ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիրդուսի թաղամաս. կառավարություններն ու քաղաքապետերը փոխվում են, խնդիրը՝ մնում է 06/11/2020 14:42 | Վերլուծություններ
Երևանի Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի կառուցապատմանը պետությունը՝ իմա՝ քաղաքային իշխանությունը անկախության տարիներին առաջին անգամ անդրադարձել է 2005-07 թվականներին: ՀՀ կառավարության 25 Հունվարի 2007, 108 – Ն որոշումն այդ մասին է: Ի թիվս դրա, Երևանում իրացման ենթակա այլ տարածքներ էլ են ներառված այս որոշման մեջ, որոնց մասին ավելի կոնկրետ տվյալներ են սովորոբար լինում են հավելվածում:
Այդ տարիներին նաև Ֆիրդուսի թաղամասի բնակիչների համար նախատեսվող շենքի փոսն այսօր էլ դեռ շարունակում է Հանրապետության Հրապարակին հարակից բաց խոռոչ մնալ: Այն ժամանակ ասվում էր, որ շինարարությունը 2008-ի ճգնաժամով պայմանավորված դադարեցվեց:
ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի 108 – Ն որոշմանը հաջորդում է սրա լրամշակված տարբերակը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշումը, որին կից ներկայացված է Երևանի վարչական սահմաններում գտնվող տարածքները, որոնց նկատմամբ ճանաչված է բացառիկ գերակա շահ: Այդ տարածքները ներկայացված են կոնկրետ փողոցներով ու տներով, կառուցապատողներով և ժամկետներով: Իսկ որոշման տակ հավելվածն է, ուր քարտեզները հստակ նախանշում են տարածքները: Թիվ 10 սխեման վերաբերվում է Ֆիրդուսի թաղամասին:
Այս որոշմանը հաջորդում է 2009 թվականի մեկ այլ որոշում, որով նախորդի մեջ լրացումներ են կատարվում:Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը այս որոշումներով ոչ միայն չի ավարտվում, այլև նոր է սկսվում՝ արդեն իսկ 2008-ի իրացված հատվածի բնակիչների պրոբլեմների առկայությամբ: Էլի որոշումներ, լրամշակումներ եղել են: Կենտրոնի կառուցապատման հայեցակարգային նախագծեր են մշակվել , Փոքր կենտրոնի օրենքի նախագիծ, և այլն…
Այսօր խնդրո առարկան ՀՀ կառավարության 2018-ի մարտի 22-ի որոշումն է, 332 – Ն Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը: Այն նախորդներից տարբերվում էր նրանով, որ գոյություն ուներ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվող կոնկրետ ներդրումային ծրագիր /2015-17թթ/՝ Երևանի Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման վերաբերյալ: Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի հայեցակարգը մշակվել և ներկայացվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, այդ շրջանում՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կողմից՝ 2015 թվականին: Այդ հայեցակարգն է առայժմ ուժի մեջ և դրա շրջանակում են տարբեր ճարտարապետներ իրականացնում իրենց նախագծերը:
Ընդհանուր առմամբ չորս կողմից պարփակված տարածքը ինտեգրվելու է քաղաքին՝ երեք կողմերից երեք ճառագայթաձեւ փողոցների կառուցմամբ, որոնց հատմամբ ձևավորվելու է կլոր հրապարակ` շուրջ 90 մետր տրամագծով, ամբողջությամբ օղակաձեւ լուծումներով: Մի կարևոր հանգամանք ևս՝ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն, իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:
Մեր ունեցած տեղեկություններով հետհեղափոխական իշխանության ժամանակ պաշտոնավարած քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ Ֆիրդուսին կառուցապատելու իր տարբերակն էր առաջարկում, այս համատեքստում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի և այլ ճարտարապետների ու մասնագետների մասնակցությամբ Կոնդ եւ 33 թաղամասերի զարգացման ծրագրի վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել 2019-ին:
Իսկ բոլորովին վերջերս, 2020 թ. մայիսի 19-ի 249 – Ա որոշմամբ ստեղծվել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի)կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ, հաստատվել է անհատական կազմը: Ընդ որում դա հաջորդել է փետրվարին կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը, որը վերաբերվում էր Կոնդի, 33 թաղամասի, Հին Երևանի կառուցապատման ծրագրերին: :
Երևանի քաղաքապետարանում Ֆիրդուսի թաղամասին անդրադարձը գլոբալ առումով սկսվել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ժամանակ, ապա՝ փոխանցվել է հաջորդներին: Այս թեման քննարկվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից մինչև Նիկոլ Փաշինյան: Արևելյան բազար հիշեցնող Երևանի այս հատվածի վերաբերյալ որոշումներ են կայացրել Ա. Մարգարյանն ու Տ. Սարգսյանը, Հ. Աբրահամյանն ու Կ. Կարապետյանը…
Մի հարց, այնուամենայնիվ հետաքրքիր է՝ հները գնացին, նորերը եկան, անցած երկու տարում ինչու՞ որևէ ճարտարապետ չանդրադարձավ Ֆիրդուսի թաղամասին, իր նախագիծը չարեց ու չներկայացրեց քաղաքային իշխանության, կառավարության համապատասխան օղակների քննարկմանը:
Չկայի՞ն մտքեր, չկա՞ր հայեցակարգ…
Բայց մեծ աղմուկ՝ միշտ կա ու կա…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն