Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան․ Երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից, չի կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ 11/06/2020   17:28  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Նոյեմբերի 5-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացնելով հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, մասնավորապես Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում նշել է, որԱրցախի և նրա ժողովրդի դեմ Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որին ուղակի ներգրավված են օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծություն, կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունների կիրառում, քաղաքացիական և ռազմագերիների հանդեպ բռնություն և դաժան սպանություններ, գլխատումներ և դիախեղումներ։
Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով «խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի» մասին։

«Դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձավ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման փաստին, նշելով որ միջազգային իրավունքի համաձայն դրա կիրառումը քաղաքացիական բնակավայրերում համարվում է ռազմական հանցագործություն։ Այս առումով նշվեց նաև, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Նշվեց նաև, որ այդ զինատեսակը բացասական ազդեցություն ունի նաև բնապահպանության համար, ինչի վկայությունն է արդեն երեք օրից ավել այրվող անտառները։

Ադրբեջանի գործողությունները շարունակությունն են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից որդեգրած հայատյացության, ատելության և այլատացության քարոզչության։ Հայի որպես գլխավոր թշնամու կերպարը հարմար գործիք էր, որն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում էր իր բռնապետական ռեժիմը պահպանելու նպատակով։
Ադրբեջանական սոցիալական հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերի հանդեպ ատելության խոսքը և այլատյացությունը աննախադեպ աստիճանի է հասել և արտահայտվում է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, մշակութային և գիտական գործիչների, սպորտի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս առումով նշվեց «Քարաբաք» ֆուտբոլի ակումբի լրատվության հետ կապերի պատասխանատուի օրինակը, որին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան զրկել է ֆուտբոլի ետ կապված որևէ գործունեություն իրականացնելուց։

Թուրքիայի անմիջական ռազմա-քաղաքական ներգրավվածությունը և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցությունը ռազմական գործողություններին, ինչպես նաև բռնության շարունակության հնարավոր ավելի լայն աշխարհա-ռազմավարական հետևանքները տարածաշրջանի և դրանից դուրս՝ սրանք են այն նոր տարրերն ու գործոնները, որոնք առանձնացնում են ներկայիս ագրեսիան։ 

Թուրքիայի համար, որն այս ագրեսիայի իրական կազմակերպիչն ու սադրողն է, այս պատերազմը Հարավային Կովկասում իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդելու և իր ազդեցությունը տարածելու մասին է։ Թուրքիայի իշխանությունները, պահն օգտագործելով, «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի շղարշի ներքո ակտիվորեն ներգրավված են հակամարտությունում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ  և ապագա աշխարհա-քաղաքական շահերը։ 

Հետևաբար Թուրքիան, որը ռազմական գործողություններում ուղղակի իր ներգրավմամբ ավելի շատ հակամարտության կողմ է, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։

Հայկական կողմը բազմիցս է խոսել հակամարտությունում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցության մասին։ Օրերս Արցախի Պաշտպանության բանակը գերևարել է երկու ահաբեկչի, որոնք մանրամասն ներկայացրել են Թուրքիայի կողմից իրենց վարձելու և Արցախի դեմ պատերազմական գոտի տեղափոխելու մասին։

Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար, ակնհայտ է, որ ահաբեկչության վերացմանն ուղղված ջանքերը պետք է ավելացվեն՝ հատուկ ուշադրությունն դարձնելով ահաբեկչական և ջիհադիստական խմբերի ֆինանսավորումը դադարեցնելու և դրանց աջակիցներին կանգնեցնելու խնդրին։ Այս համատեքստում նշվեց, որ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ մի երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից և որին աջակցում է մեկ այլ երկիր, որն իր հերթին ֆինանսավորում և աջակցում է ահաբեկիչներին և ջիհադիստներին, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, որը պայքարում է այսօր իր անքակտելի իրավունքների համար։

Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա անքակտելի իրավունքները պաշտպանելու համար։ Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:39 28/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Դավիթ Տոնոյանն ընդգծել Է Ռուսաստանի դերը՝ Ղարաբաղում մարտերի դադարեցմանն ուղղված ջանքերում
19:58 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
17:11 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել՝ քայլեր ձեռնարկել հրադադարի պայմանները կատարելու ուղղությամբ
21:29 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՀ Նախագահի միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում.Արցախի ԱԳՆ
23:16 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը
17:17 02/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց հապաղման և նախապայմանների
11:09 15/09/2020  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել
12:18 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին
21:52 31/07/2020Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը
21:15 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կասեցնում է թուրք տեսուչների մասնակցությունը՝ ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին. Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիրը դրել է շրջանառության մեջ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]