Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Նիկոլ Փաշինյանը քաջ տեղյակ էր, որ կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվելու են շրջափակման մեջ կամ Ադրբեջանին հանձնվող տարածքներում 12/01/2020   19:09  |  Հարցազրույց

Արդեն 21-րդ օրն է, ինչ Արցախում պատերազմն ավարտվել է, սակայն մինչ այս պահը հայկական կողմը ոչ մի կերպ  չի հստակեցնում զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների  և վիրավորների թիվը: ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձի և նրա տիկնոջ հետ գերեվարված զինվորիների ծնողների հանդիպումները որևէ էական փոփոխություն չեն մտցնում ստեղծված իրավիճակում, երկրի ներքաղաքական կյանքը օր օրի առավել լարման փուլ է մտնում:

Թեմայի շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ կամայական իրավական բռնության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ.

-Տիկին Ալավերդյան, պատերազմն արդեն 21-րդ օրն է ավարտվել է, սակայն իշխանությունները,  կարծես,  նույնիսկ հակված  էլ չեն  գերեվարվածների և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Ի՞նչով կարելի է մեկնաբանել նման վարքը:

- Սրա համար նախապատճառ կա, որի մասին ուզում եմ խոսել՝ նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման  պահին Նիկոլ Փաշինյանն, առնվազն որպես գերագույն գլխավոր հրամանատար, քաջ տեղյակ էր, որ պատերազմական գործողությունների թեժ կետերում, որտեղ այդ պահին մարտեր էին ընթանում, կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտնվելու են ամենավտանգավոր  իրավիճակում՝ ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ, կամ այն տարածքներում, որոնք ենթակա են հանձնման: Հետևաբար, այսօրինակ վարքի մեջ ես տեսնում եմ մարդու իրավունքների և մարդու կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Վերջապես, Նիկոլ Փաշինյանի անգործության մատնված կեցվածքի մեջ  առկա են մարդու դեմ կատարված ծանր հանցագործության հատկանիշներ, ընդ որում, բոլոր այն անձանց, ովքեր նրա անհեռատես գործողությունների արդյունքում հայտնվել են գերության մեջ: Մյուս կողմից, դա իր մեջ ներառում է  պետության դեմ գործած հանցագործության հատկանիշներ: Այլ կերպ ասած, նրա այս կեցվածքն իր մեջ ներառում է ծանր պետական հանցագործության հատկանիշներ: 

- Տիկին Ալավերդյան, արդյո՞ք  ձեր կողմից ղեկավարվող կազմակերպությանն, օգնության ակնկալիքով  դիմում են գերեվարվածների և անհետ կորածների  ծնողներն ու հարազատները:

-Այո, շատ: Բայց մինչ այդ հարցին անդրադառնալը, կցանկանայի խոսել  հարակից մեկ այլ խնդրի մասին: Լուրերի տեսքով փոխանցած տեղեկությունների համաձայն, այն զինվորներն, ովքեր վերադարձել են, երբ դիմել են զինվորական կոմիսարիատ՝ ստանալու իրենց փաստաթղթերը, հանկարծակի են եկել այն իրողությունից, որ իրենց անունները պաշտոնական ցուցակներում չկան:  Եվ միայն այդ զինվորների ծնողների կողմից գործադրված ջանադրությունից հետո, ինչ-որ մի աշխատողի դարակում, մատիտով գրված ինչ – որ անհասկանալի ցուցակ են գտել, որտեղ առկա են եղել այդ զինվորականների անունները:  Մեր գրասենյակը գրանցել է այնպիսի դեպքեր, երբ մոբիլիզացիայի արդյունքում մարդը կանչվել է զինկոմիսարիատ, որտեղ գրանցվելուց հետո նա պետք է մեկշաբաթյա զինվորական նախնական պատրաստվածություն անցներ, հետո  միայն մեկներ ռազմաճակատ, սակայն նրան զինկոմիսարիատից անմիջապես տարել են ուղիղ առաջնագիծ, որտեղ վիրավորում ստանալուց և վերադառնալուց հետո, հրաժարվել են մարդուն գրանցել որպես պատերազմի մասնակից, այլ պնդել են, որ նա այդ ողջ ընթացքն եղել է զինվորական  նախնական  պատրաստություն անցնելու  ընթացքի մեջ: Այս պատճառով, երբ զինվորների ծնողները դիմում են մեր կազմակերպությանը, ես, նախևառաջ,  նրանց հորդորում եմ այցելել զինկոմիսարիատ և ստուգեն՝ ի՞նչ կարգավիճակում է գրանցված եղել իրենց զինվորը, որովհետև հետագայում, ինչպես արդեն տեսնում ենք, այս հարցը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ի սկզբանե՝ մոբիլիզացիայից սկսած հանցավոր անգործության և անփութության արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ սրանք պատրաստ չեն եղել, իսկ իմ խորին համոզմամբ՝ չեն ցանկացել պատրաստ լինել պատերազմին:

-Տիկին Ալավերդյան, նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի համաձայնագիր, որտեղ, ըստ էության գերեվարվածների և անհետ կորածների փոխանակման վերաբերյալ  հստակ որևէ անդրադարձ չկա: Փոխարենը, ըստ նույն համաձայնագրի, խիստ հստակ ժամանակացույցով  թշնամուն են հանձնվում Արցախի և Հայաստանի Հանրապետւթյան հողերը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից:

- Այո, ճիշտ եք նկատել՝ կա տարածքների հանձնման հստակ ժամանակացույց, բայց որևէ խոսք չի գնում գերեվարվածների կամ զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ, այնինչ, սա պետք է նախապայման լիներ: Ասեմ ավելին՝ մինչև չճշտվեն զոհվածների և գերեվարվածների հետվերադարձի պայմանները, չէր կարող խոսք գնալ տարածքների հանձնման մասին:

- Դուք ո՞ւնեք որևէ տեսակի  տեղեկատվություն՝ հայկական կողմն ո՞ւնի արդյո՞ք  ադրբեջանցի գերեվարվածներ, կամ զոհվածների դիեր, թե՞ ոչ:

-Բացարձակ որևէ տեղեկություն սրա վերաբերյալ ես չունեմ, չեմ տիրապետում: Հենց այստեղ է, որ հարց է ծագում՝  իսկ ինչո՞ւ այդ մասին բացարձակ ոչինչ չի հայտնվում, սա ի՞նչ գաղտնիության շղարշ է: Չէ՞ որ դա պետք է հայտնի լիներ, որովհետև բոլոր տարիներին, այս հարցի վերաբերյալ, եթե ոչ հստակ ճշգրտությամբ, ապա, գոնե,  մոտավոր տվյալներ հայտնվում էին: Հիմա ես հենց  այստեղ հարց եմ բարձրացնում՝ հայկական կողմը որևէ կարգավիճակով իր վերահսկության տակ ունի՞ ադրբեջանական ռազմագերի կամ զոհվածի դի: Այստեղ շատ կարևոր է  քաղաքացիական մասնակցության հարցը, որովհետև քաղաքացիական հասարակության բացակայությունն այս իրավիճակում շատ մեծ ռիսկի է հանգեցնում, որ ստվերային շատ վտանգավոր գործողություններ կարող են տեղի ունենալ, ինչին էլ, մեծ իմաստով, մենք հիմա ականատես ենք լինում՝ հողերի հանձնման պարագայում: Հիմա մենք չգիտենք, պատկերացում  անգամ չունենք, թե ի՞նչ սկզբունքով են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողերը՝ո՞վ է ո՞ւմ հետ պայմանավորվում, ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր հողերն ու ինչո՞ւ են  հանձնվում և այլն: Վերադառնալով գերիների հարցին. Այստեղ  նույն իրավիճակն է՝ բոլո՞ր գերիներին են վերադարձնելու, թե՞ ոչ, լինելո՞ւ է արդյո՞ք գերիների փոխանակման սև շուկա, թե հստակ նախագծված գործողությունների  արդյունքում մենք կստանանք մեր ռազմագերիներին կամ այնտեղ մնացած զոհված զինծառայողների դիերը: Մենք անցանք դժվարագույն մղձավանջի միջով և այսպիսի գաղտնիությունն ինձ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև անհասկանալի է: Այն, որ ռազմագերիների և անհետ կորածների վերաբերյալ հստակ տվյալները կոնֆիդենցիալության որոշակի աստիճան պետք է ունենա, սա հասկանալի է, բայց ես հիմա խոսում եմ այլ բաների մասին: Անգամ գերիների և այնհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի կազմը հաստատվել է վարչապետի ստոորագրությամբ,  և մեր կազմակերպությունն այդ հանձնաժողովի անդամն էր,  հանկարծակի ուղղակի դեն է շպրտվում և կազմվում է նոր հանձնաժողով, որի հստակ  կազմը, կարծես, ոչ մեկին հայտնի չէ: Գիտենք միայն, որ  այդ հանձնաժողովը գործում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ: Ընդ որում,  նախկին հանձնաժողովը լուծարելու մասին պաշտոնական հրաման անգամ չկա: Կներեք, սա ի՞նչ վիճակ է, ո՞վ է այս իրավիճակի հեղինակը կամ ինչպե՞ս կարելի է սա թույլ տալ ...Այսօրինակ  գաղտնիության պայմանները որևէ լավ բան չեն խոստանում, հավատացեք:

- Տիկին Ալավերդյան, անհետ կորածների և գերեվարվածների ծնողները երկու անգամ հանդիպեցին վարչապետի աթոռը զավթած անձի հետ, եղավ նաև նրանց մայրերի հանդիպումը՝  Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ, սակայն, այդ հանդիպումների արձագանքից դատելով, ծնողները խիստ դժգոհ են մնացել դրանցից, ավելին, այսօր նրանք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց խնդրում էին Վլադիմիր Պուտինին, որպես վերջին հույս, օգնել գտնել իրենց զավակներին: Ինչպիսի՞ն է իրավիճակի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը:

-Այդ ընտանիքն, ի վերջո պե՞տք է հասկանա, որ բացարձակ հարմար պահ չի ընտրել ամոթալի, խայտառակ դերասանությունների և ընտանեկան էժան շոուներ բեմադրելու համար: Մի քիչ արժանապատվություն ունեցեք, բավական է...Ինչո՞ւ են ծնողները ճարահատյալ  դիմում Վլադիմիր Պուտինին՝  որովհետև ստորագրող կողմերից մեկը նա է եղել, ով այս առումով հանդես է եկել որպես միջնորդ և այս ծնողները, ի վերջո հույսը կտրելով սրանցից, իրենց զավակներին գտնելու և հետ վերադարձնելու բոլոր հույսերը  կապում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ: Հայաստանի Հանրապետության, իսկ ավելի հստակ, Պաշտպանության նախարարության կողմից՝ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ, տեղի է ունենում բավականին կազմակերպված մի գործընթաց՝ գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում՝ միջազգային «Կարմիր Խաչ»-ի կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներին: Սակայն, նորից պետք է փաստեմ, որ այստեղ, ցավոք,  բոլորովին ընգրկված չեն քաղաքացիական հասարակության  հմուտ ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ անցել են այսօրինակ գործընթացների միջով: Այսպիսի իրավիճակում հասարակությունը չի կարող վստահել  այն իշխանությանը, որն անընդմեջ խաբում է իրեն՝ շարունակ տարածելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

-Ուրեմն, ի՞նչ անի այս իրավիճակում հայտնված ծնողը, ով հուսահատ ճիգերով փորձում է գտնել գերության մեջ գտնվող իր զավակին:

-Դրա համար նա ճարահատ դիմում է այլ երկրի ղեկավարին...Սրանով ամբողջությամբ անվսհատություն է հայտնվում այսօրվա իշխանություններին, սա մեծագույն ամոթ և խայտառակություն է, էլ չասեմ, որ սրանով վտանգվում է մեր այսօր, առանց այն էլ վտնագված պետականության ապագան: Շատ անգամ մարդիկ գերադասում են հավատալ տեղեկատվության անհյայտ ծագում ունեցող աղբյուրին, քան այսօրվա Կառավարությանը, որն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը: Բայց արի ու տես, որ, այսքանով հանդերձ,  նրանք հայտարարում են, թե լայն հասարակության կողմից ունեն աջակցության և վստահության մեծ չափաբաժին: Արդյունքում, մենք հայտնվել ենք այնպիսի կարգավիճակում, երբ պետության անվտանգությանը ռեալ սպառնալիք ներկայացնող իրավիճակում անգամ, մենք որևէ իրավական ճանապարհով չենք կարողանում մեր անվստահությունը  հայտնել այս Կառավարությանը: Իշխանությունը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել իր աթոռից, բայց ամբողջությամբ անգործության է մատնվել և  վերջնական կործանման է տանում պետական համակարգն, սպառնալով երկրի անվտանգությամը: Կներեք, սրան ի՞նչ անուն կարելի է տալ...Ես չգիտեմ:

-Ուրեմն, ո՞րն է ելքը՝ ստեղծված  իրավիճակից:

-Մենք չգիտենք, տեղյակ չենք, թե այս իշխանությունն ի՞նչ գաղտնի համաձայնության մեջ է մտել թշնամի երկրի հետ: Դրա համար, օր առաջ պետք է  միավորվեն այս իրավիճակում  ակտիվություն ցուցաբերող և վստահություն ներշնչող բոլոր ուժերը, նստեն կլոր սեղանի շուրջ և հստակ հայտարարեն, որ, ստեղծված իրավիճակում իրենք են ներկայացնում երկրի իշխանության՝ առնվազն ֆունկցիաների կատարումը: Ես չեմ ասում, որ նրանք հայտարարեն, թե իրենք են ներկայացնում Կառավարությունը, բայց կան պետական կարևորագույն գործառույթներ, որոնք այսօր բացարձակապես չեն իրականացվում այս իշխանությունների կողմից, հանգեցնելով հասարակության լայն խավերի ապատիային, որը լավ մշակված մանիպուլացիաների արդյունք է, որով վերջնական և հաստատուն  կործանման է գնում այս երկիրը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:40 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎնգստացողների հարցը լուծելու Փաշինյանի գրառման մեջ ՀՔԾ-ն հանցադեպ չի տեսել
14:54 01/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՌԴ - ն եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ Ղարաբաղում համատեղ կենտրոնի մասին
14:42 01/12/2020  |  Դատական ռեպորտաժներՎարչական դատարանը բավարարել է Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
14:07 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար ավերել են հայ-ռուսական հարաբերությունները. Վանեցյան
14:05 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի դիմաց. Ո՞րն է եղել Փաշինյանի արձագանքը. Ցավոտ հարցադրումներ
13:32 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը». վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին
13:25 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունը Նիկոլ Փաշինյան է. Վանեցյան
11:06 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանց մեկնաբանության. WarGonzo-ն լուսանկար է հրապարակել
10:19 01/12/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր ,բացի Նիկոլի հրաժարականից ցանկացած քաղաքական օրակարգ կեղծ է ու սպասարկում է հենց նրա շահերը.Շարմազանով
09:51 01/12/2020  |  ՄամուլՏաշած «արհեստավարժը» գետնին չի մնա. «Իրատես»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]