Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:59 Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում 05/26/2024   21:55 Ավագ Ավագյանը ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադիր էր. Ոսկան Սարգսյան 05/26/2024   21:49 Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ.փաստաբան 05/26/2024   21:34 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով 05/26/2024   21:30 Եթե Փաշինյանը դեռ ասելիք ունի, կգա, ձևը կգտնի մեզ հետ հանդիպելու, եթե ոչ, ապա ստիպված կլինի հանդիպել մեզ հետ. Սրբազան 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   21:19 Բագրատ Սրբազանը զգուշացրերց` ոստիկանության մեքենաների անիվները ծակելու հետ իրենք առչություն չունեն. նրանք կամ ներդրված սադրիչներ են կամ իրենց ստեղծած խմբերը (տեսանյութ) 05/26/2024   21:02 Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով 05/26/2024   20:57 19:30 դրությամբ աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ 05/26/2024   20:45 Մենք մնալու ենք այստեղ. Կա մեկ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի գնալու ճանապարհն է. Բագրատ Սրբազան 05/26/2024   20:26 Նիկոլ Փաշինյան, Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին 05/26/2024   20:08 Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը 05/26/2024   19:59 ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ 05/26/2024   19:53 Փրկարարները խաղատնից հեռացրել են մոտ 15 տ ջուր 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/26/2024   19:25 Ոստիկանները պաշարել են դեպի Պռոշյան գնացող ճանապարհը 05/26/2024   19:22 Գնել Սանոսյանը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները 05/26/2024   19:17 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ 05/26/2024   19:10 Երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն Չախոյան 05/26/2024   19:01 ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում ՀՀ-ին և հայ ժողովրդին՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի կապակցությամբ 05/26/2024   18:53 ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով 05/26/2024   18:48 Ծանր պատասխանատվություն է դա. Բագրատ Սրբազանը` վարչապետի թեկնածու լինելու մասին 05/26/2024   18:43 Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման. Գեղամյան 05/26/2024   18:28 Աղետի հետեւանքով, նախնական տվյալներով, կա երկու զոհ 05/26/2024   18:13 Վաղ առավոտից կսկսվեն անհնազանդության ակցիաները 05/26/2024   17:57 Այս հրապարակից գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց` Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով. Սրբազան 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   17:36 Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է 05/26/2024   17:35 Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ 05/26/2024   17:26 Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման երրորդ ու վճռական փուլի մասին 05/26/2024   17:17 Ինչո՞ւ որևէ զգուշացում չի տրվել բնակչությանը, ինչո՞ւ չի կազմակերպվել մարդկանց տարհանումն առավել վտանգավոր գոտիներից . Վրթանեսյան 05/26/2024   17:06 Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով 05/26/2024   16:55 Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին տարերային աղետի զոհի (զոհերի) հիշատակը 05/26/2024   16:46 Այնքան են տապալել ամեն ինչ, որ միանշանակ է` բանակցողը պետք է փոխվի. Օսկանյան 05/26/2024   16:43 Փաշինյանի ուղերձը գուժում է Ադրբեջանի ավելի ծանր պահանջների մասին, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով. պատմաբան 05/26/2024   16:41 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   16:31 Այդ մադրիկ վախեցած են, որովհետև հայրենազրկել են մեզ. Դանիելյան 05/26/2024   16:14 Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 05/26/2024   16:09 Մատենադարանի մոտից երիտասարդները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ 05/26/2024   15:56 Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ հանրահավաքին ընդառաջ 05/26/2024   15:44 Հանրավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունից 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   15:28 Հենց նման դեպքերում, երբ ճանապարհը փլուզված է Սանավիացիայի ուղղաթիռները անփոխարինելի են. Սարգսյան 05/26/2024   15:19 Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել. Ավինյան 05/26/2024   15:12 Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է. Թանդիլյան 05/26/2024   14:53 Փաշինյանն աղետի գոտում է 05/26/2024   14:47 Աղստև գետի վարարման պատճառով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մի հատվածը փլուզված է 05/26/2024   14:37 Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. ՆԳՆ 05/26/2024   14:29 Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ. Աբրահամյան
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/26/2024   12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի 05/26/2024   11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/25/2024   14:31 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. աշխատանքները համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան 05/25/2024   15:43 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն

«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին 10/12/2020   21:02  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը:

Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին:

Երրորդը. Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք:

Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝
• առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը,
• և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները:
Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել:

Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»:

Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:35 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կախված իրավիճակից քաղաքական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ
14:16 12/10/2020  |  ԼՐԱՀՈՍՌազմական դրության իրավական ռեժիմը չպահպանելու համար նախատեսվել է մինչեւ 6 տարվա ազատազրկում ու վարչական տուգանք՝ մեծ չափերի
10:42 12/10/2020  |  ՄեկնաբանությունԼոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին․ Նիկոլ Փաշինյան
21:55 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
14:59 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն
14:49 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին . ՊԲ
14:38 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն. Արցախի ԱԳՆ
13:39 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ
01:46 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մինչև հոկտեմբերի 9-ը սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ. Արցախի ՄԻՊ
21:06 10/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստեփանակերտում հայտնաբերվել է 180 կասետային ռումբ

Արխիվ

[]