ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայկ Մարությանը մեզ ասաց, որ ոչինչ չի կարող անել, մեզ ոչնչով օգնել չի կարող».Սարի Թաղի փլուզվող տների բնակիչները բողոքում են 08/06/2020 13:10 | ԼՐԱՀՈՍ
«Տասը տարուց ավել է մեր թաղամասի 5 տների տակով ընդերքային ջրեր են հոսում և այդ տներն արդեն փլուզման եզրին են։ 20-ից ավել անչափահաս երեխա է ապրում այդ տներում։ Հիմա այս խնդրով նամակ ենք բերել, որ ներկայացնենք Կառավարություն, բայց ոչ մեկ մեր հարցին ուշադրություն չի դարձնում»,- Կառավարության շենքի դիմացից լրագրողների հետ ճեպազրույցում ասում է Սարի Թաղի բնակիչներից մեկը, ում տունը փլուզման եզրին է և մի քանի ընտանիքներով կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ։
Բնակիչը հայտնում է՝ դիմել են թաղապետարան, հետո քաղաքապետարան, բայց՝ ոչ մի արդյունք. «Հայկ Մարությանը մեզ ասաց միայն, որ ոչինչ չի կարող անել, ոչնչով օգնել չի կարող, մեզ խորհուրդ տվեց դիմել Կառավարություն, ասելով, որ այդ խնդիրը Կառավարության լուծելու հարցն է։ Հիմա էլ մենք դիմում ենք Կառավարությանը և ուզում ենք ասել, որ էդ անչափահաս էրեխեքը մեղք են, մի օր էդ տները կփլուզվի, էրեխեքը կմնան տակը»։
Կառավարության շենքի դիմացից բողոքին միացած Սարի Թաղի մեկ այլ բնակիչ էլ հայտնում է՝ ընդերքային ջրերի հետևանքով երեք ամիս առաջ փլուզվեց տան պատերից մեկը, որտեղ ապրում են 6 անչափահաս երեխաներ.«Ես իմ ուժերով որքան կարողացա մի թեթև վերանորոգեցի, բայց երեք ամիս չանցած ամիս նույն տեղից նույն ճաքերը կրկին բացվեցին։ Ոչ մեկից ոչ մի աջակցություն չեմ ստացել, որ կարողանամ տունս հիմնովին վերանորոգեմ, ուղղակի հիմա այն պահն է, որ նորից քանդվում են տները ու հիմա կանգնել ենք փաստի առաջ ու չգիտենք ի՞նչ կարելի է անել, ես էդ 6 անչափահաս երեխաներին ի՞նչ անեմ, երեխաներից ամենափոքրը երեք ամսական է, ասեք, ես ի՞նչ անեմ, հնարավորություն չունեմ նոր տուն գնելու»։
Բնակիչներից մեկը նշում է՝ 2009 թվականին նույն տեղում միևնույն խնդրի պատճառով փլված տների բնակիչները Կառավարության N 204 որոշումով 2009 – 2011 թվականների պետական բյուջեով նախատեսված նորակառույցի շինարարական ծրագրերի շրջանակներում կառուցվող բազմաբնակարանային շենքերի բնակարանները հատկացվել են փլված տների բնակիչներին. «Հիմա մենք էլ եկել ենք այստեղ, որպեսզի փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է այդպիսի մի լուծում էլ մեր փլվող բնակարանների համար ունենալ, որովհետև այլ տարբերակ մենք չունենք, մեր տները փլուզվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ