Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

«Եթե վաղը Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ՝ ոչ ադեկվատ և դավաճան վարչապետի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի». Հրանտ Մելիք Շահնազարյան 12/07/2020   22:26  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի  8-ի՝մինչև ժամը 12:00-ն այն վերջնաժամկետն է, որով ընդդիմությունը հնարավորություն է տվել կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիր ստորագրած և ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին՝ սեփական նախաձեռնությամբ վայր դնել լիազորությունները և հեռանալ պաշտոնից: Միաժամանակ, վերոհիշյալ պահանջը չբավարարելու պարագայում, ընդդիմությունը հրապարակել է նաև իր գործողությունների ճանապարհային քարտեզը՝ կլինեն խաղաղ անհնազանդության ամենատարբեր  դրսևորումներ: Ակնհայտ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում գնալ ընդդիմության առաջարկած ուղիով:  Ավելին, նա շարունակում է ստեղծված իրավիճակում նոր մեղավորներ փնտրել, իսկ վերջինիս քաղաքական կնքահայր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը երեկ, ըստ էության, կրկին անգամ իր հովանու տակ առնելով հողատու վարչապետին, հրապարակային ելույթում ակնարկեց, իր կարծիքով, երկրում ստեղծված հնարավոր քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:

Ի՞նչ իրողությունների և քաղաքական զարգացումների ականատեսը կլինենք մենք վաղը,  կամ ի՞նչ է սպասում Հայաստանի Հանրապետությանը՝ արդեն մի քանի ժամ անց:

Թեմայի վերաբերյալ  «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։

- Պարոն Շահնազարյան, ի՞նչ է սպասվում մեր երկրում վաղը: Քաղաքական ընդդիմությունը հրապարակել է իր վերջնական պահանջը, իսկ վարչապետը, կարծես, չի  էլ պատրաստվում ընդունել իրեն նետված մարտահրավերը:  Միաժամանակ, ստեղծված իրավիճակի գույներն էլ ավելի խտացրեց առաջին նախագահն՝ իր վերջին ելույթով:

- Սկսեմ վերջից՝ Տեր Պետրոսյանի ելույթից՝ ես ավելի քան համոզված եմ, որ դա հերթական աջակցության ձեռքն էր՝ մեկնած Նիկոլ Փաշինյանին: Առաջին նախագահն, ըստ էության, կոնտեքստից կտրելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, խոսում է քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին՝ բերելով այս խնդիրը օրակարգ, հետո, հենվելով դրա վրա, կոչ է անում ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք  քաղաքում հանրային  ակտիվություն չցուցաբերեն: Ի՞նչ է սա, եթե ոչ օգնություն Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ օգնությունը նա փորձում է քողարկել, այսպես ասած, կոչով, ուղղված վարչապետին՝ Սահմանադրական ճանապարհով թողնել իշխանության ղեկը, սակայն փաստ է և ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելու ցանկության չունի, նա պարզապես այդպիսի խնդիր իր առջև չի դրել:

- Չե՞ք կարծում, որ Տեր Պետրոսյանի՝ երեկվա և նախօրեին նրա մամուլի խոսնակ Մուսինյանի արած հայտարարությունների մեջ խորքային հակասություններ կան: Ընդամենը մի քանի օր առաջ խոսնակն ասաց, որ Տեր -Պետրոսյանը չի պատրաստվում մեկնաբանել հոգեպես անհավասարակշիռ անձի հայտարարությունները, իսկ արդեն երեկ, առաջին նախագահն, ըստ էության, օգնության ձեռք է մեկնում նույն անհավասարակշիռ անձին: Ինչպե՞ս  կարելի է սա մեկնաբանել:

- Պարզապես, տվյալ պարագայում պետք է ոչ թե լսել խոսքերը, այլ վերլուծել արարքները, նայել, թե ով և ինչով է զբաղված: Այս տեսակետից, կարծում եմ՝ Լևոն Տեր Պետրոսյանի գործն ավելի քան միանշանակ է: Նա հստակ կերպով աջակցում է դավաճան Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է խոսնակի գնահատականներին  կամ անգամ անձնական բնույթի վիրավորանքներ պարունակող հայտարարություններին, ապա սա առաջին նախագահի կողմից այն գիտակցումն է, որ ինքը բացահայտ կերպով չի կարող աջակցել դավաճան Փաշինյանին, որովհետև, դրա արդյունքում, հերթական անգամ կարժանանա հասարակական լայն զանգվածների անխնա քննադատությանը: Հետևաբար, նա իր աջակցությունը ցուցաբերում է քողարկված մեթոդներով:

- Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Լևոն Տեր Պետրոսյանն ընդունել Վազգեն Մանուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման փաստին:

- Իհարկե, նրա հանրային մոտեցումն այդ առաջադրմանն այնքան էլ բարիդրացիական չէր, մանավանդ, որ Տեր Պետրոսյանը փաստացի ձևախեղեց Վազգեն Մանուկյանի խոսքերը, ասելով, որ նա սպառնում է բզկտել Փաշինյանին կամ զոռով դուրս շպրտել նրան իշխանության ղեկից և այլն: Փոխարենը, մենք բոլորս ենք լսել, որ վարչապետի ընդդիմության թեկնածուն խոսում էր ոչ թե բզկտելու, այլ ճիշտ հակառակը՝ Սահմանադրական և իրավական  ճանապարհով Փաշինյանի՝ իշխանությունից  հեռացման մասին, միաժամանակ զգուշացնելով, որ, եթե այդ ճանապարհը չաշխատի, կարող է Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ գնան երկրորդ ճանապարհով: Վերլուծելով  այս իրավիճակում առաջին նախագահի վարքը, կարելի է ենթադրել, որ նրա վերաբերմունքը՝ Վազգեն Մանուկյանի նկատմամբ, այնքան էլ դրական չէ:

- Պարոն Շահնազարյան, ո՞ր դեպքում հողեր հանձնած անձն այսօրինակ ամուր կերպով կկառչեր իր պաշտոնից, գրեթե հասկանալով, որ քաղաքական հենարան  գրեթե չունի, կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագրի թաքուն ստորագրումից հետո իրեն դեմ է նաև ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

- Ինձ  իսկապես դժվար է հասկանալ և բացատրել դավաճան հողատուի նման մոտեցումը: Կարծում եմ, նա հասկանում է, որ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու և, ամեն հնարավոր միջոցներով,  փորձում է հեռացնել իրենից  լուրջ պատասխանատվության ենթարկվելու պահը: Ամեն դեպքում, ինքը պետք է իմանա, որ սա իր համար ժամանակավոր պայքար է, որովհետև ակնհայտ է, որ նա  այսպիսի պայմաններում իշխանությունը պահելու որևէ լուրջ ռեսուրս չունի: Սա հասկացել են անգամ իր թիմի անդամներից շատերը, ովքեր վայր դնելով լիազորություններն, ըստ էության, հեռանում են դավաճան հողատուի թիմից: Հետևաբար, Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու հարցն անխուսափելի է, այն ընդամենը ժամանակի խնդիր է:

- Ի՞նչ եք կարծում՝ պատասխանատվությունից խուսափելու համար,  նա կփորձի՞  փախչել երկրից:

- Շատ լավ հասկանալով, թե ինչպիսի լուրջ պատասխանատվություն է սպասում իրեն  առաջիկայում, հետևաբար, դրանից  խուսափելու համար, նա ամեն գնով կփորձի իրականություն դարձնել  հնարավոր և անհնար ամեն  միջոց, այդ թվում նաև՝ փախուստ երկրից: Սակայն, ես չգիտեմ՝ կգտնվի՞ արդյո՞ք  մի երկիր, որ պատրաստ կլինի քաղաքական ապաստան տրամադրել Փաշինյանի նման մեկին:

- Եվ վերջում, վերադառնալով առաջին հարցին՝ ի՞նչ է սպասվում վաղը Հայաստանում: Ակնհայտ է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի պատրաստվում խաղաղ՝ Սահմանադրական և իրավական ճանապարհով թողնել  իրեն վերապահված լիազորությունները, իսկ ընդդիմությունն էլ, կարծես,  նահանջի ճանապարհ չի քննարկում:

- Կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից գործողությունների պլանը շատ հստակ հայտարարվել է՝  հենց Փաշինյանի կեցավայրի առաջ տեղի ունեցող հավաքի ավարտին: Ենթադրում եմ՝ Փաշինյանի կողմից հրաժարական չներկայացնելու պարագայում, ինչպես հայտարարվել էր՝ վաղը քաղաքացիական խաղաղ անհնազանդության մասսայական գործողություններ կլինեն, որպեսզի հանրային ճնշման միջոցով հասնեն Փաշինյանի հրաժարականի պահանջին:

- Արդյո՞ք վաղը հողատուի հրահանգով ոստիկանական բիրտ ուժ կկիրառվի իր  հրաժարականը պահանջող ժողովրդի վրա:

- Չգիտեմ, թե  ի պատասխան խաղաղ անհնազանդության ակցիաների,  ի՞նչ կփորձի անել դավաճան հողատուն, սակայն մի բանում վստահ եմ՝ ոստիկանական զորքը նույնպես ժողովրդից բաղկացած կառույց է, և ես  չեմ կարծում, որ այդ կառույցում կան թուրքին կամ Ալիևին ծառայող ոստիկաններ: Մի բան հաստակ է, բոլորի մոտ պահանջը հստակ է՝ դավաճանը պետք է հեռանա,  և, եթե հանկարծ վաղը  Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ, որ ոչ ադեկվատ և դավաճան Փաշինյանի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի:

Հեղինակ՝  Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:21 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի 5 համայնք միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
21:18 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես կարող է մարդ լինել գերագույն գլխավոր հրամանատար, երբ զինվորական կրթություն չունի և բանակում չի ծառայել. քաղաքացի
20:42 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմության տված վերջնաժամկետում Փաշինյանը հրաժարական կներկայացնի, թե ոչ. Մեկնաբանում է խոսնակը
20:32 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլորս դավաճանված ենք, կոտրված ենք. քաղաքացի
20:25 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում. Փաշինյանի խոսնակը հերքում է այն, ինչի հետ ամեն օր բախվում են սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները
19:58 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի Բենիամինի եւ Ազատանի համայնքապետարաններըը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Այ քեզ զուգադիպություն
19:43 07/12/2020  |  ՄեկնաբանությունԻնչու ՞ է աղմկում Արսինե Խանջյանը
17:46 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անկարող է որևէ դրական քայլ կատարել երկրի համար, անգամ շատ մեծ ցանկության դեպքում. Կոմկուս
16:24 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇիրակի թեմի առաջնորդը Փաշինյանի պատճառով հոգեհանգստի կարգ մատուցելու արարողությանը չի մասնակցել. «Հրապարակ»
15:04 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 10-ից հետո պաշտոնանկ եղած նախարարները չե՞ն հանձնել դիվանագիտական անձնագրերը. ԱԳՆ-ն թաքցնում է տվյալները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]