Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի

Թուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը. Գեւորգ Դանիելյան 04/22/2020   18:30  |  Հարցազրույց

«Մարդու իրավունքները արհամարհելը` հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման միակ պատճառն է»։ Այս միտքը իր արտացոլումն է գտել Հայոց Եղեռնից դեռ շատ վաղուց հրապարակված մի փաստաթղթում՝ Մարդու իրավունքների ու ազատությունների 1789 թ. Հռչակագրում։ Թվում էր, թե մարդկությունը պատրաստվում է թոթափել միջնադարյան բարքերը և որպես ուղենիշ որդեգրել քաղաքակրթությունն ու հումանիզմը։ Բայց Հայ ժողովրդի համար ճակատագիրը լոկ արհավիրք էր պատրաստել՝ թուրքի դերակատարմամբ։ Այս օրերին լրանում է Հայոց Եղեռնի 105-րդ տարելիցը, և այդ առնչությամբ իրավական բնույթի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

- Պարոն Դանիելյան, նախ, այս օրերին հանրային հնչեղություն ձեռք բերված մի հարցի վերաբերյալ ակնկալում ենք ձեր դիրքորոշումը՝ «Հիշում եմ և պահանջում» խորհրդանշական կարգախոսում, իրո՞ք, ավելորդ է «պահանջում եմ» արտահայտությունը։

 -Այդ խորհրդանշական կարգախոսը արմատավորվեց Հայոց Եղեռնի 100֊րդ տարելիցին, և այն վերանայելու  իբր անհրաժեշտության կտրվածքով ինքս դեռ չեմ լսել որևէ ողջամիտ բացատրություն։ Պաշտոնապես ընդամենն ասվել է, որ այն քննարկման փուլում է, ընդ որում, այս փուլում, հաշվի առնելով ժամանակի սղությունը, դեռևս որոշում չի կայացվի։ Հիմա անդրադառնանք այդ կարգախոսի բուն էությանը։ 5 տարի առաջ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այդ կարգախոսի խորագրով տեղի ունեցավ շարադրությունների մրցույթ։ Աշակերտներից մեկը մի այսպիսի միտք էր հղացել. «Անձամբ ինքս որևէ մեկից պահանջ չունեմ, ես պարզապես պայքարելու եմ հանուն արդարության և վերադարձնելու եմ այն, ինչ կորցրել է իմ ժողովուրդը»։  Եթե այս իմաստով ու մեկնաբանությամբ է առաջարկվում այդ արտահայտությունը հանել՝ ավելի համարժեք կոչով փոխարինելու ակնկալիքով, դեռ կարելի է ըմբռնումով մոտենալ, այլապես որևէ բացատրություն, կարծում եմ, իրավաչափ ու տրամաբանական չէ։

- Մենք չենք կարող պահանջե՞լ, որ  Թուրքիան ընդունի Հայոց Եղեռնը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

-Թուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը, և ներկայիս թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ իրավական արժեք չունի, դա սոսկ քաղաքական մանիպուլյացիա է։ Խոսքը թուրքական ազգային դատարանների կողմից 1919-1920 թթ. կայացած այն դատավճիռների մասին է, որոնցով «Իթթիհատ»-ը` երիտթուրքերի ղեկավար կուսակցությունը, թուրք բարձրաստիճան զինվորականները, պետական ու կուսակցական գործիչներն ու այլ պաշտոնյաներ դատապարտվել են էթնիկ հատկանիշով պայմանավորված անձանց զանգվածային սպանդ կազմակերպելու ու իրականացնելու, ինչպես նաև նույն նպատակով բռնի տեղահանումների համար։

Այդ դատական ակտերը հետագայում երբեք չեն բողոքարկվել, չեն բեկանվել, որևէ մեկը դատական կարգով չի արդարացվել, պարզապես 30-ականների սկզբներին հաշվեհարդար են տեսել դատավճիռներ կայացրած բոլոր դատավորների նկատմամբ և մահապատժի ենթարկել։

Ի դեպ, հայ վրիժառուների կողմից սպանդը կազմակերպած թուրք գործիչների սպանությունը սոսկ հաջորդել է այդ անձանց նկատմամբ մահապատժի դատավճիռներ արձակելուն։ Իրազեկվածության հիմնական աղբյուր հանդիսացող գեղարվեստական գործերում այս ամենն այնքան էլ ճշգրիտ ներկայացված չէ, ուստի հանրության իրավագիտակցության մեջ այն թյուր ընկալումն է, թե օրինակ՝ Սողոմոն Թեհլերյանին արդարացրել են սոսկ այն հիմքով, որ վերջինս գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, մինչդեռ՝ գերմանական դատարանը էական է համարել նաև այն փաստը, որ Թալեաթն արդեն իսկ դատապարտված է եղել մահապատժի։

- Եթե կան Հայոց Եղեռնի փաստը հաստատող դատական ակտեր, ապա ինչո՞ւ դրանք չեն դրվում գոնե այն երկրների օրենսդրական նախաձեռնությունների հիմքում, որոնք փորձել են քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց Եղեռնը ժխտելու համար։ Արդյունքում, օրինակ Ֆրանսիայի ահմանադրական խորհուրդը Սահմանադրությանը հակասող ճանաչեց սենատի ընդունված օրենքը։

-Իսկ ինչո՞ւ միայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, գրեթե այդպես վարվեց նաև ՄԻԵԴ-ը՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով։ Այս և մյուս դատական ատյանները, իհարկե, չեն ժխտում Հայոց Եղեռնի փաստը, սակայն հստակ արձանագրում են, որ քանի դեռ այդ փաստը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ սահմանափակելու խոսքի, արտահայտվելու ազատությունը։

Թերևս, այս խիստ կարևոր հանգամանքը նկատի ունենալով, մշտապես ակնկալել եմ, որ Հայոց Եղեռնը ճանաչելու հարցում հարկ է շրջանառության մեջ դնել ոչ միայն արխիվային փաստաթղթերը, այլև առաջին հերթին՝ թուրքական դատական ակտերը։ Ի դեպ, Հայոց Եղեռնի փաստը աննուղակիորեն արձանագրվել է նաև միջազգային դատական ատյանների ակտերում։ Այսպես, Ռուանդայի ցեղասպանության գործով 2012 թ. դատավճռով (այս գործով դատարանը կայացրել է մի շարք դատավճիռներ), անդրադարձ է արվել Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության դեպքերի պատճառներին և արձանագրվել. «... միջազգային հանրությունը համարժեք հետևություններ չի արել Հայոց Եղեռնի փաստից, ինչն էլ նպաստել է այդպիսի երևույթների տարածվածությանը»։

Ավելի, քան համոզված եմ, որ եթե այս դատական ակտերը սահմանված կարգով ներկայացվեին իրավասու մարմիններին, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ։

- Մի ճշտում, ցեղասպանությունը միջազգային փաստաթղթերով որպես մարդկության դեմ հանցագործություն է ճանաչվել միայն 1948 թ., ինչպե՞ս կարող էին թուրքական դատարանները զանգվածային ջարդերը որակել, որպես ցեղասպանություն։  

-Եթե նկատեցիք, ես առ այս պահը չեմ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, թեև բովանդակային կտրվածքով Հայոց Եղեռնը հենց այդպիսի որակում ունի։ Ինչևէ, ձեր անչափ կարևոր հարցադրման առնչությամբ ներկայացնեմ մի քանի նկատառումներ՝ ա) թուրքական դատավճիռներում պարզապես չի օգտագործվել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն արարքները բովանդակային կտրվածքով հենց այդպես են որակվել՝ «էթնիկական շարժառիթներով զանգվածային սպանություններ կամ բնաջնջելու նպատակով՝ բռնի տեղահանումներ», բ) Հոլոքոստը ևս տեղի է ունեցել մինչև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ֊ի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիան, սակայն Նյուրենբերգյան դատավարությունում որևէ իրավական խոչընդոտ չտեսան Հոլոքստն արձանագրելու հարցում, գ) բացարձակապես պետք չէ, նույնիսկ անընդունելի է ակնկալել, որպեսզի «Հայոց Եղեռն» եզրույթը փոխարինվի «ցեղասպանություն» եզրույթով, դա անհարկի իրավական խութեր է ստեղծում, ինչին խելամտորեն չգնացին հրեաները։

Այն, որ էթնիկական շարժառիթներով սպանությունները, այն էլ աննախադեպ զանգվածային բնույթ կրող սպանությունները, արդեն իսկ համարվել են միջազգային հանցագործություններ, փաստ է, որի հիմքում ընկած են պատմական այդ փուլում գործող միջազգային իրավունքի աղբյուրները։ Ուստի հարկ չկա ներքաշվել նոր, խրթին իրավական թնջուկների մեջ և անպայման ակնկալել, որ արդեն իսկ միջազգային հանրության համար միանգամայն ընկալելի, հնչեղություն ունեցող «Հայոց Եղեռն» եզրույթը փոխարինվի «ցեղասպանություն» եզրույթով։ Մտահոգվելու կարիք չկա, յուրաքանչյուր բանական մարդ «Հայոց Եղեռն» եզրույթը հենց ընկալում է, որպես «ցեղասպանություն», որն իրականացվել է հայության նկատմամբ 1915 թ.։

- Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ ատելության խոսքը հարկ է համարժեք ընկալել, և այդ համատեքստում չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել և անտեսել, որ թուրքերի մեջ ևս լինում են և եղել են բարի մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել հայերին։ Արդյո՞ք այդպիսի դատավճիռներ կայացրած և դրա համար կյանքով հատուցած թուրք դատավորները ևս եղել են  այդ բարի թուրքերի շարքից։

-Եթե կգտնեք գեթ մեկ միամիտ մարդու, որ համոզված կլինի, որ այդ դատավճիռները թելադրված են եղել բարի կամքով, ապա ինքս կհամաձայնվեմ լինել երկրորդը։ Թուրքական քաղաքականության էությունը մակերեսային ընկալելու երևույթը բնավ նոր չէ, ավելին՝ այդ սարդոստայնի մեջ են հայտնվել անհամեմատ ավելի կայացած, խելամիտ, տաղանդավոր ու մեծ կենսափորձ ունեցող հայորդիներ։ Գրիգոր Զոհրապի նման մտավորականը մինչև վերջ համոզում էր հայությանը, որ պետք չէ զինվել, պաշտպանվելու անհրաժեշտություն երբեք չի լինի, քանի որ թուրքը միայն հայ ազգի բարօրությունն է տենչում։

Ինչ վերաբերում է 1919-20 թթ. դատավարություններին։ Իսկապես, ինչո՞ւ հանկարծ թուրքական դատական ատյաններն ընդամենը  մի քանի տարի անց որոշեցին իբր քաղաքակիրթ ու ազնիվ կեցվածք որդեգրել։ Հակիրճ թվարկենք պատճառները՝ ա) առնվազն չորս խոշոր տերություններ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա) սպառնում էին ազգային դատավարություն չնախաձեռնելու դեպքում ստեղծել միջազգային դատավարություն, ինչն էլ ավելի կխայտառակեր Թուրքիային, բ) նոր իշխանության եկած քաղաքական ուժերը դատավարություններ էին նախաձեռնել նախկին իշխանության առաջնորդների նկատմամբ, և այդ համատեքստում նրանց նաև զանգվածային բնաջնջումների մեջ մեղադրելը ևս մտնում էր իրենց քաղաքական ծրագրերի մեջ, մանավանդ, որ Օսմանյան կայսրությունը կորցրել էր հսկայական տարածքների նկատմամբ իր իրական վերահսկողությունը, գ) ի սկզբանե հայտնի էր, որ այդ դատավորությունները միայն աչքակապության նպատակ ունեն և պատահական չէ, որ արդեն 1923 թ. հայտարարվեց համաներում և բոլորն ազատվեցին պատժի հետագա կրումից և այլն։

- Բայց համաներումը դեռ անձին արդարացման ցուցիչ չէ, այդ դեպքում ինչպես է, որ երիտթուրքերի առաջնորդները և Հայոց Եղեռնի համար դատավճիռներով անմիջական պատասխանատուներ ճանաչված անձինք հետագայում հերոսացվեցին, նրանց անուններով անվանակոչվել են քաղաքներ և այլն։

-Ինչը՞ խանգարեց Հեյդար Ալիևին, որպեսզի վեջինիս կողմից հերոսացվի քնած երիտասարդին նենգաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովը, որին հունգարական իշխանություններից կորզել էին բացառապես պատժի հետագա կրումը կազմակերպելու ակնհայտ կեղծ խոստումով։ Սա թուրքական քաղաքականության ոգին է, այն, իմ խորին համոզմամբ, չի փոխվել։ Ի դեպ, որևէ մեկի մտքով չանցավ Սաֆարովին դատական կարգով արդարացնել, դա անմիտ ձևականություն է իրենց պարագայում։ Ընդամենը ինքնաթիռից իջնելու պահին բարձրաձայն հրապարակեցին նախագահի ներման հրամանագիրը, զինվորական արտահերթ կոչում շնորհելու և բազում այլ այլ խրախուսանքների արժանացնելու հրամանները և՝ վերջ, նա արդեն կայացած «հերոս» էր։

- Ի՞նչ ապրումներ ունեք այս օրերին, երբ վերհիշում եք Հայոց Եղեռնի անմարդկային ծանր իրադարձությունները, կարո՞ղ եք ներել։

-Իսկ ո՞վ է ընդունել փաստը և ներողություն խնդրել։ Ինձ հաճախ են միջազգային տարբեր ատյանների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Թուրքիայի ներկայիս վարչապետը (երբ ԵԽ վեհաժողովի նախագահն էր) ներկայացրել նկատառում, թե Ճապոնիան, օրինակ ներել է ԱՄՆ֊ին, հրեաները՝ գերմանացիներին և այլն, բայց հայությունը անհասկանալի համառություն է դրսևորում։ Ինձ համար ցավալի է, որ ճարահատյալ ամեն անգամ համբերատար պետք բացատրեմ պարզ ճշմարտություն առ այն, որ Թուրքիայի իշխանություններն անգամ չեն հարգում իրենց երկրի դատական ատյանների դատավճիռները, բայց վերացական խոսում են միայն պատմաբաններից կազմվելիք ինչ֊որ հաշտեցման հանձնաժողովներ ստեղծելու նկրտումների մասին։ Էլ ավելի ցավալի է, որ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս գործիչներ, որոնք ոչ միայն «ըմբռնումով են» մոտենում այդ առաջարկություններին, այլև պատրաստակամություն են հայտնում լինել այդպիսի հանձնաժողովների ակտիվ անդամներ։

Միտքս ամփոփ կձևակերպեմ հայտնի կարգախոսով. «Հիշում եմ և պահանջում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 24/02/2020  |  ՄեկնաբանությունՄիրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:41 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ
15:18 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
14:48 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
00:46 18/12/2019  |  Միջազգային լրահոսԹրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
22:03 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
21:40 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ
17:48 13/12/2019  |  Միջազգային լրահոսԹուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
22:10 12/12/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը
11:23 27/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձեւ է ընդունել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]