ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պետական բուհերը՝ Արցախի համար, Արցախի կողքին 10/10/2020 12:57 | ԼՐԱՀՈՍ
Սոցիալական աջակցություն
Պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ պետական բուհերի ուսանողները կազմակերպել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց։ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու անձնակազմերն իրականացրել են պարենային և ոչ պարենային ապրանքների, դեղամիջոցների, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրում, փաթեթավորում, տեսակավորում և տեղափոխում։
ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, հավաքագրել է ավելի քան 20 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ, որոնք ուղարկվել են Արցախ:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։
Հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնների և ՀՖԿՍՊԻ պրոֆեսորադասախոսական կազմերն աջակցություն են ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից։ Դասախոսները հոգեբանական աջակցություն են տրամադրում առաջնագծից վերադարձած զինվորներին և նրանց ընտանիքի անդամներին: Այս օրերին ակտիվորեն աշխատում են նաև հոգեբան ուսանողները, կազմակերպվում են հոգեբանական աջակցմանն ուղղված առցանց սեմինարներ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կամավորները շարունակում են ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին: Տեսական գիտելիքներն ուղեկցվում են գործնական հմտությունների կիրառմամբ: Բուհում ձևավորվել են կամավորական ջոկատներ՝ կինեզիստների կամավորական խումբ, որը տարբեր հիվանդանոցներում վիրավորներին ցուցաբերում է առաջին օգնություն և փրկարարների խումբ՝ օգնելու ԱԻՆ-ի աշխատանքներում։
Բուհերի ուսանողները և աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են նաև Արյունաբանական ինստիտուտում արյունատվության գործընթացին։
Կրթական և տեղեկատվական աջակցություն
Հայկական պետական մանկավարժական համալսարանն Արցախի պետական համալսարանի ուսանողներին կցագրել է «Google Classroom» հարթակին, որի միջոցով իրացվում է արցախցի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից մի շարք բուհերի ուսանողներ մասնակցում են տեղեկատվության ստուգման, քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքներին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում իրականացվում է ռազմական դրության պայմաններում տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու դասընթաց։ Ուսանողներն իրականացնում են նաև թարգմանչական աշխատանքներ՝ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու նպատակով։
Մշակութային աջակցություն
Հայ Ազգային երաժշտական հարթակի նախաձեռնությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է երկու առցանց համերգ-դրամահավաք՝ ի աջակցություն բանակի։ Օրերս կոնսերվատորիայի մուտքին հարակից հարթակում կկայանա ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Հաղթում ենք» խորագրի ներքո:
ՀՊՄՀ և Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները պարբերաբար այցելում են արցախցի փոքրիկներին և փորձում կազմակերպել նրանց առօրյան՝ իրականացնելով ժամանցային և ուսուցողական ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ