ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը նոր վնասներ է կրում, նոր տարածքներ է կորցնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/11/2020 13:12 | Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
- Պարո՛ն Շահնազարյան, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում, նկատենք, որ 2018թ-ին՝ վարչապետ ընտրվելիս, խորհրդարանում նա ևս չուներ հենարան և ընտրվեց ժողովրդի միջոցով խորհրդարանի վրա ճնշում գործադրելով: Ձեր գնահատականը։
-Նիկոլ Փաշինյանի հակափաստարկները անտրամաբանական են և հակասում են իր իսկ կողմից արված բազմաթիվ գործողություններին: ԱԺ-ում կան քաղաքական ուժեր, որոնք աջակցում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, բացի դա, երկիրը չի սկսվում և ավարտվում խորհրդարանով: Նախորդ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը չի ստացել ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, ինչպես ինքն է կրկնում: Այդ ընտրություններին մասնակցության շատ ցածր ցուցանիշ կար և հիմա, որ ինքը հայտարարում է՝ ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, իրականությանը չի համապատասխանում։ Հիմա էլ այդ ընտրողների հիմանական մասը հիասթափվել է, փոշմանել ընտրության համար և ճանապարհներ փակելով, այն նույն ճանապարհով, որով բերել է Փաշինյանին իշխանության, պայքարում է իր դեմ: Ուստի Փաշինյանի այդ հայտարարությունները իրականությունից կտրված են՝ առանց հասկանալու, թե ինչ իրավիճակ է երկրում և որքան ցավ է պատճառել մեր ժողովրդին:
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում նշեց, որ դեռևս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման իրավական փաստաթուղթ ընդունված չէ, չկան արձանագրված իրավական սահմաններ: Այս դեպքում ի՞նչ հիմքով է կատարվում սահմանազատման գործընթացը և ի՞նչ սկզբունքով են տարածքները հանձնվում հակառակորդին։
-Այս կառավարությունը ոչինչ չի անում Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար, թե ինչ սահմաններ կունենա ՀՀ-ն, փաստացի որոշում է Ալիևը և Ադրբեջանի զինվորականությունը, որոնք ընդամենը GPS-ի սարքը ձեռքերին գալիս և պարտադրում են մեր զինվորականներին տարբեր բնագծեր զիջել, հետ նահանջել: Սա պայմանավորված է բացառապես մեկ փաստաթղթով և իրականությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի համաձայնագիր, նա պարտվել է պատերազմում, ընդունել է իր պարտությունը, և սա առիթ է տվել թշնամուն, օգտվելով Փաշինյանի ստորագրությունից, իր կամքը թելադրել առաջնագծում։ Ադրբեջանի գործողությունները բացառապես պայմանավորված են այն փաստով, որ կա ՀՀ-ի կողմից ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագիր։
- Երեկ ընդդիմադիրները իրենց ելույթներում վարչապետին դիմում էին բացառապես հրաժարականի պահանջով՝ արձանագրելով, որ նա պարտության և ձախողման մարմնավորումն է և պարտված առաջնորդը չի կարող արդյունավետ ղեկավարել երկիրը: Նիկոլ Փաշինյանն այս ամենին, ըստ էության, չէր պատասխանում, փոխարենը հղում էր անում ժողովրդին ու պնդում լեգիտիմությունը: Ինչո՞վ էր սա պայմանավորված:
- Փաշինյանը հասկացել է, որ իրեն ուղղված մեղադրանքներին չի կարող հակադարձել, հասկանում է, որ իր ագրեսիվ պայքարը իրականության դեմ ավելի շատ կրքեր է բորբոքում հասարակության շրջանում, ուստի ընտրել էր այսպես ասած ամեն ինչ կուլ տալու և շրջանցելու մարտավարությունը, իրեն ասում են ՝ դու դավաճան ես, ինքն ասում է՝ դա պետք է որոշի ժողովուրդը, էլ ինչպե՞ս պիտի որոշի այդ ժողովուրդը, եթե դրսում կանգնած բացականչում է՝ Նիկոլ դավաճան: Երեկ էլ նա բոլոր հարցրին նույն պատասխան էր տալիս՝ հղում անելով ժողովրդին՝ օգտվելով այն փաստից, որ ձևաչափը հարց ու պատասխան է և իր ասածներին չեն կարող հակադարձել, ընդդիմադիրներն ասում էին՝ մեր հարցերին չպատասխանեցիք, ինքն ասում էր՝պատասխանեցի և գնում էր:
- Իսկ ժողովրդին այդքան հղում անելը և այն, որ վարչապետը իր գրեթե բոլոր ելույթներում նշում է՝ իր հրաժարականը չունի հասարակական լայն պահանջ, արդյոք չի՞ վկայում այն մասին, որ, այնուամենայնիվ, այդ պահանջը կա և ինքն էլ հստակ գիտակցում է դա։
- Վարչապետը պարզապես ստում է, նա փորձում է խաբել մարդկանց, ուզում է ապացուցել փողոց դուրս եկող մարդուն, որ ինքը դեմ չէ Նիկոլ Փաշինյանին, իր պահանջածը վարչապետի հրաժարականը չէ, այլ ուրիշ բան: Սա ես վիրավորանք եմ համարում ժողովրդի հանդեպ։
- Նիկոլ Փաշինյանը երեկ, դիմելով ընդդիմությանը ասաց՝ ինչու՞ եք պահանջում իմ հրաժարականը, այլ ոչ թե՝ արտահերթ ընտրություններ, սա կարո՞ղ է դիտարկվել որպես որոշակի կոմպրոմիս։
Այն որ ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում դրա պատճառները փաստարկված և տրամաբանական են: Նախ այն, որ երկիրը գտնվում է ցնցումային վիճակում, և այս դեպքում կշռադատված ընտրություններ անցկացնելու որևէ հնարավորություն չկա, ճգնաժամում կատարված ընտրությունը հանգեցնելու է հերթական ճգնաժամին: Հաջորդ պատճառն այն է, որ երկիրն այս պահին ընտրություններ անցկացնելու ռեսուրս չունի, ընտրական պրոցեսի կազմակերպումը բավական թանկ գործընթաց է, դրա համար մեծ բյուջե է անհրաժեշտ, որոնք այս պահին ավելի անհրաժեշտ են պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, վիրավոր զինվորներին բուժօգնություն ցույց տալու համար: Արտահերթ ընտրությունների կազմակերպումը երկարաձգելու է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում ամեն օր Հայաստանը նոր վնասներ է կրում, նոր տարածքներ է կորցնում, քաղաքական կշիռն է կորցնում, մենք այդքան ռեսուրս չունենք, որ թողնենք Նիկոլ Փաշինյանը ևս երկու ամիս շարունակի իր պետականակործան գործունեությունը: Չորրորդ պատճառն այն է, որ եթե ընտրություններն անց կացվեն Նիկոլ Փաշինյանի օրոք, նա փորձելու է ընտրությունները կեղծել և հասնել իր համար ցանկալի լուծման։
- Վարչապետի հրաժարականի պահանջին են միացել քաղաքական դաշտի խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերը, եկեղեցին, հասարակական, մշակութային կազմակերպություններ, մտավորականները, տարբեր համայնքներ: Արդյո ՞ք սա բավարար է հրաժարականի համար, եթե այո, երկարաձգումն ինչ միտում ունի։
-Չգիտեմ՝ միգուցե նա իշխանամոլ է, միգուցե իշխանության մնալով անվտանգության երաշխիքներ է որոնում: Պետք է հասկանա, որ այս դավաճանությունը իրավական գնահատական է ստանալու և չի կարողանալու անպատիժ մնալ, գրեթե ամեն օր լինում են նոր փաստարկներ այն մասին, այս իշխանությունը կործանման կտանի երկիրը։ Կարող եմ վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ մենք չենք ունենալու շատ կարճ ժամանակ անց։
- Եվ վերջում, ստեղծված իրավիճակում, ի ՞նչ լուծումներ եք տեսնում.
-Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հրաժարական, Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանին վարչապետի պաշտոնում նշանակել, կարճաժամկետ հեռանկարում լուծումը սա է, իսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կայունացած, խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ մեր քաղաքացիները, կշռադատելով տարբեր քաղաքական ուժերի առաջարկները, կկողմնորոշվեն, կկարողանան ընտրություն կատարել, սա է լուծումը։
Հարցազրույցը՝ Քրիստինե Մուշեղյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը