Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար. Թաթուլ Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին 08/05/2020   18:38  |  ԼՐԱՀՈՍ

Գործնականում նման փոփոխությունները փոքր Հայաստանի համար բավականին մեծ շքեղություն է։ Պետք է կարողանանք գործող կառուցակարգերն օգտագործել, քան ստեղծել նորը, քանի որ մեզ մոտ ավելի շատ խնդիր է օրենքի կիրառումը, քան՝ նոր կառուցակարգեր ստեղծելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ ՔԿ Գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման վերաբերյալ նախագծին։

Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն դատարաններ։

Թաթուլ Պետրոսյանը հիշեցրեց, որ շուրջ երեք տասնամյակ ՀՀ-ում իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, ստեղծվել են տնտեսական դատարաններ, վարչական դատարաններ, դրանք փոփոխվել են , ապա՝ կրկին ընդունվել։

«Կարծում եմ՝ նման օրենսդրական փոփոխությամբ ոչ թե նոր կառուցակարգ ենք ստեղծում իրավական համակարգում, այլ՝ կարծես թե մարդիկ ենք նշանակում և մարդիկ ենք տեղափոխում, որովհետև այդ դատարանները ևս պետք է աշխատեն Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի շրջանակներում, կատարելու են նույն դատավարական գործողությունները և որակելու են արարքը նույն Քրեական օրենսգրքով։ Այսօր էլ բավականին լուրջ խնդիրներ չկան կոռուպցիոն հանցագործությունների քննության առումով, որն իրականացվում է և նախաքննական մարմինների և դատարանների կողմից։ Բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ կատարվել են նախաքննություն և բոլոր գործերն էլ գործնականում ստացել են իրենց արդարացի լուծումները։ Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար, առավել ևս, եթե չեմ սխալվում, նախատեսվում է՝ 3 մլրդ 300 մլն-ից ավել գումար ծախսել, որը, քիչ հավանական է, որ նպատակին հասնի »,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման կառուցակարգեր ստեղծվում են այն երկրներում, որտեղ գործ ունենք հասարակության ցածր իրավագիտակցության և պետական կառույցների նկատմամբ ոչ լիարժեք վստահության պայմաններում։ Ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե կոռուպցիայի վերաբերյալ գործերն ունեն լուրջ բարդություններ, անհրաժեշտ է ձևավորել պրակտիկա, ապա այդ մոտեցումներն, ըստ Պետրոսյանի համոզիչ չեն, քանի որ այդ նույն գործերը քննվելու են նույն քրեադատավարական օրենսդրության շրջանակներում և նույն քրեական օրենսգրքում առկա հանցագործությունների դեպքերում։

Նա գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր մարմինների ստեղծումը հարցի լուծում չէ, քանի որ կամ նոր դատավորներ են ընդունվելու աշխատանքի, որոնք փորձ չունեն, բայց հնարավոր է, որ տեսականորեն մասնագիտացված լինեն, կամ վեթինգի արդյունքում դատավորներին կտեղափոխվեն այդ դատարաններ։

Բացի այդ՝ Պետրոսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է փոխկապակցված լինի մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ, քանի որ, եթե խախտվում են անձի իրավունքները, սկսվում է գործել կոռուպցիոն դրսևորումը, մարդը փորձում է վերականգնել իրավունքները՝ հակաօրինական ճանապարհով։

«Հետևաբար՝ նման դատարան ստեղծելը և հաշվի չառնել մարդու իրավունքների պաշտպանությունն ի սկզբանե, կարծես թե գնում ենք դեպքերի ետևից։ Մենք ոչ թե փորձում ենք կանխել կոռուպցիոն հանցագործությունները, այլ՝ դիտում ենք, որ կոռուպցիան պետք է տեղի ունենա, մենք պատժենք այդ անձանց, որ դաս լինի մյուսների համար։ Նման մոտեցումը գործնականում արդարացված չի լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Պետք է հասարակության իրավագիտակցությունն ավելի շատ բարձրացնենք և առավելագույնս ապահովենք պետական կառույցներում մարդու իրավունքների իրացումը, որ մարդը կարողանա իր իրավունքները լիարժեք իրացնել և առանց խոչընդոտների լուծել իր առօրյա խնդիրները։ Երբ խախտվում է մարդու իրավունքները, նա սկսում է զարտուղի ճանապարհներով իրացնել իր իրավունքները կամ պաշտոնատար անձն է դիտավորյալ ստեղծում իրավիճակ, որ քաղաքացին զարտուղի ճանապարհներով հասնի իրեն»։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձն ավելի բարձր է, Պետրոսյանն ասաց, որ նախկինում նախաքննության մարմինները միացվել են և հարց էր առաջացել, թե ինչու պետք է այլ մարմինների քննիչները նույն աշխատանքները կատարելով, նույն իրավունքներն ու պարտականություններն ունենալով, ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան՝ մյուսները։

«Ավելի բա՞րդ է հանրային ծառայողի կողմից 50.000 դրամ կաշառք վերցնելու գործի քննությունը՝ նախաքննության և դատաքննության ընթացքում, թե ավելի բարդ է՝ առանձնապես ծանր հանցագործությունները։ Կամ, եթե դիտարկենք, որ կոռուպցիոն բնույթի գործեր քննող դատավորներն ավելի խոցելի կարող են դառնալ՝ կյանքի և առողջության տեսանկյունից, որն է ավելի մեծ վտանգ ներկայացնում, այն քննիչն ու դատավորը, ով քննում է սպանության գործ, թե այն դատավորը, որն ընդամենը 50000 դրամ կաշառքի գործ է քննում»,- ասաց նա՝ նշելով, որ միասնական մոտեցում պետք է ցուցաբերվի։

Անդրադառնալով դատավարության կրճատման ռիսկերին՝ Պետրոսյանը նշեց, որ հասարակական պահանջ կա՝ արդարադատություն ստանալու։

«Եթե գործ ենք քննում 2-3 տարի, օրինակ՝ համայնքապետը կաշառք է վերցնում կամ վատնում է համայնքի սեփականությունը, ամբողջ համայնքը սպասում է, որ նրան պետք է պատժեն, բայց, եթե անցնում է 2-3 տարի, նույն համայնքի պահանջը՝ արդարադատության առումով նվազում է։ Պետք է և՛ նախաքննությունը, և՛ դատաքննությունը ողջամտության սահմաններում իրագործել, որը մեր օրենսդրությունը թույլ է տալիս։ Պարզապես մեզ մոտ հաճախ գործում է ոչ թե օրենքի ոգին, այլ՝ օրենքի տառը։ Մեզ մոտ նման ձգձգումներ, կարծես թե, շատ են իրականացվում։ Իսկ եթե այս գործերով դատաքննության համար նախատեսվեն ավելի սեղմ ժամկետներ, հետևաբար, նաեւ նախաքննության համար պետք է սեղմ ժամկետներ նախատեսվեն։ Այդ դեպքում գործ կունենանք շտապողականության հետ և ապացույցների ոչ հստակ և ոչ լիարժեք ձեռքբերման և համադրման հետ»,- ասաց նա՝ նշելով, որ և նախաքննությունը, և դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամտության և խելամտության սահմաններում, որ արդարադատության նկատմամբ հասարակության պահանջն իրացված լինի։

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանների՝ ներդրումների, տնտեսական գործոնի վրա հնարավոր ազդեցությանը, ապա Պետրոսյանը գտնում է, որ որևէ խնդիր չի լինի, քանի որ այսօր էլ դատարաններում քննվում են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, դատավճիռներ են կայացվում և դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, որը քրեաիրավական տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնի։ Պետրոսյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ իրականացվել է սեփականազրկում, օրինակ՝ ձեռնարկություններ են հափշտակել կամ տիրել, բիզնեսն են խլել, որը չի իրականացվել քրեաիրավական դաշտով, այլ՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Պետրոսյանն ընդգծեց, որ կոռուպցիոն բնույթի իրավահարաբերությունները քաղաքացիաիրավական դաշտում ավելի շատ են։ Ըստ նրա՝ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք առերևույթ կոռուպցիոն չեն, բայց իրենց տողատակում կարող են պարունակել կոռուպցիոն հատկանիշներ և միայն վերնագրով որոշել, թե որն է կոռուպցիոն, սխալ է և, օրինակ, պարզ և հասարակ գողությունը կարող է իր մեջ կոռուպցիոն հանցագործության ներքին հիմքեր ունենալ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍԻտալիայի դատական իշխանության պատվիրակությունն այցելել է Հայաստան
16:10 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյանը չի բացառում նախորդ իշխանությունների օրոք դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերը
14:49 18/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան
17:30 05/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը
15:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ՝ գործերի մի մասը տեղափոխելով այլ տիրույթ
13:09 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում վերաբաշխման ենթակա գործերը ծրագրի միջոցով հանձնվելու են այլ դատավորների
18:26 10/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանում քրեական մասնագիտական բաժնի ցուցակը սպառվել է. առաջխաղացման նպատակով դատավորները կարող են դիմել
11:43 14/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Կարեն Կարապետյան
16:24 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանների հետ առնչության փորձը 100 տոկոսով դրական են գնահատել Տավուշի մարզում
11:48 09/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետը տվեց հանձնարարական

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]