ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանի զարմիկին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, քանի որ ըստ քննիչի, հավանականությունը մեծ է, որ նա կմասնակցի բողոքի ակցիաների 04/26/2021 18:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին, մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է իր պաշտպանյալին եւ վերջինս էլ պաշտպանվել է։
Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վրա առկա վնասվածքները արձանագրվել են թե՛ դատարանի կողմից, թե՛ ՁՊՎ-ում, թե՛ հիվանդանոցում, վնասվել է աչքը և քիթը, հավանականություն կա, որ քիթը կոտրվել է, սակայն առ այսօր դատաբժիշկ չի տեսել իր պաշտպանյալին, որևէ գործողություն չի իրականացվել։
«Այդ հարվածներից հետո պաշտպանյալս, հասկանալով, որ իրեն հարվածում են՝ պաշտպանվելու համար, ինչպես նաև, արդեն իսկ գտնվելով լարված իրավիճակում, հակադարձ հարված է հասցրել այդ անձին՝ երկու անգամ և բաց ափով»,- նշեց նա՝ հավելելով, որ դրանից հետո շուրջ 2 ժամ իր պաշտպանյալը եղել է դատախազության շենքի տարածքում, կան տեսագրություններ, որ դեպքից հետո անձը մնում է այնտեղ, օգնություն է ցույց տալիս ոստիկանության ծառայողին, ում ինքնազգացողությունը վատացել էր, իսկ հաջորդ օրը մասնակցել ջահերով երթին, որի մեկնարկից առաջ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հեքիմյանին, ապա՝ քննչական վարչությունում ձերբակալել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Փաստաբանի խոսքերով՝ նախաքննական մարմինը նշել է, թե Հեքիմյանին ձերբակալել են փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ փախուստի հանգամանք չկար։
Ավելին, դատարանը եւս արձանագրել է, որ Հեքիմյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ՝ բավարարելով ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը ու ազատ արձակել նրան։ Սակայն վարույթ իրականացնող մարմինը շտապել է նրան մեղադրանք առաջադրել եւ կալանավորելու միջնորդություն ներկայացրել։
Գալստյանի խոսքով՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար պատասխանատվություն է նախատեսվում, բայց դա պետք է կապված լինի անձի՝ իր լիազորությունների կատարմամբ, այսինքն՝ պետք է ուղղված լինի այդ լիազորությունները կա՛մ դադարեցնելուն, կա՛մ ի հակադրությունը, մինչդեռ՝ Հեքիմյանը հարվածել է, որովհետև իրեն են հարվածել, հակադարձ հարված է տվել, ինչն արձանագրված է նաև տեսագրություններում։ Բացի դա՝ պաշտպանը հայտնեց, որ նշված հանգամանքն ընդունել է նաև ոստիկանության ծառայողը՝ առերես հարցաքննության ժամանակ՝ նշելով, որ ինքը դիտավորյալ չի հարվածել, ձեռքերն անկանոն շարժել է, բայց հնարավոր է, որ կպած լինի և հնարավոր է, որ դրանից տպավորություն լինի, թե հարվածել է։ Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում արարքը դառնում է միջանձնային։
«Ուղղակի ես չեմ հասկանում՝ ինչպես են մեկնաբանում, որ ոստիկանի կողմից անձին հարվածելն իր լիազորությունների իրականացում է, լիազորությունների շրջանակներում է »,- նշեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության հիմքերին, ապա նախաքննական մարմինը դրել է խոչընդոտելու ռիսկը։
«Ըստ նախաքննական մարմնի՝ մեր պաշտպանյալը կարող է երևի վերացնել նյութերը, դատախազության տեսագրող սարքերի տեսագրությունները և ըստ նախաքննական մարմնի, երևի կարող է ճնշում գործադրել ոստիկանի դեմ, որն իր դեմ արդեն իսկ ցուցմունք է տվել և առերես պնդել»,- նշեց նա՝ հավելելով, որ նշվել է նաև, որ իր պաշտպանյալը կարող է նոր հանցանք կատարել, բայց ոչ ուղղակիորեն, մասնավորապես, նշվել է, թե՝ հաշվի առնելով ՀՀ-ում հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաները, մեծ է հավանականությունը, որ Հեքիմյանը կրկին կմասնակցի բողոքի ակցիաների և կրկին կհարվածի ոստիկանի։
«Մարդիկ արդեն սևով՝ սպիտակին նշում են իրենց ձերբակալման և կալանավորման նպատակը, ասում են՝ չենք ուզում մասնակցի ակցիաներին, դրա համար ձերբակալում, կալանավորում ենք»,- նշեց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել