Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնենլ, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

Փաստաբան Կարեն Սարդարյանը դեմ է եղել իր նկատմամբ գործը վաղեմության հիմքով կարճելուն. դա կլիներ արդարադատության դեմ ուղղված քայլ 09/14/2020   22:20  |  Քրեական խրոնիկոն

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Կարեն Սարդարյանին, ով 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես կատարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի լիազորությունները։ Փաստաբան Կարեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, քրեական գործը ենթակա է կարճման՝ վաղեմության հիմքով, սակայն Սարդարյանն անհամաձայնություն է հայտնել՝ գործը վաղեմության հիմքով կարճելու վերաբերյալ, քանի որ արդարացում է պահանջում, ինչն իր համար սկզբունքային հարց է։ Փաստաբանի խոսքով՝ գործել է օրինական, ինչի համար իրեն մեղադրանք է առաջադրվել և վաղեմության հիմքով գործի կարճելուն համաձայնելն արդարադատության դեմ ուղղված քայլ կլիներ։

«Որևէ առնչություն որևէ հանցագործության չեմ ունեցել։ Ավելին, բացի նրանից, որ որևէ առնչություն որևէ հանցագործության դեմ ունեցել, նաեւ իմ գործողությունները, որոնք ես կատարել եմ որպես պաշտոնյա, բխել են օրենքից»,- ասաց Սարդարյանը՝ ընդգծելով, որ իր գործողություններում որևէ խախտում չկա և իր համոզմամբ որևէ խախտում չկա նաև իր կոլեգաների գործողություններում։ Սարդարյանը վստահեցրեց, որ ոչ ինքը, ոչ էլ վարչության մյուս աշխատակիցները չեն իմացել որևէ կեղծիքի մասին և մեղադրանքն աբսուրդ համարեց՝ նշելով, որ նախաքննական մարմինն իրենց չի էլ մեղադրում կեղծիքի մասին իմանալու մեջ, սակայն մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Թեև պաշտպանական կողմը պնդում է, որ կեղծիքի մասին չի իմացել, ուստի՝ չարաշահման մասին խոսք գնալ չէր կարող, մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը որպես չարաշահում համարել է դատարան չգնալը։ Փաստաբան Արսեն Սարդարյանը պատմեց, որ այդ ժամանակահատվածում քաղաքապետարանում մեծածավալ գործեր են եղել և ֆիզիկապես հնարավոր չէր բոլոր գործերով ապահովել մասնակցությունը դատական նիստերին, այդ պատճառով էլ գրավոր էին պատասխանում և չէին գնում դատարան, ինչն ընդունված գործելաոճ է նաև այսօր։

«Այսօր էլ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը որոշ գործերով չի ներկայանում դատարան՝ կամ գրավոր պատասխաններ ներկայացնելով, կամ որևէ բան չներկայացնելով։ Ես հիմա որպես փաստաբան ունեմ մի շարք գործեր, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ միայն չի ներկայանում դատական նիստերին, այլև՝ գրավոր որևէ բան չի ներկայացնում։ Ինչու՞ քրեական գործ չեն ներկայացրել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ ինքն անգամ դատարան գնալու պարտականություն չի ունեցել, դա աշխատակցի պարտականությունն էր, սակայն, ծանրաբեռնվածությունից ելնելով, միասին որոշել են, որ կարող է չգնալ դատարան։ Սարդարյանն ընդգծեց, որ նմանատիպ գործերով դատարան չեն գնացել սովորաբար, քանի որ այդ գործերով քաղաքապետարանը «մեղավոր» էր և պետք է ընդուներ հայցը, նմանատիպ գործերը, փաստաբանի փոխանցմամբ հարյուրավոր են եղել։

«Այլ հարց է, որ իմանայինք, որ դատավորը կեղծիք պետք է իրականացներ, կգնայինք միանշանակ»,- ասաց Սարդարյանը՝ վստահեցնելով, որ առ այսօր չի իմանում՝ կեղծիք եղել է, թե ոչ։

Արձանագրենք, որ մեղադրանք է առաջադրվել չորս անձի, սակայն դատավորին մեղադրանք առաջադրված չէ, ինչի վերաբերյալ Սարդարյանը նշեց, որ, եթե դատավորը կեղծիք է արել, ինչու նրան մեղադրանք չի առաջադրվել, իսկ, եթե կեղծիք չի եղել, ինչու են այդ դեպքում իրենց մեղադրանք առաջադրել։

Ավելին՝ Սարդարյանը նշեց, որ ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել գործին, այլև՝ չի իմացել, թե ում վերաբերյալ էր գործը, չի իմացել, որ Տիգրան Սահակյանը Արման Սահակյանի եղբայրն է, իսկ վերջինս եղել է մշակույթի վարչության պետը։

«Ես չեմ հետաքրքրվել՝ ով ում բարեկամն է։ Հարյուրավոր, հազարավոր գործեր են եղել։ Մի քանի հազար գործ տարեկան անցել է մեր վարչությունով»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն իր վարչություն եղել է օրական 4-6 գործ։ Բացի դա՝ իրավաբանական վարչությունը մշակույթի վարչության հետ որևէ առնչություն չի եղել։

«Եթե ես որևէ մեկի համար հանցագործություն չեմ անի, ինչու պետք է անեմ մի մարդու համար, ում հետ առհասարակ որևէ առնչություն չունեմ, որևէ ազդեցություն ինձ վրա չունի, ինչու՞ պետք է հանցագործություն անեմ։ Անհասկանալի մեղադրանք է, որ ձեռքի հետ մեզ էլ են մեղադրանք առաջադրել, երևի ինչ-որ ցուցանիշ պետք է ցույց տան։ Ինձ համար անհասկանալի է մեղադրանքը, այսօր մոդայիկ է, կարծես թե, կոռուպցիոն գործեր դատարան ուղարկելը, մենք էլ ինչ-որ մոդայի զոհ ենք եղել»,- նշեց Սարդարյանը։

Իսկ թե եղել են արդյո՞ք անձինք, ովքեր համաձայնել են վաղեմության հիմքով գործի կարճմանը, Սարդարյանը նշեց, որ որքանով իրեն է հայտնի՝ իրավաբանական վարչության աշխատակիցները և պետը վաղեմության չեն համաձայնել, եղել են համաձայնողներ՝ այլ վարչությունից, սակայն նրանք առնչություն չեն ունեցել իրավաբանական վարչության աշխատակիցների հետ։ Փաստաբանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ վաղեմության կիրառմանը համաձայնելը դեռևս մեղավորության մասին չի խոսում, ընդամենը դա նշանակում է, որ ինքը չի կարող ասել, որ անմեղ է, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը մեղավոր է, այսինքն՝ մեղավորության հարցը մնում է օդում։ Նրա խոսքով՝ վաղեմության հիմքով գործի կարճմանը հաճախ համաձայնում են քաշքշուկից խուսափելու համար։ Ընդ որում՝ սույն գործով նյութական պատասխանատվության խնդիր էլ չկա, քանի որ քրեական գործով վեճի առարկա դարձած հողատարածքն առկա է և գույքի վրա կալանք է դրված։ Ինչ վերաբերում է փաստաբանական գործունեության վրա քրեական գործի ազդեցությանը, Սարդարյանը հայտնեց, որ որևէ ազդեցություն ունենալ չի կարող։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը /վարչության պետ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինս, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:41 04/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ. Գալուստ Սահակյանի որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
22:33 29/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ
17:28 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները. Գալուստ Սահակյան
09:30 09/03/2018  |  Մամուլ«Տակը չոր պահեք». Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիքին՝ ժամանակին հանեք զբոսանքի. «Չորրորդ իշխանություն»
09:24 14/12/2017  |  ՄամուլՄաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում. «Հրապարակ»
09:02 03/03/2017  |  ՄամուլԵս՝ որպես Գալուստ Սահակյան, նույնիսկ եթե ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա. «Հրապարակ»
09:13 07/02/2017  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հաջորդ խորհրդարանում ԱԺ նախագահ, միգուցե նաև պատգամավոր չի լինելու՞. «Հայկական Ժամանակ»
09:04 21/12/2016  |  ՄամուլԱյն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»
13:08 16/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱզատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված է ազատ մտածելու հնարավորությունից. Գալուստ Սահակյան
09:45 23/08/2016  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հերթական բուժզննությունն է անցել Գերմանիայում. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]