ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Հովսեփյանը գնել է գործարանային սպիրտ, խառնել ջուր, շաքարավազ և կիտրոնի աղ. «մահացու ալկոհոլի» հետքերով 09/03/2020 12:32 | ԼՐԱՀՈՍ
Արմավիրում ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Աշոտ Հովսեփյանը ներկայացված կասկածանքը չի ընդունում։ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մանրամասն ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե որտեղից է ձեռքբերել գործարանային արտադրության սպիրտը, նշել պատրաստման հանգամանքները։
«Ստացվում է՝ գործարանային արտադրության սպիրտ է գնել իր պատկերացմամբ, թորած ջուր է խառնել, լիմոնի աղ և շաքարավազ՝ համային երանգները ստանալու համար։ Պատրաստել է օղի։ Մինչ այդ նա պարտադիր փորձել է, քանի որ համային հատկանիշները պետք է ինքը զգար՝ որպես դրա մասնագետ։ Իր հետ որևէ բան չի եղել և չենք էլ կարող պատկերացնել, թե դա ինչ ճանապարհով, ինչպես տարածվեց, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։ Հնարավոր է՝ հիմնավոր կասկածի շրջանակներում սպիրտի հետ կապված ինչ-որ խնդիր լինի, բայց համենայն դեպս ինքը, որպես այդպիսին, որևէ քիմիական հավելում չի խառնել։ Խառնել է ջուր, շաքարավազ և լիմոնի աղ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ կասկած չկար, որ իր խառնածը կարող էր այդպիսի թունավորում առաջացնել։
Նրա խոսքով՝ ձերբակալված մյուս երկու անձանցից մեկը, ամենայն հավանականությամբ, այն անձն է, ումից սպիրտը գնել է իր պաշտպանյալը, իսկ մյուս անձի վերաբերյալ տեղեկություն չկա, նրանց մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի եղել։
Փաստաբանը հայտնեց, որ Աշոտ Հովսեփյանը մատնացույց է արել այն տեղը, որտեղ պահելիս է եղել սպիրտի ամբողջ քանակությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, եթե ինքը մատնացույց չաներ, որևէ մեկը դրա տեղը չգիտեր։ Նախաքննական մարմինը չէր էլ կարող հայտնաբերել, բայց իր մատնացույցով գնացել, հայտնաբերել են, որ, եթե իրականում դա է եղել խնդիրը, հանկարծ տարածում չստանա»,- ասաց պաշտպանը։
Աշոտ Հովսեփյանը, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացրել է այն անձանց ցուցակը, ովքեր իրենից օղի են գնել։ Նրա խոսքով՝ նախկինում երբևէ նման դեպք չի եղել։
Անդրադառնալով քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննություններին՝ պաշտպանը տեղեկացրեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, իսկ հայտնաբերված օղու վերաբերյալ դեռևս որևէ փորձաքննություն չի նշանակվել։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե նախնական վարկածով մեթիլ սպիրտ է եղել, փաստաբանը նշեց, որ մահացածների արյան միջից հայտնաբերվել է մեթիլ թունավորում։
«Տեսչությունը երկրորդ անգամ, կարծես թե, ուղղվածությունը տանում է դեպի այդտեղ, սակայն անպատասխանատու հայտարարություններ անում, քանի որ, ձեռքի տակ չունենալով փաստական տվյալ, չպետք է խախտես անձի անմեղության կանխավարկածը։ Ունենք մեթիլ սպիրտից թունավորում։ Ընդ որում՝ դա տրվել է ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, այլ՝ հիվանդանոցում են եկել նման եզրահանգման, բայց արդյոք դրա կապը կարելի էր տանել դեպի Աշոտ Հովսեփյան կամ արդյոք այդ սպիրտից են թունավորվել, այս պահին որևէ մեկին այդ հանգամանքը պարզ չէ, նույնիսկ՝ նախաքննական մարմնին»,- ասաց նա։
Ավելի վաղ արձանագրել ենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը: Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Հովսեփյանը՝ ծնված 1970թ։ Գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու քաղաքացի։
Աշոտ Հովսեփյանի ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը