Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. Փաշինյան 10/18/2020   17:07  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Ֆրանս 24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։

Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։

Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:

1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:

Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:

Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, պարոն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…

«Ֆրանս24» - Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից:

Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:

Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։

Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

«Ֆրանս24» - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

«Ֆրանս24»- Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փակ հանդիպում կունենան քաղհասարակության ներկայացուցիչների հետ
16:41 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ
16:15 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զանգվածը չի ուզում մտածել, այն միշտ ուզում է հավատալ. անգամ ցեղասպանության օրերին նրանք ավելի շատ հավատում էին, քան մտածում. Ալեն Ղևոնդյան
15:52 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարդկությունը գործ ունի կատարյալ մոլագարի հետ, որին Իսրայելի հետախուզության նախկին շեֆ Յակով Կեդմինը համարում է «Կապը կտրած կատաղած շուն». Նավասարդյանը՝ Էդրողանի մասին
14:50 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի թեմի Առաջնորդը այցելել է վիրավոր զինվորներին
14:32 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայաստանը դատապարտում է այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ԱԳԵԾ խոսնակի հայտարարության մասին
13:57 18/10/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
13:44 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թալիշ զինվորականի թաղման թափորը չի ունեցել Ադրբեջանի որեւէ խորհրդանիշ. Բաքվի բռնապետն անհանգստացած է
13:33 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրք-ադրբեջանական, ահաբեկիչների եռամիասնության ագրեսիայի հետեւանքով խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք
12:52 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ԱՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]