ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի սպիտակ աղավնու՝ Հրանտ Դինքի սպանությունից 14 տարի է անցել 01/19/2021 11:20 | ԼՐԱՀՈՍ

Պոլսահայ հայտնի մտավորական, հրապարակախոս, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 14 տարի անց հանցագործությունը ամբողջությամբ չի բացահայտվել: Հրանտ Դինքը Թուրքիայում պայքարում էր հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության շուտափույթ ճանաչման համար։ Նա խաղաղություն էր ուզում հայերի և թուրքերի միջև։
14 տարի առաջ ՝ 2007 թվականի հունվարի 19-ին, թուրք ազգայնական Օգյուն Սամասթի արյունոտ ձեռքով «Ակոս» թերթի խմբագրության առջև սպանվեց Հրանտ Դինքը։
Դինքի ընտանիքը, ընկերներն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել հանցավոր խմբավորման կողմից, իսկ պատկան մարմիններն էլ տեղյակ են եղել սպասվող մահափորձի մասին ու չեն կանխել այն:
Դինքը մեծացել էր որբանոցում, խնամքին էին մնացել երկու կրտսեր եղբայրները: Հետո իր մանկության որբանոցի խնամատարը դարձավ, ընկերներն ասում էին՝ Դինքը հարուստ էր, բայց այդպես էլ չդադարեց մնալ նույն համեստ, մաշված շորերով:
Դինքը մեկ անգամ չէ, որ իր համոզմունքների համար հալածվել է Թուրքիայում։ 2005 թվականին դատապարտվել է վեցամսյա պայմանական բանտարկության։ Ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, այդուհանդերձ, նա չէր վախենում հալածանքներից ու նորից շարունակում էր իր գործունեությունը։
Հայ մտավորականը ամեն կերպ փորձում էր լույս սփռել աղավաղվող պատմության վրա, բացել թուրք ժողովրդի աչքերը, ցանկանում էր, որ նրանք կարողանան դեմ առ դեմ կանգնել պատմական ճշմարտության առաջ։
Հրանտ Դինքը Թուրքիայում հայոց ճշմարտության ձայնը բարձրացնողն էր։ Նա մշտապես ընդգծում էր, որ թուրք ժողովուրդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` շեշտելով, որ դա հնարավոր կլինի, երբ Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր։
Վերջին հարցազրույցներից մեկում Դինքն ասել էր, թե վախենում է, երբ հանդես է գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների:
«Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել»,- ասել էր Դինքը։
«Ակօս»-ի խմբագրության մոտ գտնվող ռեստորանի սեփականատերը, որը հանդես է եկել որպես վկա, ասել է, որ մարդասպանը եղել է մոտ 20 տարեկան, հագին եղել է ջինսե տաբատ, իսկ գլխին՝ գլխարկ։ Մարդասպանը, երբ լքելիս է եղել սպանության վայրը, բղավել է, որ ինքն սպանել է «գյավուրին»։ Մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, իր տված ցուցմունքում ասել է, որ սպանությունը կատարել է անձնական դրդապատճառներով և որևիցե կազմակերպություն կապ չունի սպանության հետ։ Սակայն Սամաստի հորեղբոր խոսքերով` նա չէր կարող այս հանցագործությունը միայնակ կատարել։
Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում: Ակօսի խմբագրատան առաջ, որտեղ սպանվել էր Դինքը, տասնյակ հազարավոր մարդիկ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք»պաստառներով դուրս էին եկել փողոց:
Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է երկու նախկին պետծառայող
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/08/2021 22:59 Այսպիսի բան ասողը շարքային անբարոյական է. Արսեն Բաբայանը՝ իմքայլական պատգամավորին
- 03/08/2021 22:54 Մի ստե՛ք, Նիկոլը չի կարող գեթ մեկ գերու հարց լուծել. Գագիկ Համբարյան
- 03/08/2021 22:12 Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան
- 03/08/2021 21:53 Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները