ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ 02/27/2021 15:30 | Հարցազրույց

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի հետ
- Պարո՛ն Շահնազարյանը: Զինված ուժերի հայտարարությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեծ իրարանցում առաջացրեց և ներքաղաքական լարված իրավիճակն ավելի սրվեց: Օրեր առաջ Երևանում միաժամանակյա հանրահավաքներ էին՝ ընդդիմության և իշխանության: Ձեր գնահատմամբ՝ Ինչ է կատարվում Հայաստանում:
- Երկրում ճգնաժամ է, պետական կառավարումը մեծ ռիսկերի տակ է, չի գործում: Նիկոլ Փաշինյանն էլ, որպես երկրի ղեկավար, իրավիճակը իր հրաժարականով հանգուցելու փոխարեն փորձում է ժողովրդին միմյանց իրար դեմ հանել և վարչական ռեսուրսների միջոցով կեղծ իրավիճակ ցույց տալ, իբրև ունի ժողովրդական աջակցություն։
- Իշխանության հանրահավաքին ևս մեծ թվով քաղաքացիներ էին մասնակցում: Նիկոլ Փաշինյանն էլ, վկայակոչելով նրանց, պնդում է, որ ունի ժողովրդի աջակցությունը և չի հեռանալու մինչև ժողովուրդը չպահանջի:Ձեր գնահատականը:
- Ես չեմ տեսել ժողովրդական մեծ մասնակցություն, ես տեսել եմ վարչական ռեսուրսի կիրառում, քաղաքացիական հագուստով ոստիկաններ, տարբեր պետական կառույցների աշխատակիցներ, որոնք աշխատանքային ժամին պարտավոր էին իրենց ծառայողական պարտականությունները կատարել: Դա ժողովուրդ չէր , դա իշխանական ռեսուրսներով բերված վարչական լծակ էր
- Ընդդիմությունը Փաշինյանի այս քայլը դիտարկում է քաղաքացիական բախումներ հրահրելու փորձ: Նման միտում տեսնու՞մ եք:
- Ինքը պարզ լեզվով դա հայտարարում էր, նա կանգնում էր Հրապարկում հավաքվածների առջև և հայտարարում էր՝ Ազատության հրապարակում հավաքվածները ձեզ ժեխ են անվանում, այսինքն` բորբոքում էր այդտեղ հավաքվածների: Դա ուղիղ փորձ է բախումներ հրահրելու: Այն պահից սկսած, երբ Նիկոլը հասկացավ, որ Ազատության հրապարակում հավաքվածներն ավելի մոտիվացված են, քան իր վարչական ռեսուրսով բերված զանգվածը, որոշեց երթին այլ ուղղություն տալ, թե չէ նա ժողովրդին նախապատրաստել էր բախման։
- Ընդդիմության քայլերն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք դրանք ստեղծված իրավիճակին համապատասխան են:
- Ընդդիմության քայլերը զգուշավոր են : Կարծում եմ, ընդդիմությունը չափազանց շատ հաշվարկներ անելու անհրաժեշտություն ունի, ամեն դեպքում, հասկանելի է, որ Նիկոլը իշխանության չի մնալու, բայց դրանից հետո երկիրը վերականգնելու ներուժ պետք է լինի՝ և՛ ներքին հաշտության վերականգման տեսակետից, և՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների տեսակետից: Ես կարծում եմ, այդ հարցերի գիտակցումն է, որ ընդդիմությանը մղում է զգուշավորության՝ չշտապել և ճիշտ կառուցել ամեն ինչ, որպեսզի կարևոր փուլում արված մի քայլ հետագայում մեզ լուրջ խնդիրների առաջ չկանգնեցնի:
- Պարո՛ն Շահնազարյան, Իշխանությունը, կարծես, վերջին զարգացումներով պայմանավորված կրկին վերադառնում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, սակայն մինչ դա նոր վերադասավորումներ է կատարում: Օրինակ՝ նոր նախագիծ են շրջանառում, որ ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետերին եւ գյուղապետերին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ ընտրություններ: Արդյո՞ք սրանով իշխանությունը փորձում է ՏԻՄ-երը ևս իր վերահսկողության տակ առնել
- Ես վստահ եմ, որ գործը ընտրություններին չի հասնելու: Իրենք ոչ մի շանս չունեն իշխանության մնալու, իրենք դա լավ հասկանում են և նաև հասկանում են, որ իշխանափոխությունից հետո դատապարտվելու են երկար տարիների ազատազրկումների; Դրանից խուսափելու համար փորձում են ապօրինություններ գործել և դրա միջոցով իշխանություն պահել: Ակնհայտ է, դա իրենց չի հաջողելու, և այն մարդիկ, ովքեր համաձայնվում են մասնակից դառնալ ապօրինությունների, իրենք վաղվա օրվա դատապարտյալներն են և համալրելու են դատապարտյալների շարքը: Նիկոլն ու իր իշխանական թիմը իր պատիժը միանշանակ ստանալու են, բայց մյուսները մտածելու տեղ ունեն, իրենք է՞լ դառնան հանցագործության մաս, թե՝ ոչ: Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 13:07 Հակառուսականությունը հիմնականում զուգակցվում է «նիկոլն ի՞նչ մեղք ունի» թեզով. Հարությունյան
- 04/11/2021 11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան
- 04/11/2021 11:47 «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը
- 04/11/2021 11:27 Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Մխիթարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
- 04/09/2021 20:02 Նորաբաց գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները