ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի գործողությունները միտված են խորացնելու մարդասիրական աղետը Արցախում՝ հանգեցնելով 20 մահվան, 93 վիրավորման և 5800 նյութական վնասի դեպքերի. ԱՀ ՄԻՊ 10/08/2020 18:05 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանի գործողությունները միտված են խորացնելու մարդասիրական աղետը Արցախում՝ հանգեցնելով 20 մահվան, 93 վիրավորման և 5800 նյութական վնասի դեպքերի։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:
Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 93 մարդ, որից 73 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 60-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 37-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:
Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 13 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Հիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:
Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, վերջին վեց օրվա ընթացքում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածում է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախում մարդասիրական աղետի խորացումը կանխելու և Արցախի բնակչությանը հումանիտար օժանդակություն տրամադրելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ