ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալը. Քոչարյանը՝ դատախազին 01/19/2021 19:23 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Ինձ առաջադրված մեղադրանքի մեխը՝ 20 օրով արտակարգ դրություն մտցնելն է։ Մոտ մեկ տարի է ապրում ենք՝ կամ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում։ Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե ոչ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ քանի ամիս պահեցին արտակարգ դրություն, մեկ անգամ դատախազությունն արձագանքե՞ց, սա նորմալ ե՞ք համարում, հարգելի դատախազ։ Այս մասին դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուզում եմ հասկանալ՝ հիմա ռազմական դրություն պահելն ինչի համար է պետք։ Ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս, ասում է՝ էս տները պետք է ազատեք։ Մեր սահմանը պահողը գյուղապետն է՝ իր մի քանի գյուղացիների հետ, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե մարտի 1-ին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետականությունը վարկաբեկվել է։
Նրա խոսքով՝ այս իշխանության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ, մինչդեռ ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլ ընդհանրապես հայ աշխարհում։
«Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերևան։ Այս ամենը սկսվեց նաև այս քրեական գործից և, եթե այսքանը չենք հասկանում, ուրեմն այսպիսի նվաստացված վիճակում մնալու ենք»,- նշեց նա՝ ավելացնելով. «Ինչ վերաբերում է դատախազին, ընդհանրապես տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին այդ լաչառությունն է, գոռգոռալն է։ Բան եմ ասել՝ այո, մտածել եմ, ասել եմ։ Կարող էր ընդմիջման ժամանակ մոտենար, ասեր՝ պարոն նախագահ, ինչու եք այդպես մտածում։ Նորմալ , հանգիստ կզրուցեինք։ Սա ինչ պահվածք էր։ Իմ գլխի մեջ չի տեղավորվում նաև այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը։ Դա գիտե՞ք որտեղից է գալիս, որովհետև մենք երկրում ունենք թիվ մեկ լաչառ»։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ անդրադարձավ այս դիտարկմանը՝ նշելով, որ ինքը հարգանքն է արտահայտել Շուշին պահած ցանկացած անձի նկատմամբ, բնականաբար նաև գործով հակառակ կողմում նստած անձանց նկատմամբ, մինչդեռ իր հասցեին վիրավորանք է հնչել, ինչին ինքը պատասխանել է։
«Իսկ ինձ բացատրել, թե ինչու են ինձ նման բան ասել՝ չի կարող լինել, որովհետև ինձ այդպիսի բան ասել չի կարելի։ Կարծում եմ՝ իմ կեցվածքն այստեղ չէ, որ պետք է քննարկվի։ Ես շատ հանգիստ պարզաբանում եմ ակնկալել՝ ինձ նման արտահայտություն անելու վերաբերյալ, ընդ որում՝ տղամարդկային ձևով, բայց չորրորդ անգամ հարցնելուց հետո նոր ստացել պատասխան»,- նշեց նա՝ հավելելով, որ միշտ հանդես է եկել՝ դատարանում միմյանց նկատմամբ հարգալից լինելու օգտին։
Բաղդասարյանը նշեց, որ ինքն այդ հայտարարությանը պատասխանել է ուղղակի, որովհետև իրեն դա «ոչ մի կերպ չի կպչում»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստն ընթացել է թեժ մթնոլորտում, մասնավորապես, վիճաբանություն է եղել Գևորգ Բաղդասարյանի և պաշտպանական կողմի միջև։ Մթնոլորտն առավել թեժացել էր, երբ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ առարկություններ ներկայացնելիս վերջինս նշել էր, որ ինքը հարգում է Շուշին պահող բոլորին, սակայն Շուշին պահելու և Շուշին հանձնելու վերաբերյալ հանգամանքներն այս գործի հետ կապ չունեն։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել էր, որ Շուշին հանձնողներից մեկն էլ ինքն է՝ Բաղդասարյանը, ինչի հետևանքով վիճաբանություն է առաջացել։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի կողմից անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին վիրավորելով։ Դատարանը դատական սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, դատախազ Գևորգ Բաղդասարյանի, նաեւ պաշտպան Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/08/2021 22:12 Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան
- 03/08/2021 21:53 Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց. Շարմազանով
- 03/08/2021 20:56 Մարդիկ այնքան հեշտությամբ են արտաբերում «դե, պարտվել ենք», կարծես դա ի վերուստ տրված բան էր. Աննա Կոստանյան
- 03/08/2021 20:46 Ինչ է արձանագրում Լևոն Տեր-Պետրոսյանը. Աղվան Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները