Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Մաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը 08/19/2020   20:31  |  ԼՐԱՀՈՍ

Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։ 

Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նա հավելել էր նաև, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս»։

Հարցի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետին՝ պարզելու համար,  որ ընկերությունն է կառուցապատում իրականացնում Մաշտոցի պուրակի տարածքում,  ե՞րբ է կնքվել պայմանագիրը, որքա՞ն տարածք է  տրվել վարձակալության, քանի՞ տարի ժամկետով և ի՞նչ կառուցելու համար, կառուցապատման պայմանագրի օրինականությունն ուսումնասիրվել է, թե ոչ  եւ արդյոք կասկածահարույց հանգամանքներ ի հայտ չեն եկել դատական կարգով վիճարկելու համար։

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ին է  տրամադրել է կառուցապատման պայմանագրի պատճենը, որը վկայում է, որ նոր պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի  11-ին՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական ղեկավարությամբ։  Որպես պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձ է  հանդիսանում  «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հրանտ Հովսեփյանի։ Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին հողամաս տրամադրել՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի հ.20/7 և  20/8 հասցեներում։ Տրամադրվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր 392.0 քմ.՝ 21 տարի ժամկետով։ Կառուցապատման իրավունքի  ժամկետը սահմանվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մինչ վերոհիշյալ պայմանագրի կնքումը, պարզվում է  քաղաքապետ Հայկ Մարությանի մակագրությամբ 2019 թվականի հուլիսի  22-ին  ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ընդունված՝ 2018  թվականի մայիսի 16-ի  հ.1891-Ա և  2018 թվականի հունիսի 6-ի հ.2127-Ա որոշումները՝ Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն – Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու  և «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշումները։

Նշենք, որ  «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին առաջին հողահատկացումը կատարվել է դեռեւս 19 տարի առաջ՝ 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերությանը 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:

Երեւանի ներկայիս  քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել էր պատասխանել հարցին, թե արդյոք ի սկզբանե ստորագրված պայմանագիրը եղել է օրինական ու  դատական կարգով այն վիճարկելու համար հիմքեր կան, թե ոչ։ Հարցին պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն ուղարկել է արդեն Հայկ Մարությանի օրոք ստորագրված նոր պայմանագիրը՝ այդպիսով փաստացի ստանձնելով կառուցապատման, այդ թվում նաեւ նախկինում  հնարավոր թույլ տրված ապօրինությունների պատասխանատվությունը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընկերության հետեւում կանգնած է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյա, ով կարողացել է լեզու գտնել Հայկ Մարությանի հետ, որի արդյունքում էլ նրան տրվել է կառուցապատման նոր թույլտվությունը։

Քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված «Փաստինֆո»-ի նույն հարցմամբ  փորձել էինք պարզաբանումներ ստանալ նաեւ   տարածքում իրականացված  աղմկահարույց ծառահատումների վերաբերյալ։  Ըստ այդմ՝ քանի՞ ծառ է հատվել կառուցապատողի կողմից տվյալ տարածքում, արդյո՞ք ծառահատումներն ու դրանց ժամկետները  նախապես համաձայնեցված են եղել Երևանի քաղաքապետարանի հետ,  արդյո՞ք Երևանի քաղաքապետը տվե՞լ է գրավոր համաձայնություն, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյո՞ք  ստորագրված պայմանագրով ի սկզբանե  պլանավորված է եղել ծառահատում, թե՞ ոչ։

Պաշտոնական պատասխանից հետեւում է, որ ի սկզբանե ծառահատում նախատեսված չի եղել, համենայն դեպս մեզ տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը ունեցել է համոզմունք, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցմանը։ Այսպես՝ պայմանագրի 10.1-րդ ենթակետում կարդում ենք՝ հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել է արձանագրություն առ այն, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝  խորը արմատային փտախտի նշաններով, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան եւ խորհուրդ տրվել իրականացնել թեղիների սանիտարական հատում։ Ուշադրություն ենք հրավիրում ամսաթվի վրա, քանի որ շինարարությունը Մաշտոցի պուրակում սկսվել էր ավելի վաղ՝ իրենց մեջ ներառելով հենց այդ ծառերի հատվածը։ Ավելին՝ սրճարանի տանիքի կառուցումը այնպես էր կազմակերպվել, որից ակնհայտ էր, որ այդ ծառերը հատվելու են, քանի որ ծառերի ճյուղերը դուրս էին գալիս կիսակառույց տանիքից, ինչը «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել էր հունիս-հուլիս ամիսներին։

Հատված ծառերի փոխարեն ծառատունկ դեռեւս չի իրականացվել։ Ծառերի վիճակի մասին ուսումնասիրության արձանագրությունը փաստում է նաև հետևյալը՝  կազմակերպության կողմից վերոհիշյալ տարածքի  հարակից հատվածում՝ պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում նախատեսվում է փոխհատուցվող կանաչապատում իրականացնել։ Փոխհատուցվող կանաչապատման պայմանագիրը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կնքվել է սույն թվականի հուլիսի 30-ին՝ պուրակում ծառահատումներին զուգահեռ։

Ճիշտ այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմ՝ ես անում եմ ինչ կամենամ, հետո հարցնում թույլտվություն։

 

Շարունակելի

 Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 19/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը. «Հրապարակ»
09:13 18/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը. «Հրապարակ»
20:55 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱռատության եղջյուրից Երևանի քաղաքապետի պարգևատրումները հոսում են, հոսում
17:56 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել. Հայկ Մարության
12:05 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը. «Մեդիա պաշտպան»
09:25 15/08/2020  |  ՄամուլԵկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է. «Հրապարակ»
19:04 12/08/2020  |  ՎերլուծություններՊատկերացնու՞մ եք, որ մի քանի տարի անց Երևանի քաղաքապետը մուսուլման լինի
14:12 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանը կրկին մեկնել է արձակուրդի
13:10 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայկ Մարությանը մեզ ասաց, որ ոչինչ չի կարող անել, մեզ ոչնչով օգնել չի կարող».Սարի Թաղի փլուզվող տների բնակիչները բողոքում են
20:16 05/08/2020  |  ՎերլուծություններՔուանշ, պարոն քաղաքապետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]