ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում պարետի լիազորությունները կիրականացնի տարածքային կառավարման և զարգացման նախարարը 07/27/2020 16:59 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը: Այս մասին հյայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նախագահի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գ. Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ Ժ. Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները:
Պատկան մարմինների ղեկավարների համապատասխան զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և սահմանափակել դրանց գործունեությունը: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար:
«Հանրապետությունում այս պահի դրությամբ փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ 61 անձից 42-ը մայրաքաղաքից են, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Պետք է նշեմ, որ պետական ու մասնավոր հատվածների այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր չեն հետևի պարետի ցուցումներին ու չեն պահպանի անվտանգության կանոնները, կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- շեշտել է նախագահը:
Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացիների ելքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 05/25/2024 08:35 Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա․ «Հրապարակ»
- 05/25/2024 08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»
- 05/25/2024 08:28 Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
- 05/25/2024 08:26 Փաշինյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/25/2024 08:22 Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/25/2024 08:19 Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս»․ «Հրապարակ»
- 05/25/2024 08:14 «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
Մեկնաբանություն
- 05/26/2024 12:41 «Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի ա տնկել». սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է. Ոսկանյան
- 05/26/2024 11:45 Տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համխպատասխանում իրականությանը.ՋԿ
- 05/26/2024 11:03 Ստեփանակերտի քաղաքապետը ներկայացել է ոստիկանություն
- 05/24/2024 15:38 Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/26/2024 16:14 Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 05/26/2024 12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
- 05/26/2024 12:08 Հեղեղված Ալավերդին՝ թռչնի բարձրությունից
- 05/26/2024 11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/22/2024 23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում
- 05/21/2024 23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
- 05/17/2024 23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
- 05/16/2024 00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից
Հետաքրքիր է իմանալ
- 05/24/2024 16:01 Ալյասկայի գետերը «ժանգոտում են»
- 05/23/2024 15:59 Այս ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում