Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ 05/02/2020   14:33  |  ԼՐԱՀՈՍ

Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց ներգրավումն է։ Այս համատեքստում շատ կարևոր է դառնում կրթությունը։ Հնարավոր չէ մտածել ստեղծագործ, ինովացիոն միջավայրի մասին, առանց կրթության,-ասել է նախագահը: -Մենք փոքր երկիր ենք, հեռու մեծ շուկաներից, բայց 21-րդ դարը նոր հնարավորություններ է բացում: Եթե կարողանանք ճիշտ հարաբերությունները կառուցել, ապա մեր զարգացման համար կարող ենք օգտվել նաև միջազգային հիմնադրամներից։ Կարևոր է նաև, որ այն ստարտափներն, անհատները, որոնք օգտվում են նման ֆինանսական միջոցներից, ի վերջո, մնան Հայաստանում և դառնան Հայաստանի լավ գործարար քաղաքացիներ»։

Նախագահը պատահական չի համարել Միացյալ Նահանգներում ամենամեծ թվով ստարտափների առկայությունը՝ դա պայմանավորելով մի քանի հանգամանքով․ «Նախ և առաջ, շրջապատում կան շատ լավ համալսարաններ, երկրորդն՝ աշխարհի ամենամեծ էլեկտրոնային ընկերություններն այնտեղ են գտնվում։ Սա է ձևավորում միջավայրը. շուկան, պահանջարկը, մասնագետները, բոլորը մեկ վայրում են։ Սա ամերիկյան մոդելն է: ԱՄՆ այսօր ունի ամենաշատ վենչուրային հիմնադրամները և ամենաշատ ստարտափերը։

Կան նաև այլ մոդելներ։ Եթե վերցնենք Մեծ Բրիտանիան, ամենահայտնի կենտրոններից մեկը Քեմբրիջի համալսարանի գիտական քաղաքն է, որը ստեղծվել է Քեմբրիջի համալսարանին կից, որտեղ աշխատում են հսկայական թվով բարձր որակի մասնագետներ։ Համալսարանի կողքին տեղակայված են Microsoft-ի, Apple-ի, այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնները։ Ստեղծվել է մի տարածք, որտեղ ստարտափները կարող են գնալ և հեշտությամբ օգտվել համալսարանից, կապ ունենալ մեծ բիզնեսի հետ և աճել»։

Ստարտափների զարգացման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել կրթություն-արդյունաբերություն-շուկա կապը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: «Գաղափարը հետևյալն է. մեծ ընկերություններին բերել Հայաստան, որպեսզի համատեղ ստեղծվեն լաբորատորիաներ ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում,-ասել է նախագահը։- Ճիշտ կլինի, որ դրանք գտնվեն մեկ վայրում, որպեսզի կապ ունենան միմյանց հետ։ ATOM-ը կազմված է լինելու երեք մասից։ Առաջին մասը կոչվելու է Ապագայի թանգարան, որտեղ կցուցադրվի, թե կյանքն ինչպիսին է լինելու 20 տարի հետո։ Երկրորդ մասը գիտական կենտրոնն է լինելու։ Երրորդը․ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են Microsoft-ը, Apple-ը, Siemens-ը, IBM-ը, Dassault-ն , Thales-ը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան ստեղծելու այնպիսի միջավայր, որը նույն է, ինչ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Մենք միջավայրի, ինչպես նաև շուկայի կարիք ունենք։ Մենք արդեն ծրագրում ենք ATOM-ի ճարտարապետական լուծումները և արդեն իսկ ունենք շատ հետաքրքիր առաջարկներ»:

Պատասխանելով այն հարցին, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով ո՞ր ոլորտներում են բացեր ի հայտ եկել, և ինչ լուծումներ կարող են առաջարկել ստարտափները, նախագահ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչպիսին էր աշխարհը կորոնավիրուսից առաջ և ինչպիսին է լինելու հետո, ինչպես է փոխվելու աշխարհը, և մենք ինչպես ենք փոխվելու: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ ստարտափները կարող են գործունեություն ծավալել, նախագահն ասել է, որ դրանք բազմաթիվ են:

«Առողջապահության ոլորտում թիրախը պետք է լինեն առանձին անհատի պաշտպանվածությունը և կանխատեսվող համաճարակների կանխարգելումը,- նշել է նախագահ Սարգսյանը:- Հետաքրքիր է լինելու նաև սննդի անվտանգության ոլորտը: Սա շատ էական ոլորտ է բոլոր պետություններում՝ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Հայաստանով: Մենք ունենք չորս հարևան երկիր։ Պետք է լինենք ինքնաբավ: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով կարողանանք և՛ արտադրել, վաճառել ավելցուկը, արտահանել այն, և՛ ստանալ մթերք այլ երկրներից: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախն այս ոլորտում ունեն հսկայական պոտենցիալ՝ նոր տեսակի ուտելիքներ, որոնք կարող են արտադրել նոր տեխնոլոգիաներով և օգտագործելով նոր գաղափարներ:

Ստարտափը միայն էլեկտրոնայինը չէ: Ստարտափը և՛ գյուղատնտեսականն է, և՛ սպասարկման ոլորտը, և՛ ֆինանսական գործիքները,-նշել է նախագահը:- Համաշխարհային շուկայում փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ բանկային համակարգը փոփոխման ճանապարհին է: Մենք գնում ենք դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որոնք դուք պետք է ստեղծեք, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ: Ցանկացած ոլորտում անելիք է լինելու: Մենք ավելի ենք գնահատելու մեր առողջությունը, դրա հետ կապված բնապահպանական խնդիրները, ժամանցի կազմակերպումը: Բոլոր ոլորտներում ձեզ համար լինելու են հնարավորություններ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:18 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
16:12 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
15:35 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ
14:04 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
13:13 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև շարունակական համագործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին
14:00 28/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
12:17 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին
09:47 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ
09:32 24/04/2020  |  ՄամուլԱրմեն Սարգսյանը կստորագրի՞ աղմկահարույց օրենքը․ «Ժողովուրդ»
13:50 23/04/2020  |  ԼՐԱՀՈՍԹավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը. նախագահը ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]