Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ 07/01/2020   12:22  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից և այնտեղ երեխաների հետ հանդիպումից: Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի և շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:

Երեխաները Հանրապետության նախագահին բազմաթիվ հարցեր են ուղղել տարբեր թեմաներով՝ սկսած կրթական համակարգից, գյուղաբնակ երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումից, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերից մինչև կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի ստեղծում և սեպտեմբերից դպրոցների վերաբացման հնարավորություն:

Խոսելով կրթական համակարգի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն կրթական մակարդակը բարձրացնելուն՝ ելնելով այն սկզբունքից, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ: «Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի և բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձևով պատրաստ եմ աջակցել,-ասել է Հանրապետության նախագահը։- Միաժամանակ, կան նաև նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը: Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձևով պետք է աշխատեք, սովորեք և մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»։

Պատասխանելով երեխաներից մեկի հարցին՝ թե կարող է արդյոք դպրոց գնալ սեպտեմբերին, նախագահը հորդորել է հնարավորինս զգույշ լինել, պահպանել բոլոր կանոնները և փորձել օգտագործել ժամանակը՝ մի նոր բան, օրինակ, նոր արհեստ սովորելու համար. «Երբ Բրիտանիայում համավարակ էր տարածվել, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, որն այդ ժամանակ Քեմբրիջի համալսարանի ուսանող էր, հետ գնաց իր գյուղաքաղաք, քանի որ համալսարանը մեկ տարով փակվել էր: Այդ մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին Նյուտոնի երեք օրենքները։ Առաջարկում եմ այն ժամանակը, որ տանն եք անցկացնում, օգտագործեք ճիշտ և ստեղծագործեք»:

Հարցին, թե ինչ կարգախոսներով է պետք առաջնորդվել դժվարին իրավիճակներում, նախագահ Սարգսյանը խորհուրդ է տվել կյանքի ամենադժվար պահերին անգամ չվհատվել. «Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը... Եթե այսօր վատ օր է եղել, ապա վստահ եղեք, որ վաղը լավ օր կարող է լինել։ Ամեն ինչ կախված է նաև ձեզնից, ձեր ինքնավստահությունից, ձեր եռանդից և պայքարելու ունակությունից։ Երբեք ինքներդ ձեզ մի խաբեք։ Իհարկե, մի խաբեք նաև ուրիշին։ Աշխատեք գտնել ինքերդ ձեզ։ Հավատացեք ձեր ուժերին»:

Պատասխանելով հարցին, թե հատկապես մարդկային որ հատկանիշներն է կարևորում, նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առանձնացնեմ երկուսը, որ կարևոր են այսօրվա մեր կյանքում: Առաջինը. եղեք հանդուրժող միմյանց հանդեպ՝ սկսած ձեր ընտանիքի անդամներից, ձեր ընկերներից, և այդ հանդուրժողականությունը դարձրեք մշակույթ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե նույնիսկ ձեզ համար ամենաանընդունելի բանն են ասում, ուշադիր լսեք. կարող է պատահել, որ այդ անընդունելի մտքի մեջ կա մի գեղեցիկ բան, որը կարելի է սովորել: Մյուս հատկանիշը վստահությունն է: Առանց վստահության շատ բաներ իրական չեն կարող դառնալ, վստահություն ծնողների և երեխաների հանդեպ, վստահություն՝ նաև ինքներդ ձեր հանդեպ: Առանց վստահության ընկերություն չի կարող լինել, ամուր ընտանիք չի կարող լինել, հանրության մեջ հնարավոր չէ առողջ ապրել, եթե տարբեր միավորների միջև վստահություն չկա»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:28 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:12 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
10:35 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
11:04 27/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ահրամ» թերթին
16:48 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դեսպանների
11:32 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
09:21 26/06/2020  |  ՄամուլԱրմեն Սարգսյան նախագահին չի՞ մտահոգում ստեղծված իրավիճակը. «Իրատես»
11:10 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ
09:20 25/06/2020  |  ՄամուլՆախագահի լծակները փաստորեն շատ էին, իսկ ի՞նչ է ուզում «Լուսավոր Հայաստանը». «Փաստ»
13:23 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ակնկալում եմ Իտալիա նախատեսվող առաջիկա պետական այցի շրջանակում հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում». Սերջիո Մատարելլան շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]