռեկտորների պաշտոններում նշանակել իրենց մարդկանց, որպեսզի նրանք հետո տան իրենց համաձայնությունը իշխանական ծրագրերի շրջանակներում բուհերի շենքերը վաճառքի հանելու հարցում։ Չէ՞ որ Փաշինյանն էր առաջ քաշում այդ շենքերը վաճառելու և դրանց վաճառքի հաշվին ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը։

Թերևս բացառված չէ նաև այն տարբերակը, որ այսպիսի որոշման միջոցով իշխանությունները փորձում են պատժել ու ճնշել բուհերի անձնակազմերին, քանի որ նրանց մեծամասնությունը պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի հրաժարականն էր պահանջել։ Բայց, ինչպես երևում է, նման քայլերն ավելի են զայրացնում ուսանողներին ու դասախոսներին, իսկ նրանց տրամադրությունների հետ, ինչպես ասում են, խաղ անել չի կարելի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․05.21թ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 06/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարության որոշումը հակասահմանադրական է և հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից. ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունը
14:59 05/05/2021  |  ՄեկնաբանությունԱռանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց. Արմեն Ավետիսյան
12:50 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ղեկավարությանը և աշխատակիցներին ևս արգելվել է առավոտյան Ծիծեռնակաբերդ բարձրանալ
17:10 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ռեկտորի Ժ/Պ Գեղամ Գևորգյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել
16:48 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը
14:32 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի.ԿԳՄՍ նախարար
19:30 13/04/2021  |  ՄեկնաբանությունԱյս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
17:24 13/04/2021  |  ՄեկնաբանությունԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին
12:46 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍ« Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են սահմանադրությանը. ՀՀ ԳԱԱ եւ ԵՊՀ համատեղ հայտարարությունը
12:01 01/04/2021  |  ՄեկնաբանությունԿառավարությունը եւ ԿԳՄՍ֊ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. խոսնակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]