ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը. «Մեդիա պաշտպան» 08/17/2020 12:05 | Մեկնաբանություն
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը
Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպանը»։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը
2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետեւել է առցանց մամուլում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 307 հոդված, որոնցից 101-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 201-ը՝ չեզոք։
Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը։
Մամուլում նշվում է, որ ֆինանսատնտեսական վատ վիճակում գտնվող քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:
Եկմալյանի բնակիչները տեւական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կոչով են դիմել քաղաքապետին. «Լսի՛ր Հայկ Մարության, հարգանք ունեցիր մեր նկատմամբ, դու անգամ ծանոթ չես մեր խնդրին»:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն, անդրադառնալով Հայկ Մարությանի գործունեությանն, ասել է․ «Կա կոլեկտիվ եւ անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել եւ շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել եւ թաքնվել, ինչո՞ւ Երեւանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երեւանցին մնաց առանց քաղաքային իշխանության»:
Հայկ Մարությանը շարունակում է քննադատվել իր նախընտրական խոստումները ուշացնելու համար: Մասնավորապես, Հայկ Մարությանը հայտարարել էր մետրոյի նոր կայարան բացելու մասին։ Լրատվականներում հարց է հնչեցվում`իսկ ի՞նչ եղավ այդ պրոյեկտը, արդյոք այդ խոստումը կյանքի կոչվո՞ղ է, թե ի վերջո դա ուղղակի նախընտրական խոստում էր։
Ըստ մամուլի՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ամենաանհասանելի պաշտոնյան է, իսկ նրա խոսնակը՝ նախկին լրագրող Հակոբ Կարապետյանը, վաղուց վերածվել է «ինքնապատասխանիչի», որն անընդհատ մի ձայնագրված ֆրազ է արտասանում․ «Գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։ Իսկ հարցը պրիմիտիվ է՝ ո՞ր կազմակերպությունն է Սարյան պուրակում բարեկարգման աշխատանքներ կատարում։ Պատասխանն էլ, օրենքով, սեւով սպիտակի վրա ու մեծ տառերով պետք է գրված լիներ Սարյան պուրակում, բոլորի համար հասանելի հատվածում։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը Մաշտոցի պուրակում կտրված ծառերը չեն, որ մի հատ էլ քննարկվի դրանք առողջ էին, թե չէ։ Հարցը հարձակումն է խորհրդանիշի վրա։ Էսօրվա կառավարիչներից շատերը՝ այդ թվում Հայկ Մարությանը որպես քաղաքացի մեծապես ձեւավորվել են Պուրակի համար պայքարում։ Ու նույնիսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ դրա դեմ դուրս գալ չի կարելի։ Բայց դե արդեն զարմանալի չի, որ այս կառավարող ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի։ Սրա հետեւանքը դուք հիմա չեք տեսնի։ Սրա ձայնը հետո դուրս կգա ու շատ բարձր։ Որովհետեւ չի կարելի էդպես տրորել քեզ պաշտոնի բերած պրոցեսների հիմքերը»։
Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ»։
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FMediaAdvocate1%2Fposts%2F1058750077872966&width=500" width="500" height="601" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ