Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Քաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ. Գալուստ Սահակյանի որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան 09/04/2020   17:41  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը տեւել է 6 ամիս, այդ ընթացքում Տիգրան Սահակյանը հարցաքննվել է երկու անգամ՝ հայտնելով, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։

Բացի այն, որ մեղադրանքը պաշտպանական կողմի համար անհասկանալի է, Խաչատրյանը հայտնեց, որ Տիգրան Սահակյանը մեղադրանքը որակել է որպես քաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ՝ պայմանավորված ազգանվամբ եւ ընտանիքով։ Պաշտպանի խոսքով՝ զավեշտն այն է, որ դատարան կեղծ ապացույց, փաստաթուղթ է ներկայացվել, բայց հաշվի չեն առնում, որ Տիգրան Սահակյանը դատարան նույնիսկ հայցադիմում չի ներկայացրել, դատական նիստերին անձամբ չի մասնակցել, դատարանում բացատրություն չի տվել։
«Քննչական մարմնի կողմից անօրինական է որակվում մի դատական ակտ, որն այս պահին բեկանված, փոփոխված չէ։ Այսինքն՝ ունենք օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը բեկանված չէ, բայց վարույթն իրականացնող մարմինը որակում է անօրինական»,- ասաց նա՝ հավելելով, որ, թեև դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց դատախազությունն այն ժամանակ որպես կողմ չի եղել, պետական շահերի հետ առնչություն չունի, համայնքի խնդիր է։ Փաստաբանը տեղեկացրեց, որ առարկություններում նշել են նաև այդ հանգամանքը և գտնում են, որ դատարանը գործը վարույթ ընդունել չի կարող։ Բացի այդ, թեև դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, Վերաքննիչ դատարանը դեռևս որոշում չի կայացրել, փաստաբանի խոսքով, պետք է առնվազն սպասեին, ապա՝ որակումներ տային կամայական։

«Ուղղակի բողոք բերելը դեռեւս չի նշանակում, որ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելու է։ Ամեն դեպքում՝ քննություն պետք է ընթանա, ժամանակից առաջ են ընկնում։ Դա համեմատելի է ձայնի եւ լույսի արագության հետ։ Այս դեպքում ֆիզիկայի կանոններին հակառակն է ստացվում՝ ձայնը լսում ենք, հետո լույսը տեսնում»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը ևս ողջամիտ կասկած է առաջացնում՝ գործում քաղաքական կոմպոնենտի առկայության մասին։

Ըստ Խաչատրյանի՝ դրսևորվել է ավելորդ շտապողականություն, գործն էլ քննվել է թերի։ Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում միջնորդել են, որ Սահակյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ առերես հարցաքննություն լինի, եթե նրան առաջադրված մեղադրանքի հիմքում կան նրա դեմ ցուցմունքներ, սակայն առերեսումներ չեն կատարել։ Ինչպես նկատեց փաստաբանը՝ դրանից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ Սահակյանի դեմ ցուցմունք չկա, հակառակ դեպքում, եթե առկա են նման ցուցմունքներ, բայց հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել, կստացվի, որ քննիչն անգործություն է դրսևորել։

«Այս պայմաններում նույնիսկ նախաքննության ավարտին մենք դիրքորոշում հայտնեցինք, որ այս ամենից ելնելով չենք վստահում վարույթ իրականացնող մարմնին և չենք ակնկալում, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի, այդ պատճառով էլ նախաքննության ավարտին միջնորդություններ չներկայացրինք։ Մեր բոլոր միջնորդություններն ու դիտարկումները կներկայացնենք դատարանում»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ գործի նյութերը 6 հատոր են, որոնց դեռևս ամբողջությամբ չեն ծանոթացել, ժամկետներով էլ կաշկանդված չեն, քանի որ նախաքննության ավարտից հետո միջնորդություններ ներկայացնելու ցանկություն չեն հայտնել։

Նա ընդգծեց, որ վաղեմության բոլոր ժամկետներն անցել են և իդեալական պայմաններ էր վաղեմության ժամկետը կիրառելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, սակայն, փաստաբանի խոսքով, Սահակյանը հստակ դիրքորոշում ունի, որ իր չարած բանի համար նման միջնորդությամբ հանդես չի գալու, կպայքարի մինչև վերջ՝ մինչև հաստատվի անմեղությունը։

Խաչատրյանն անդրադարձավ նաև վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական հաղորդագրությանը՝ նշելով, որ հստակ երևում է, որ ցանկանում են շոուն ստացվի. «Տիգրան Սահակյանի ամբողջ կենսագրությունը բացահայտված է՝ այսինչի եղբայրը, այսինչի որդին և երկու աշխատակից։ Իսկ ինչու՞ այդ երկու աշխատակցի նկատմամբ նույն վերաբերմունքը չէ։ Ինչու՞ նրանց անուն-ազգանունները գրված չեն, ինչու՞ նրանց տվյալները բացված չէ։ Հստակ երևում է ուղղվածությունը։ Մեզ համար անհասկանալի մեղադրանք է և թերի քննված գործ է, որը հապճեպություն դրսևորելով, բրդել-գցել են դատարան»։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ փորձ է արվում «ցեխ շպրտելու» որոշ անձանց ուղղությամբ, նսեմացնելու նրանց, հասարակության մոտ ինչ-որ տրամադրություններ ձևավորելու։


Ավելի վաղ հայտնել ենք, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 29/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ
17:28 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները. Գալուստ Սահակյան
09:30 09/03/2018  |  Մամուլ«Տակը չոր պահեք». Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիքին՝ ժամանակին հանեք զբոսանքի. «Չորրորդ իշխանություն»
09:24 14/12/2017  |  ՄամուլՄաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում. «Հրապարակ»
09:02 03/03/2017  |  ՄամուլԵս՝ որպես Գալուստ Սահակյան, նույնիսկ եթե ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա. «Հրապարակ»
09:13 07/02/2017  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հաջորդ խորհրդարանում ԱԺ նախագահ, միգուցե նաև պատգամավոր չի լինելու՞. «Հայկական Ժամանակ»
09:04 21/12/2016  |  ՄամուլԱյն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»
13:08 16/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱզատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված է ազատ մտածելու հնարավորությունից. Գալուստ Սահակյան
09:45 23/08/2016  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հերթական բուժզննությունն է անցել Գերմանիայում. «Հրապարակ»
15:08 13/05/2016  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը արձակուրդից վերադարձել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]