Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով վեբինարին 05/06/2020   13:44  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։ Այս մասին հայտնում են հհ նախագահի աշխատակազմից։

Վեբինարները, որոնց մասնակցում են պետական գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ, հնարավորություն են տալիս բաց քննարկում ծավալել՝ արդյունավետ լուծումներ գտնելու տարբեր իրավիճակների, տվյալ դեպքում՝ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարման համար։

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշել է, որ օգտակար է լսել թե՛ գիտական, թե՛ դիվանագիտական և միջազգային համագործակցության ոլորտներում մեծ փորձ ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետն ու մոտեցումները համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման լուծումների վերաբերյալ։

Իր խոսքում նախագահ Սարգսյանը նախ մեկ անգամ ևս բոլորին հորդորել է ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին. «Հիշեք, որ կորոնավիրուսը դեռ չի անհետացել, այն դեռ գոյություն ունի և շատ վտանգավոր է, չափազանց վտանգավոր՝ խոցելի անձանց համար: Խնդրում եմ՝ լրջությամբ վերաբերվեք այս խնդրին: Այդ լրջությունն անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ կամ երկու շաբաթվա, այլ՝ շատ ավելի երկար ժամանակահատվածի համար: Հետևաբար, կարգապահությունը շատ կարևոր է»:

Նախագահը նշել է, որ համավարակը ոչ միայն առողջապահական է, այլև շատ ավելի բարդ խնդիր է: Նա հիշատակել է 12-րդ դարում Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան Սալահ ադ-Դինի կողմից Երուսաղեմը նվաճելու պատմական դրվագը՝ վկայակոչելով սուլթանի այն խոսքը, թե՝ Երուսաղեմի գրավումն իր համար ոչինչ է, բայց միևնույն ժամանակ՝ ամեն ինչ. «Ի՞նչ է այս կորոնավիրուսը՝ ևս մեկ վարակ, սկզբունքորեն ոչինչ, բայց այն ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Այն հատուկ վարակ է, սակայն ընդամենը վարակ է, այսինքն՝ ոչ մի բան, բայց, միևնույն ժամանակ, փոխել է աշխարհը: Այս վարակը ոչ մի բանից դարձել է ամեն ինչ: Շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվել է: Այն հսկայական ազդեցություն ունի ամբողջ աշխարհի տնտեսության, մշակույթի վրա, մեծ ազդեցություն ունի մեր հետագա պլանների վրա»:

Նախագահն ասել է, որ աշխարհը փոխվելու էր՝ անկախ նրանից, կորոնավիրուս կլիներ, թե ոչ։ «Կորոնավիրուսը փոփոխման պատճառը չէ, ընդամենը փոփոխության հետևանք է: Շատ կարևոր է հասկանալ, որ կորոնավիրուսն այս ծավալների հասել է, որովհետև մե՛նք էինք փոխվել: Կորոնավիրուսն ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ կամ ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան այս մոլորակի վրա սխալ էր, և դա պետք է լրջորեն վերլուծել բոլոր հարթություններում: Ուղերձն այն է, որ աշխարհն այլևս նույնը չի լինելու,-նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, ապա սա ընդամենը փորձարկում է: Սա մարդկային լինելու փորձություն է: Սա փորձություն է մշակույթի, բիզնեսի համար: Սա փորձություն է կարիքավորների, կառավարությունների համար, միջպետական հարաբերությունների տեսանկյունից: Այս փորձությունը շարունակվելու է, և իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, և եթե ցանկանում ենք հաջողել, ապա պետք է փոխվենք նաև ինքներս»:

Պատասխանելով համավարակից հետո տնտեսությունների վերականգնմանը վերաբերող հարցին՝ նախագահը նշել է, որ համավարակն, անշուշտ, խոչընդոտելու է առաջ շարժվելուն, բայց վերականգնումից հետո մեր մոտեցումները բնության, բիզնես գործունեություն ծավալելու, առողջապահական համակարգի և մյուս ոլորտներում պետք է այլ լինեն: «Երբ կորոնավիրուսը հասավ Հայաստան, և կառավարությունը սահմանափակումների միջոցառումներ ձեռնարկեց, արդյունքում՝ Երևանում մեքենաների քանակը նվազեց, օդի որակը փոխվեց, Երևանը հինգ անգամ մեծացավ, որովհետև օդի աղտոտվածությունը պակասեց։ Մենք աղտոտված օդ էինք շնչում, հնարավոր է՝ ոչ առողջ սնունդ էինք օգտագործում, ներդրում էինք կատարում անառողջ տնտեսության մեջ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Իմ եզրակացությունն այն է, որ ժամանակն է տեսնել այս փորձության արդյունքները, ճիշտ ժամանակն է լրջորեն մտածել, թե որտեղ պետք է ներդրում անել, որովհետև համավարակներ կրկին կլինեն, հնարավոր է՝ այլ ձևով և անվանմամբ: Եթե մենք պետական կառույցների, գիտական հանրության, գործնական մակարդակներով կրկին պատրաստ չլինենք, ապա այդ անգամ արդեն հազարավոր, գուցե միլիոնավոր կյանքներ կորցնենք, չենք կարողանա հասկանալ, թե դեպի ուր ենք գնում։ Ուստի, մենք պետք է այս համավարակից դասեր քաղենք»։

Խոսելով համավարակից հետո ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային մակարդակով սպասվող հիմնարար փոփոխությունների մասին՝ նախագահը նկատել է, որ բազմաթիվ գլոբալ ռիսկեր, ներառյալ համավարակները, քվանտային, ոչ դասական վարքագիծ են դրսևորում։ Նա նշել է, որ կորոնավիրուսով կամ առանց դրա, աշխարհը շատ մեծ արագությամբ շարժվում է փոփոխությունների ճանապարհով։ «Փոփոխությունների առումով Հայաստանում մենք պետք է մտածենք մի քանի ոլորտների մասին։ Հայաստանի նման երկիրը կարիք կունենա ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում ներդրումների խթանումը,-նշել է նա։- Համավարակից հետո, մարդիկ կփորձեն փնտրել նոր, հետաքրքիր զբաղմունքներ, ոլորտներ։ Այն բոլոր գաղափարները, որ առաջացել էին մինչև կորոնավիրուսը, քիչ-քիչ անհետանում են, իսկ նոր աշխարհի համար շատ կարևոր է հաղորդակցվել, անընդհատ կապը պահպանել և ասել, թե ով ենք մենք, և ինչու պետք է մարդիկ ներդրում կատարեն Հայաստանում։ Այդ պատճառով ես դա անվանում եմ արագ ներդրումային կամ ներդրումները խթանող աշխատանքային խումբ, որը երկկողմ է աշխատելու: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհն այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ոլորտների զարգացմանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման ներդրման ոլորտում. «Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել էլեկտրոնային կառավարման գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են։ Լավ օրինակ է Սինգապուրը։ Այդ երկրում մինչև կորոնավիրուսը մոտ 20 հազար աշխատող տնից էր աշխատում, և համավարակի ժամանակ մարդիկ արդեն իսկ պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելուն, նրանց համար տնից աշխատելու մեջ որևէ արտասովոր բան չկար։ Էլեկտրոնային կառավարումը չափազանց կարևոր է։ Այն ոչ միայն միջավայր, գործիքներ ստեղծելու մասին է, այլև վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների խթանմանը։ Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ նպաստում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակն արհեստական բանականությունն է։ Մեծ ջանք է պետք ներդնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաթեմատիկական մոդելավորման զարգացման համար»։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել շատ ավելի լրջորեն կանխորոշել առաջնահերթությունները, որոնք կվերաբերեն պարենային անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներին:

Նախագահն ասել է, որ կորոնավիրուսից հետո ինքը վերադառնալու է ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն, քանի որ դա ապագայի հիմնարար գործիքն է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում։ Նախագահի խոսքով՝ գիտությունն ամենահրապուրիչ և հետաքրքիր ոլորտներից մեկն է լինելու ներդրումների, համագործակցության համար: Այն փոխկապակցված է լինելու տեխնոլոգիաների հետ և բոլորին ցույց է տալու ճանապարհը դեպի ապագա:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics դեղագործական ընկերությանը, որը նախատեսում է արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը: Գոհունակություն հայտնելով, որ մեր հայրենակիցը գիտական հայտնագործության առաջնագծում է, նախագահը կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների, գիտական հանրույթի հետ մեր կապերի վերականգնումն ու հաստատումը: «Հայերը՝ այն նույն պրոֆեսորները, որոնք ժամանակին աշխատել են Գիտությունների ակադեմիայում կամ որոնց հետո մենք համագործակցել ենք, աշխատում են, օրինակ, Ռուսաստանի գիտական կենտրոններում: Մենք պետք է օգտագործենք այդ կապը,- ասել է Արմեն Սարգսյանը:- Տարիներով մենք սերտ համագործակցություն ենք ունեցել, օրինակ, «Ռոսատոմ»-ի հետ: Ինչու՞ չենք կարողացել խորացնել համագործակցությունը և գիտահետազոտական աշխատանքը մասնավորապես ատոմային էներգետիկայի ոլորտում այն մարդկանց հետ, ում տարիներով ճանաչում ենք: Որովհետև մենք ֆիզիկապես ապրում ենք 21-րդ դարում, սակայն մտածում էինք 20-րդ տարի կատեգորիաներով՝ ավելի դանդաղ: Այսինքն, այս վիճակը պետք է խթան հանդիսանա, որ վաղը հեռախոսը վերցնենք և զանգահարենք մեր հայրենակիցներին: Մենք՝ որպես պետություն, պետք է առաջնորդենք այդ գործընթացը, բոլորին մեկտեղենք, ցույց տանք հայ լինելու ուժը: Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ. սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Սա բանաձև է, որը պետք է կիրառել»:

Նոր, փոփոխվող աշխարհում նախագահը կարևորել է ուժերի համախմբումը՝ ընդգծելով, որ միասնական ջանքերով է հնարավոր արդյունքների հասնել: «Մենք տարիներով օգնել ենք միմյանց։ Ցավոք, ավելի քան 100 տարի առաջ միմյանց օգնում էինք ցեղասպանության պատճառով, օգնում էինք կարիքավորներին, նրանց, ովքեր կորցրել էին ծնողներին, ընտանիքները, հայրենիքը։ Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պետք է իրար օգնենք բարեգործական նախաձեռնություններով։ Ես կցանկանայի, որ մեր ջանքերը շատ ավելի համապարփակ լինեն։ Չափազանց կարևոր է, որ սկսենք միասին աշխատելու մասին մտածել։ Սկսենք գործել միասին՝ միավորվելով։ Մենք, որպես հայեր, պետք է վերաձևակերպենք մեր փոխկապակցվածության գաղափարը: Այս նպատակով էր նաև, որ ապրիլի 24-ին հանդես եկա մի գաղափարով, որով ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կարող ենք ստեղծել հիշողության այգի՝ «Հայ պարկ», որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին,-ասել է նախագահը:- Մեր կյանքում ամենակարևորն ապագայում է լինելու։ Հետևաբար, եկեք աշխատենք միասին: Ես չեմ սպասելու մինչև այս համավարակը հասնի ավարտին կամ մեղմանա։ Դժվարությունները մեր կյանքում անընդհատ հայտնվում են, դրանց հետ մենք շարունակում ենք ապրել։ Համավարակը, իհարկե, ողբերգական է, մարդիկ են մահանում։ Եկեք շատ լրջորեն վերաբերվենք այս համավարակի դեմ պայքարին, մեծ ջանքեր ներդնենք այդ ուղղությամբ։

Հավատում եմ ապագային։ Վստահ եմ, որ երիտասարդները ոչ միայն տարիքով, այլև ոգով պետք է պատրաստ լինեն ապագային՝ քաղելով այսօրվա դասերը, որոնք մեզ մատուցում են Աստված, բնությունը, կյանքը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:07 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Ռուսաստանի վարչապետին
17:24 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
09:21 05/05/2020  |  ՄամուլՆախագահին մնացել է 6 օր․ ինչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը․ «Ժողովուրդ»
14:33 02/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ
10:18 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
16:12 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
15:35 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ
14:04 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
13:13 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև շարունակական համագործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին
14:00 28/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]