ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարմիր Խաչը դիմել է կողմերին՝ ռազմագերիների մասին տեղեկություն ստանալու համար. Ամատունի 11/11/2020 18:34 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատերազմի առաջին օրերից պատրաստակամություն է հայտնում ռազմագերիների, պատանդների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթաց սկսելու համար։ Այս պահին գործընթացը դեռ տ եղի չի ունենում։
Հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են Կարմիր Խաչի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը ե՞րբ կսկսվի, կախված է համաձայնություններից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Դեռ վաղ է, դժվար է ասել քանի օր է տևելու, որովհետև սպասում ենք, պետք է կողմերից լինի դիմում՝ կոնկրետ գործողության համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, կողմերը տեղյակ են, որ այստեղ ենք ու պատրաստ ենք , բայց դա իրենց հետ պետք է համաձայնացվի։ Նրանք պետք է մեզ դիմեն, որպեսզի մենք օգնենք դա անել»,- ասաց Ամատունին։
Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին փոխանցվեց ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները։ Հիմա, երբ պատերազմն ավարտված է, դրա մասին հայտարարություն է եղել՝ կողմերի համաձայնությամբ նաև պետք է լինի ռազմագերիների փոխանակում։ Ապա ինչո՞ւ դա տեղի չի ունենում՝ Ամատունին ասաց.
«Զարգացումները ցույց կտան իրականությունն ինչպիսին է, մեր կազմակերպության անունից իրավասու չեմ մեկնաբանելու»։
Թե քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, Ամատունին հստակ տեղեկություն չտրամադրեց։
«Ամբողջությամբ տեղեկությունները չունենք, մենք դիմել ենք կողմերին, որ կարողանանք ստանալ տեղեկություն, ցուցակներ, որովհետև մենք աշխատում ենք ընտանիքների հետ, որոնք մեզ դիմում են, ստանում ենք տարբեր նյութեր, որոնք ակտիվ շրջանառվել են համացանցում, կարմիր խաչի միջազգային կոմիտեն փոքր թվով անձանց է կարողացել այցելել»։
Հաստատումներ և ցուցակներ ստանալուն պես կոմիտեն կարող է հստակ ասել՝ Ադրբեջանում պահվողների թվի և վայրի մասին։ Սա նաև կողմերի պարտավորությունն է՝ ԿՄԽԿ ներկայացուցչությանը տվյալներ տրամադրել իրենց մոտ պահվող անձանց մասին, իսկ կոմիտեն իր հերթին մարդասիրական իրավունքի ներքո ունի մանդատ ՝ այցելելու այդ մարդկանց։
Հարցին՝ Ադրբեջանի կողմից գերեվարված որեւէ հայ զինծառայողի կամ քաղաքացիական անձի Բաքվում մեղադրանք առաջադրվե՞լ է, թե ոչ և արդյոք նրանց նկատատմբ ապօրինի հետապնդումներ են իրականացվում՝ Ամատունին չմեկնաբանեց.
«Մեկնաբանություն չեմ կարող տրամադրել որպես ներկայացուցիչ, որովհետև ցանկացած բան , որը մենք ենք անում թեմայի շուրջ՝ միտված է անձին պաշտպանելու համար, ուստի մեր մտահոգությունները, խնդիրները բոլոր հարցերը կապված անձանց հետ՝ մենք քննարկում ենք բովնդակային՝ պատասխանատու կողմի հետ։ Ինֆորմացիայի աղբյուրը մենք չենք» ,- ասաց Ամատունին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ