ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սիրեկանյանը կշարունակվի մնալ կալանավորված, թեև հիմնավորվել է, որ նա դեպքի վայրում չի եղել.փաստաբան 04/23/2021 16:51 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ժիրիկ Սիրեկանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Սիրեկանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Սիրեկանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը ևս երկու ամսով երկարացրել է կալանավորման ժամկետն՝ ակնհայտ ապացույցների առկայության պայմաններում, որ անձը Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու ժամանակ չի եղել դեպքի վայրում։ Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացել, իսկ ստանալուց հետո կբողոքարկի այն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Երևանում լայնածավալ բողոքի ակցիաներ են իրականացվել, ինչի ընթացքում մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության և ԱԺ շենքեր և կառավարական ամառանոց։ Բացի դա՝ նույն օրը Դեմիրճյան փողոցում բռնություն է գործադրվել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիների ՀՀ կառավարության շենք, կառավարական առանձնատուն մուտք գործելուց հետո՝ Ն. Փաշինյանը հայտարարել է, թե հափշտակվել է օծանելիք, համակարգիչ, ժամացույց եւ այլ իրեր։ Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որից առանձնացված մասով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, իսկ մյուս դրվագներով, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով նախաքննությունը շարունակվում է։
Սիրեկանյանին նոյեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով, իսկ նոյեմբերի 13-ին դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիրեկանյանին կալանավորելու մասին որոշման դեմ, ինչը դեկտեմբերի 17-ին բավարարվել է և վերջինս ազատ է արձակվել։ Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը բավարարվել է և Սիրեկանյանը կալանավորվել է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ դեռևս նոյեմբեր ամսին առաջնային միջնորդության քննության ժամանակ դատարանը գտել է, որ բացակայում է հիմնավոր կասկածը, որ անձն առնչություն ունի զանգվածային անկարգությունների հետ,եւ հիմնավոր կասկածը հաստատված է համարել միայն Արարատ Միրզոյանի ծեծի առնչությանը։ Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կալանավորման որոշման դեմ, որի քննության շրջանակներում դատարան են ներկայացվում լրացուցիչ նյութեր, ընդ որում՝ դատարանի պահանջով քննիչը ևս ներկայացնում է լրացուցիչ նյութ, որով հիմնավորվում է, որ անձի հեռախոսի ալեհավաքները նշված ժամանակահատվածում չի գտնվել դեպքի վայրում։
«Վերաքննիչ դատարանը նոր ներկայացրած ապացույցների հիման վրա արձանագրում է, որ բացակայում է հիմնավոր կասկածի առկայությունը, անձը ենթադրյալ դեպքի ժամանակահատվածում չի գտնվել դրա կատարման վայրում՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցի հատվածում, այսինքն՝ անձը ֆիզիկապես, տեխնիկապես չէր կարող կատարել իրեն վերագրվող գործողությունները»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք, իսկ Վճռաբեկ դատարանը շատ արագ բեկանում է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը և, քանի որ իր պաշտպանյալն արդեն մեկ ամիս յոթ օր արդեն անազատության մեջ է եղել, մի քանի օր ՔԿՀ-ում գտնվելուց հետո նախաքննական մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու համար։
Մարտիրոսյանի խոսքով՝ անտեսվել է, որ դատարանն առաջին միջնորդության քննության ժամանակ գտել է, որ զանգվածային անկարգությունների մեղադրանքով հիմնավոր կասկածը բացակայում է, որևէ նոր տվյալ ձեռք չի բերվել, որ անձը դրանց մասնակից է, բայց մեղադրանքը շարունակում է մնալ և շարունակում են նաև այդ հոդվածով միջնորդություններ ներկայացնել դատարան՝ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, անտեսվել է, որ գործում արդեն առկա է հեռախոսի վերծանումները, որոնցով արդեն հաստատվել է, որ իր պաշտպանյալը դեպքի վայրում չի եղել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ դատարանն անտեսելով վերոգրյալը բավարարել է քննիչի միջնորդությունը, ինչը զարմանալի էր, քանի որ դատավորի վերաբերյալ կարծիքը միանգամայն այլ էր։ Մարտիրոսյանը նշեց, որ միտում է տեսնում, գտնում է, որ դա վարչապետի լայվերի, հայտարարությունների արդյունքն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել