Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

«Մի՞թե ազգային անվտանգությունը չի տեսնում, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է հայտնվել մեր երկիրը, որից մենք հնարավոր է այլևս չկարողանանք դուրս գալ». Լարիսա Ալավերդյան 07/07/2020   16:27  |  Հարցազրույց

Արտակարգ դրությունը կառավարությունը մտադիր է 4-րդ անգամ երկարաձգել ու սա այն պայմաններում, երբ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն տալիս է որոշակի սահմանափակումներ մտցնել՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։

- Տիկին Ալավերդյան, իշխանությունները արդեն չորրորդ անգամ գնացին արտակարգ դրությունը երկարաձգելու ճանապարհով։ Ինչի՞ արդյունք է սա։

- Սա նախևառաջ համաճարակի դեմ այս իշխանությունների անօգնական կառավարման արդյունք է։ Ամբողջովին անտեսվեց շատ երկրների, օրինակ՝ Նոր Զելանդիայի դրական փորձը, որի բնակչությունը համարյա 5 մլն. է, ընդամենը 1500 մարդ է վարակվել և 22-ը մահացել վարակից։ Ֆրանսիայից բժիշկներ հրավիրելու փոխարեն, որոնց կատարած աշխատանքի համար ես անչափ շնորհակալ եմ, լավ կլիներ առողջապահական ոլորտը համակարգող բարձրակարգ մենեջերներ հրավիրեին, որովհետև Հայաստանում թե՛ բժշկությունը, թե՛ մարդկային վերաբերմունքը շատ ավելի բարձր մակարդակի վրա է։ Արդյունքում ստացվում է, որ եղել են համավարակի դեմն առնելու շատ հաջողված փորձեր, որը մենք անտեսել ենք և չմոռանանք նաև այն, որ կա հանցավոր անգործության հետևանքով վրա հասած մահերը դատապարտող քրեական հոդված, որը, ինչպես հասկանում ենք՝ դեռ պետք կգա։ Փոխարենն այս իշխանություններն ավելի շատ հրապուրված են եղել քաղաքական վրեժխնդրությունների անիրավական ճանապարհով, քան համավարակի դեմ առնելու հոգսով։ Բնական էր, որ այս ամենը չէր մնալու անհետևանք և ահա մենք ականատեսն ենք լինում հազարավոր վարակակիրների և հարյուրավոր մահերի։ Այս իրավիճակի հեղինակներն էլ ուշ թե շուտ պետք է կանգնեն օրենքի առաջ և պատասխան տան իրենց թույլ տված բացթողումների համար։

- Արդյո՞ք մեր Սահմանադրությունը թույլ է տալիս տևական ժամանակով անընդմեջ երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։

- Նախ կխնդրեի ձեզ, որ մեր Սահմանադրությունը համարեք մեր իշխանությունների կողմից ոտքից գլուխ ոտնահարված իրողություն։ Այս իշխանություններն արդեն բազմիցս ակնհայտ, շեշտում եմ՝ անթաքույց կերպով ցույց են տվել, որ բացարձակ արհամարհում են երկրի Մայր օրենքը, հետևաբար՝ խոսել այս իշխանությունների գործողությունների և Սահմանադրության նորմերի համատեղելիության մասին ես համարում եմ ժամանակի իզուր վատնում։ Հետևաբար, թույլ տվեք այս հարցի այսօրինակ ձևակերպմանը չանդրադառնալ։ Փոխարենը ուզում եմ մեջբերել Սահմանադրության նախաբանում առկա մի դրույթ, ըստ որի հստակեցված է, որ պետք է ապահովել քաղաքացիական համերաշխությունը։ Սրանք ոչ թե ապահովել են այդ համերաշխությունն, այլ ուղղակի քայքայել և բաժան-բաժան են արել հասարակությունը։ Գրեթե քաոսի վերածված այս իրավիճակում իշխանությունները, որոնք չունեն կառավարման անգամ զրոյական ունակություններ, միակ ուժեղ գործիք են համարում արգելքը։ Սա կիբեռնետիկայի ոլորտի հանրահայտ բանաձև է՝ «Эшби» օրենքը կամ սկզբունքը, որը հաստատում է հետևյալ իրողությունը՝ իշխանությունների ինտելեկտուալ բազմազանությունը պետք է համապատասխանի կառավարման համակարգում առաջ եկած բարդությունների բազմազանությանը։ Հետևաբար, երբ կառավարիչը չի կարողանում կառավարման հմտություններ կիրառի, հույսը դնում է արգելքների վրա, ինչը վկայում է շատ աղքատիկ գործիքակազմի մասին։ Ահա ձեզ պատասխանն այն հարցի, թե ինչու են իշխանությունները չորս անգամ երկարաձգում արտակարգ դրության ռեժիմը։ Բացի այս, ես կարծում եմ, որ այս իշխանություններն ունեն խորհրդատուներ, որոնք Հայաստանից չեն։ Այս իշխանությունները պարբերաբար ամբողջական ազգային ինքնությունը ոչնչացնող գլոբալիստական կենտրոններին են ուղարկում ազդակներ այն մասին, որ մենք ձեզ հետ ենք։ Սրա մասին են խոսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, հայտնի ալյանսին միացումը և այլն։ Այլ կերպ ասած, երկու տարի առաջ ժողովրդից ստացած վստահության քվեն այս իշխանությունները կիրառում են որպես մահակ, կյանքի կոչելու համար դրսից ղեկավարվող իրենց խորհրդատուների ծրագրերը, ընդ որում, վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ։

- Ի՞նչ ծրագրեր նկատի ունեք, տիկին Ալավերդյան։

- Առաջինն այն ձգտումն է, որ Հայաստանը վերջապես հակադրվի Ռուսաստանին, չեմ ասում դուրս գա նրա ազդեցության տակից, այլ ակտիվ կերպով հակադրվի Ռուսաստանի Դաշնությանը և երկրորդը՝ տարածքային ամբողջականության խնդիրն է, որ Եվրոպայի համար աչքի լույսի պես մի բան է, ոչ այն պատճառով, որ նրանք Ադրբեջանին ավելի են սիրում քան Հայաստանին կամ հակառակը, այլ որովհետև հենց այս տարածաշրջանում նրանք ունեն հստակ շահեր, որ համընկնում է եվրոպական բոլոր երկրների դիրքորոշման հետ։ Կատալոնիայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե Եվրոպան ինչերի է պատրաստ, միայն թե Արցախն անկախ չլինի։ Խոսքն այս երկու ծրագրերի մասին է, և մենք տեսնում ենք, թե հենց այս երկու խնդրով պայմանավորված, օրվա իշխանություններն ինչպիսի կրավորական կեցվածք են ընդունել, որի համար էլ նրանց ներվում է իրենց խրախճանքը՝ Հայաստանում բռնկված ժանտախտի ժամին։ Մի՞թե զգային անվտանգությունը չի տեսնում, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է հայտնվել մեր երկիրը, որից մենք, որպես պետականություն հնարավոր է նույնիսկ այլևս չկարողանանք դուրս գալ։

- Տիկին Ալավերդյան, վերադառնալով համավարակի թեմային, ուզում էի հարցնել, չե՞ք կարծում, որ տեղորոշման օրենքն արդեն ինքնանպատակ է դարձել կամ այլ շահեր է սպասարկում։

- Արդեն ասացի՝ ցանկացած միջոց, որ այս իշխանությունը ձեռք է առնում՝ իբր այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով, իրականում մահակ է՝ իրեն իսկ վստահության քվե տված ժողովրդի նկատմամբ։ Իսկ խոսել այն մասին, որ նրանք ընդունակ են պետության կամ ժողովրդի առաջ ծառացած որևէ խնդիր լուծել, իրականում անիմաստ է, որովհետև արդեն ասացի՝ սա անընդունակ իշխանություն է և երկիրը կառավարելու որևէ այլ տարբերակ, քան տոտալ արգելքներ սահմանելն է, նրանց պարզապես չեմ կարողանում։ Փոխարենն այս վարչապետը բարձր ամբիոններն օգտագործում է, հայտարարելու համար, թե կարող է փողոցներում մարդիկ հավաքե՞լ ... Շատ ամոթ է, գիտեք, երկիրը կառավարելու հարցը դարձրել են միայն փողոցներում լուծվող խնդիր, սա ի՞նչ բան է...

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ավելի ենք շեղված իրավական պետություն դառնալու ճանապարհից. ՍԴ անկախությունը ոչնչացվում է. Լարիսա Ալավերդյան
12:39 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում երեխաների իրավունքները գտնվում են ռիսկային ոլորտում. Լարիսա Ալավերդյան
19:50 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎախի մթնոլորտ ստեղծելու գործուն և արդյունավետ տարբերակ է. Լարիսա Ալավերդյանը՝ Ռուբեն Մելիքյանի նկատմամբ կիրառված բռնության մասին
18:41 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի քայլերը վկայում են, որ նա չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և անում է այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ. Ալավերդյան
18:32 04/06/2020  |  ՔաղաքականՀայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները
15:37 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀաստատությունները, ինստիտուտները հիմնահատակ քանդում են, վերածում խմբապետության. Ալավերդյան
19:20 12/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵս պատկերացնում եմ, թե իրենց սրտի ուզած ՄԻՊ-ը ով է. Լարիսա Ալավերդյան
20:31 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը կոշտ ազդակներ է ուղարկում հայկական կողմին. Լարիսա Ալավերդյան
18:12 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍա օրինապահ դատավորներին սարսափեցնելու միջոց է. Լարիսա Ալավերդյանը Ալեքսանդր Ազարյանի կարգապահական վարույթի մասին
17:08 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓորձում են իշխանության մեղքը բարդել ուրիշների վրա. Լարիսա Ալավերդյանը բռնության կոչերը քրեականացնելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]