ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը և թե՛ ներքինը. Արարատի մարզի Հոգևոր տեսչություն 12/14/2020 23:48
Արարատի մարզի Հոգևոր տեսչությունը գործող կոչ է արել իշխանություններին։
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը ձախողել է ՀՀ և նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլև թշնամուն են հանձնվել Արցախի և Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա ինքնին նոր մարտահրավերներ է ստեղծում հազարամյակներ շարունակ այս տարածաշրջանում ապրած և արարած հայ էթնոսի հետագա գոյության համար։
«Նոր պատերազմ նոր տարածքներ» ինքնավստահ հռետորաբանության վերջնարդյունքը ոչ միայն բազում տարակույսների տեղիք է տվել հասարակության լայն շրջանում, այլև շատ հարցեր ցայսօր թողել անպատասխան: Իրավիճակի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը նույնպես չեն հուսադրում, որ իշխող վարչակազմը ի զորու կլինի հաղթահարելու երկրում ստեղծված ճգնաժամը, կամ թե բավարար միջոցների և հնարավորությունների է տիրապետում դրան հասնելու համար:
«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. Ը. 32)։ Իրականության հետ պետք է առերեսվել: Իրականությունից խուսափումը կամ խուսանավումը օր-օրի ավելի է խորացնելու իշխանության հանդեպ աճող անվստահությունը:
Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը և թե՛ ներքինը...
Մեր հավատն ու աղոթքն է, որ 2018 թվականին սերն ու թավիշը նշանաբան դարձրած այսօրվա ՀՀ իշխանությունները սթափ կգնահատեն երկրում ստեղծված կացությունը, վեր կկանգնեն անձնական փառասիրությունից և շահադիտական հաշվենկատությունից՝ հայրենիքն ու ազգային շահը դիտելով գերակա, հանուն որի պատրաստ պետք է լինենք զոհելու ամեն ինչ և անգամ` ամենաթանկը:
Ուստի մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի, ի շահ հայ ժողովրդի վաղվա` «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ իմաստություն և կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները, երկիրը դուրս բերելու խորացող ճգնաժամից։
Ողջախոհությունը հուշում է, որ ազգային անվտանգությունը, ազգի լինելիության խնդիրը չեն կարող քաղաքական փառամոլ նկրտումների հարց դառնալ ո՛չ իշխանության և ո՛չ էլ ընդդիմության համար։
Դիմում եմ իշխող «Իմ քայլը» խմբակցության այն նվիրյալ անդամներին, որոնք ազգին ու ազգայինին ծառայելու վեհ գիտակցությամբ են առաջնորդվել իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում։
Սիրելինե՛ր,
Պահի հրամայականն է` առաջնորդվել բացառապես գաղափարական համոզումներից դրդված` մեկնակետ ու նպատակ ունենալով հայրենիքի շահը:
Ձեր ձայնը բարձրացրեք հանուն ճշմարտության, օգնեք, նպաստեք, որպեսզի ձեր թիմակիցները ճիշտ որոշում կայացնեն, որը թույլ կտա համախումբ ուժերով երկիրը ճգնաժամից դուրս բերել, հաղթահարել համազգային ցավի և կորուստի զգացումը, վերստին հառնել հանուն բոլորիս երազած հայրենիքի:
Իշխանությունը՝ պատասխանատվություն է։ Եղեք պատասխանատու հայրենի պետականության համար ճակատագրական այս պահին:
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել