Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը 05/14/2024   14:41 Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 Ուսանող, ոտքի. իրազեկման ակցիա՝ Գյումրիի բուհերում 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Ներքին Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ)

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ 11/03/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանից՝ տեսակապի միջոցով, The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000:

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», - ասում է վարչապետը, - «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»:

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:

«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար:

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի»:

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը:

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով:  Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա:

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»:

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:04 03/11/2020  |  ՄեկնաբանությունՄեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են. ՀՀ վարչապետ
00:31 03/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պուտինը Ալիեւի եւ Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը
14:27 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-202010 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը հուլիսից խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները . Փաշինյան
11:20 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
18:02 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
15:51 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ահավասիկ ևս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ». Նիկոլ Փաշինյան
12:46 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հիմա արդեն առկա են համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ ներգրավվել են Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ. Փաշինյան
14:28 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները.Նիկոլ Փաշինյան
12:44 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին
10:19 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]