Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ)

Հապաղելու ժամանակ այլեւս չկա. «Վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացին անթաքույց և լկտի կերպով առաջ է տանում Թուրքիայի և Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը. Լարիսա Ալավերդյան 01/15/2021   17:48  |  ԼՐԱՀՈՍ

«Մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ լավ մշակված ծրագրի հետ: Եթե ցանկանում եք լիարժեք կերպով պատկերացում կազմել Ադրբեջանի համար այս գործընթացի կարևորագույն նշանակության մասին, ապա պետք է իմանաք, որ այս ծրագիրն այդ երկրում մշակվել է դեռևս 90- ականներին, ընդ որում, դա գաղտնի ծրագիր չի եղել: Եթե ես այդ մասին գիտեի, ապա ՀՀ-ում բոլոր ժամանակների պատկան մարմիններն, ուղղակիորեն, պարտավոր էին քաջատեղյակ լինել այդ ծրագրին և դրա հետ առնչություն ունեցող բոլոր տեսակի մանրամասներին», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովն օրերս հնչեցրած վտանգավոր հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե առաջիկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կվերադարձվեն փախստականի ու ներքին տեղահանվածների կարգավիճակ ունեցողները, այնուհետև Ադրբեջանի կառավարությունը համապատասխան թույլտվություն կտրամադրի նաև այնտեղ հող գնելու և բնակություն հաստատելու ցանկություն հայտնողներին: 

Իրավապաշտպանը նկատում է՝ երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանը կապիտուլացիայի ակտ ստորագրելուց հետո, երկու ամիսների ընթացքում միայն բառերի մակարդակով հայտարարում է, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցն ապագայում քննարկման կդրվի, իսկ դրան միտված որևէ գործուն և էական քայլ, ըստ էության և բացահայտ կերպով չի կատարվում, վկան՝ մոսկովյան վերջին հանդիպումներն, ապա սա մեր հասարակությանը լուրջ հետևություններ անելու տեղիք պետք է տա. «Հասկանո՞ւմ եք՝ սա մեզ համար չափազանց վտանգավոր իրավիճակ է, որ ստեղծել է քաղաքացի Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով, որով, փաստացիորեն, Հայաստանը հրաժարվել է Արցախից, իսկ Ադրբեջանն այն համարում է իրենը: Ավելին՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մակարդակով, ինչպես նաև Եվրոպական համապատասխան կառույցների տարածած հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղն այլևս պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը: Հիմա, այսքանով հանդերձ, ի՞նչ ենք մենք ակնկալում Ադրբեջանից, եթե ոչ այնտեղ վերաբնակեցման վերաբերյալ՝ այդօրինակ ծրագրերի նախաձեռնություն»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս նկատում է՝ Հայաստանը հասել է մի կետի, որից այն կողմ ոչ թե պետք է նստել և մեկնաբանել, թե ի՞նչ են խոսում Ադրբեջանի բարձրաստիճան այս կամ այն պետական պաշտոնյաները, առավել ևս, որ նմանօրինակ հայտարարություններով հանդես գալը բխում է նրանց պետական և ազգային շահերից, ինչպես նաև՝ զբաղեցրած պաշտոնական դիրքից, այլ գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու և թույլ չտալու համար վերահաս ազգային աղետը. «Այս ամենի վերաբերյալ, ես ինքս միայն երկու ասելիք ունեմ: Առաջին ասելիքս ուղղված է Ադրբեջանին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս լսեն և իմանան՝ Արցախն Ադրբեջան չէ, հետևաբար, Ադրբեջանն իրավունք չունի այսօրինակ կեցվածք ընդունելու՝ իբր ամբողջովին վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի հանդեպ: Երկրորդ՝ իմ ողջ մեկնաբանությունը խարսխված է այն հանցագործ անգործության վրա, որ միտումնավոր և գիտակցված կերպով որդեգրել է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչն անպատիժ մնալ չի կարող»:

Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ մոսկովյան վերջին անպտուղ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատեցին՝ Հայաստանն անհապաղ կերպով պետք է փոխի իր ներկայացուցիչներին, իշխանությունները պետք է օր առաջ վայր դնեն իրենց լիազորությունները. «Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացին ակնհայտ և բացահայտ կերպով սպասարկում է թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, էլ ի՞նչ պետք է նա անի՝ դա ապացուցելու համար: Հետևաբար, երբ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում, ես շատ վրդովվում եմ: Ոչ, նա շատ մեծ գործ է անում, նա ամբողջովին զբաղված է Թուրքիայի և Ադրբեջանի հայակործան քաղաքականությունն առաջ տանելով և դա անում է այլևս բացարձակ անթաքույց և լկտի կերպով: Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական հանցագործ ծրագրերը: Հետևաբար, այսօրվա դրությամբ, մեր առջև ծառացած խնդիրները կապված են ոչ միայն ադրբեջանական կողմի հանցագործ գործողությունները կանխելով, այլև այդ հանցագործ ծրագրերին ակտիվ, խիստ գործուն և վտանգավոր քայլերով աջակցող քաղաքացի Փաշինյանին վնասազերծելով»:

Եզրափակելով զրույցը, իրավապաշտպանն ընդգծում է՝ այլևս հապաղելու իրավունք և ժամանակ չկա, Հայաստանը մաս-մաս կորցնում է տարիների դժվարին ջանքերով ձեռք բերված պետականությունն ու տարածքները. «Համախոհ բոլոր քաղաքական ուժերի անհապաղ միավորումն այլևս օրախնդիր է: Բոլորն ընկալում են, որ իշխանությունը պետք է անհապաղ կերպով փոխվի, պետք է փոխվի նաև դրա որդեգրած կործանարար քաղաքականությունը: Սա նշանակում է, որ արագ կերպով քաղաքական տեսլական պետք է մշակվի, որի շուրջ պետք է միավորվեն բոլոր կարող ուժերը, որոնց նպատակն է՝ հանել երկիրն այս խորը փոսից: Ահա սրա բացակայությունից է օգտվում հանցագործ ակտիվությամբ աչքի ընկնող այս իշխանությունը՝ Հայաստանի ներսում բացահայտ կերպով սպասարկելով օտար և թշնամի երկրի շահերը»:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:35 14/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն է սկսել գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնել. Ալավերդյան
17:46 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍԶինվորների դաժան սպանությունը՝ ադրբեջանցիների վայրագության շարունակությունը, հետեւանք է ՀՀ իշխանությունների անգործության. Ալավերդյան
21:03 23/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները գլխատում ու խոշտանգում են հայ գերիներին, բայց հայ զինվորականի են կալանավորում՝ ադրբեջանցի զինվորներին խոշտանգելու համար. Պետությունը ոչինչ չի անում
16:53 17/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը ոչ թե պարտականություններն է կատարում, այլ կարծես թե ենթարկվում է Ադրբեջանի հանցագործ պահանջներին ․ Ալավերդյան
22:58 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանն այսօր կյանքի կոչեց Ալիևի հետ ունեցած հերթական գաղտնի և հանցավոր գործարքը». Լարիսա Ալավերդյան
19:09 01/12/2020  |  ՀարցազրույցՆիկոլ Փաշինյանը քաջ տեղյակ էր, որ կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվելու են շրջափակման մեջ կամ Ադրբեջանին հանձնվող տարածքներում
19:04 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդյո՞ք ժամանակը չէ ստեղծել ժողովրդական տրիբունալ. Ալավերդյան
22:28 25/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր գերեվարված երիտասարդների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը. Գևորգ Դանիելյան
13:00 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս սցենարը անգամ օրացույցով է գնացել. պատահական չէ, որ նոյեմբերին 9-ին է ստորագրվել՝ Ադրբեջանի պետական դրոշի օրը. Ալավերդյան
12:52 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը եկել է անելու այն, ինչ ժամանակին առաջարկել է ՀՀ առաջին նախագահը. Լարիսա Ալավերդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]