Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

ԱԳ նախարարիը պատասխանել է լրագրողների հարցերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ 04/21/2020   19:28  |  ԼՐԱՀՈՍ

Իմ գործընկերներն արդեն ներկայացրին Հայոց ցեղասպանության  105-րդ տարելիցի միջոցառումները, որոնց խորհուրդը մնացել է անփոփոխ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն են, և այս առումով կատարվել է հսկայական աշխատանք: Այսօրվա քաղաքական պատգամն առավել քան ընդգծվում է այն իմաստով, որ մենք իրապես գտնվում ենք բավական անսովոր և դժվարին պայմաններում, որը բխում է այս համավարակից: Սակայն ինչպես բոլոր նախորդ տարիների ընթացքում, մենք ունեցել ենք տարբեր պայմաններ և իմացել ենք դժվարություններ և՛ նախկինում, բայց երբևէ չենք դանդաղել, չենք դադարեցրել մեր հարգանքը մեր նահատակներին, և հնչեցրել ենք մեր միասնական համահայկական ձայնը ընդդեմ ցեղասպանությունների: 

Այդ առումով, կարծում եմ, որ այս տարվա ընտրված ձևաչափը, իր մեջ պարունակում է այդ կարևոր խորհուրդը, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր այլ վայրերում, այլ երկրներում հնարավորություն կունենան միասնականորեն բերել իրենց մասնակցությունը և այդ միասնական ձայնը ևս մեկ անգամ հնչելի դարձնեն, որ 105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել իր արդարության վերականգնման համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ու միայն հայ ժողովրդին վերաբերող հարց չէ. դա նաև կարևոր գործիք, քայլ է ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման առումով: 

Ես իրապես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ միասնաբար կարողացանք ձևավորել այդ ձևաչափը՝ պահպանելով խորհուրդը, խորհրդի հզորությունը և միաժամանակ այդ ամենը կատարելով այս պայմաններում, երբ մենք պայքարում ենք համավարակի դեմ: Շնորհակալություն:

Հարց. Հնարավո՞ր է «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի՝ «պահանջում ենք» բաժինը կարգախոսից դուրս բերվի: Կա՞ նման քննարկում կառավարությունում: Կայացվե՞լ է արդյոք նման որոշում, թեկուզ դեռ ոչ պաշտոնական:

Զոհրաբ Մնացականյան [ի լրումն]. Շատ հստակ լինենք. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համահայկական հարց է և վերաբերում է յուրաքանչյուր հայի: Նշված կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում», համայկական կարգախոս է, որը համահայկական հռչակագրի միջոցով է ընդունվել: Որևէ այլ կերպ մոտենալն անհնար է: Սա համահայկական հարց է, որի շուրջ որոշումները ընդունվում են այդ ձևաչափի շրջանակներում:

Հարց. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ ակտիվ քննարկում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները։ Դրանք ենթադրում են փուլային կարգավորում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ փաստաթղթի և փուլային ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար, և հասկանում եմ, որ Ձեր ներկայացրածը հարցերի շարք է: Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցն ի հայտ է գալիս: 

Ես նույնպես լսել եմ այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը. այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով: Հիմա ավելի կոնկրետացնեմ: Քանի որ կոնկրետ բաների մասին է խոսք գնացել, ավելի կոնկրետ կխոսեմ հետևյալի մասին: Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում: 

Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկնաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։ 

Երկրորդ կարևորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի, ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: 

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում: 

Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել: 

Վերջապես, երրորդ կարևորագույն տարրը. հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ՝ ստացած Արցախի ժողովրդից: Արցախում վերջերս ավարտվեցին խորհրդարանական և նախագահական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Եվ եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ մշտապես սերտորեն աշխատել, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս բոլորն, ինչի մասին խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք արդեն ունենք համապատասխան այդ երկխոսությունը:

Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի:  Սա այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմը աշխատում է այս բանակցային գործընթացում: 

Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրի մեր մոտեցումը, որը երկու տարվա ընթացքում մենք հետևողականորեն առաջ ենք քաշել, որի շուրջ աշխատել ենք:

Եվ մեկ տարր. այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծմանը: 

Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքի վրա: Երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս համանախագահների հետ, այսօր հավանական է՝ կկայանա նաև բոլոր կողմերի ներգրավմամբ, նկատի ունեմ՝ այս պահի դրությամբ բոլոր՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և համախագահների ներգրավմամբ: 

Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի. երբ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են: Եվ մենք, բնականաբար, աշխատել և աշխատելու ենք  այս ուղղությամբ:

Հարց. Որո՞նք են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող հետագա քայլերը:

Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես ասացի, վերաբերում է մեզ՝ հայ ժողովրդիս, իր ամբողջության մեջ, քանի որ 105 տարի հայ ժողովուրդը պայքարում է արդարության վերականգնման համար: Ժխտված արդարությունը չի կարող այս խնդրի լուծում լինել: 105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների դեմ: Այսօր ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ այս մոլորակից։ Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև գոյություն ունի, ծաղկում է, ունի իր պետականությունը, ունի իր սփյուռքը, այն հաջողած է։ Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Այդ առումով հայ ժողովուրդն իր միասնականության մեջ շարունակելու է պայքարը։ 

Ինչ վերաբերում է ճանաչման գործընթացին, այո՛, այսօր հայ ժողովրդի ջանքերը համալրվում են այդ քայլերի միջազգային ճանաչման գործընթացի միջոցով։ Սա ամենից առաջ նաև կանխարգելման քայլ է, որովհետև եթե ոճրագործը ենթադրում է, որ այդ ոճիրը կարող է լինել անպատիժ, ուրեմն այդ ոճիրը կարող է կրկնվել։ Սա է ճանաչման ամենակարևոր  պատգամը։ Մեզ համար այդ կարևոր գործառույթը եղել և շարունակելու է մնալ մեր կարևոր նպատակներից մեկը բոլորի համար։ Ամենակարևորը, իհարկե՛, մեր հարևանի՝ Թուրքիայի կարողությունն է առնչվելու, առերեսվելու անցյալի հետ։ Շնորհակալություն։  

Հարց. Որո՞նք են ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր քայլերը։ Ամեն տարի լինում էր ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձև։ Արդյո՞ք այս տարի նման միջոցառում սպասվում է։ Միջազգային գործընկերներից ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարի ապրիլի 24-ի հետ կապված․ հայտարարություններ, բանաձևեր և այլն։ Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվել։ 

Զոհրաբ Մնացականյան․ Կանխարգելման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արդեն արմատավորված է 1998թ․ ի վեր, երբ առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ նվիրված Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի 50-ամյակին։ Այս շրջանից ի վեր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն, մեր դիվանագիտական ներուժի միջոցով, ստեղծել է մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանությունների կանխարգելման  բավական խորը միջազգային օրակարգ։ Հայաստանի ջանքերով շարունակական աշխատանք է տարվել ՄԱԿ-ի տարբեր մարմիններում, առաջին հերթին՝ մարդու իրավունքների, այն ժամանակ դեռ հանձնաժողովում, իսկ այնուհետև՝ նաև խորհրդում, որտեղ այդ բանաձևերն ուղղված են եղել համալրելու համապատասխան միջազգային գործիքները, միջազգային հանրության կարողությունները՝ կանխարգելելու ցեղասպանությունները և այլ զանգվածային ոճրագործությունները։ 

Այս տարի, Հայաստանը, ի դեպ հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում աշխատանքների հաջորդ փուլը միջազգային հանրության համար՝ է՛լ ավելի ամրապնդելու այդ միջազգային գործիքները, կարողությունները։ Այդ բանաձևը այժմ օրակարգում է: COVID19-ի հետևանքով ներկա պահին Մարդու իրավունքների խորհրդում աշխատանքներն առկախված են, և աշխատանքների վերականգնումից անմիջապես հետո այդ գործընթացը կհասցվի իր ավարտին։ Այսինքն՝ մենք դա շարունակաբար անում ենք։ Հայաստանի ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 9-ը, այն օրը, երբ 1948թ. ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան», հռչակվել է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային» օր։ Հայաստանը ստեղծել է տարբեր այլ ձևաչափեր և հարթակներ, որոնցից առանձնակի ցանկանում եմ ընդգծել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը. երրորդն անցկացվեց 2018 թ., չորրորդն անցկացվելու է 2020 թ.։ Սա արդեն մշտական հարթակ է` միջազգային հանրության, փորձագիտական, հասարակական ներուժը համախմբելու և միասին աշխատելու այս ֆորումի շրջանակներում, զարգացնելու գաղափարախոսությունը, զարագացնելու այդ կոնկրետ գործիքակազմը, որը հնարավորություն կտա ազգային և միջազգային մակարդակներով իրականացնել կանխարգելման գործընթացը։ Սա եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որն արտահայտված է Կառավարության ծրագրում։ Սա շարունակական աշխատանք է, որը երբևէ չի դադարել, և մենք շարունակաբար աշխատելու ենք. արդեն ներկայացրի, թե ինչ ծրագրեր ունենք կոնկրետ այս տարվա համար։ 

Հարց. Արտերկրում միջպետական ծրագրերով սովորող ուսնողների հետ կապված խնդիրներ արդյո՞ք առաջացել են: Ի՞նչ քննարկումներ են եղել կամ սպավում այս հարցով. Շուտով ավարտվելու են գարնանային կիսամյակները, և ուսանողները խնդրի առաջ են կանգնելու, եթե իրավիճակի փոփոխություն շատ մոտ ապագայում չլինի: 

Զոհրաբ Մնացականյան. Իմ գործընկերը` փոխնախարար Ադոնցը, այսօր ավելի վաղ այս նույն հարթակից որոշ վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի այս շրջանում, մարտի 14-ից ի վեր, Հայաստան են վերադարձել քսաներկու հազար մեր հայրենակիցներ: Դրանից առաջ նույնպես եղել է թիվ, որն ավելի մեծ թիվ է եղել: Սակայն երբ սկսեցին դադարել կանոնավոր չվերթները, բնականաբար, սկսեցին առաջանալ խնդիրներ: Խնդիրը համապարփակ է, և մեզ համար շատ էական է իրավիճակը ճիշտ գնահատել և լուծումներ գտնել՝ ըստ առկա հնարավորությունների: Եվ դա կապված է ոչ միայն Հայաստանի հնարավորությունների հետ, այլ թե իրավիճակն ինչպիսին է, ինչպիսին են ճիշտ կազմակերպելու իրական հնարավորությունները, որովհետև այդ ամբողջ գործընթացը բազմաթիվ դերակատարներ ունի: Սա վերաբերում է մի շարք հարցերի, ինչպիսին են՝ տեղափոխող, թե ծախսն ինչպես է կատարվում, ինչպես ենք մենք Հայաստանում ընդունում մեր հայրենակիցներին, ինչպես ենք ապահովում իրենց և մեր բնակչության առողջապահական անվտանգությունը, կարանտինի հարցերն ինչպես են լուծվում, բժշկական ռեսուրսը որքան է, կարանտինի համար նախատեսված տեղերն ու ռեսուրսներն ինչքան են: Այս ամենի մեջ է գնահատականը տրվում: 

Իհարկե, հարցն առավել զգայուն է, երբ վերաբերում է երեխաներին, ուսանողներին: Հիմա, առիթից օգտվելով, որոշ վիճակագրություն կներկայացնեմ, և պարոն Սինանյանը նույնպես անդրադարձավ, որ տարբեր վայրերից կազմակերպելով այս ամենը՝ ապահովում ենք վերադարձ: Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հնդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 30-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 20-ին Վաշինգտոնից 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի, ապրիլի 21-ին՝ այսօր, ԱՄԷ-ից սպասվում է 18 հոգու վերադարձ: Մոտակա օրերին ևս երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մոտավորապես 700 հոգի կվերադառնա Հայաստան: Այս ամենը կազմակերպվում է բոլոր հնարավոր ձևաչափերով։ Եղել է, որ Հայաստանն իր վրա է վերցրել և ուղարկել օդանավ։ Մյուս դեպքում մենք օգտվել ենք մեր տարբեր գործընկերների հետ համագործակցությունից. Միացյալ Նահանգների, Վրաստանի հետ ենք համագործակցել, իսկ մեր քաղաքացիներին Չինաստանից տեղափոխելու ժամանակ՝ օգտվել ենք Ղազախստանի և Ռուսաստանի հետ համագործակցությունից, մենք համագործակցում ենք Իրանի հետ, և այլն։ 

Ըստ իրավիճակի գնահատական է տրվում։ Բացի դրանից, կազմակերպվել են այդ չարտերային տարբերակները, որտեղ մեր հայրենակիցները նույնպես շատ կարևոր օժանդակություն են բերել և ապահովել մեր հայրենակիցների վերադարձը։ Օրինակ՝ այս շրջանում նման ճանապարհով վերադարձած 1886 մեր քաղաքացիներից մոտ հազարը վերադարձել են Հայաստան անվճար։ Յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է, և լուծումները տրվում են՝ իրավիճակային, ընդհանուր այդ ռազմավարական քաղաքականությունը վարելով, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր քաղաքացիներին: Սակայն դա համադրվում է նաև կարողությունների հետ, թե որքանով հնարավոր է այդ ամենը սահուն կազմակերպել և ընդունել Հայաստանում, քանի որ ամենակարևոր հարցերից մեկը նաև Հայաստանում ընդունելու կարողությունն է: Դա նշանակում է 14 օր կարանտին, նշանակում է բժիշկներ, վայր և մնացած բոլոր հարցերը: Այս ամենը պետք է համադրել և այս քաղաքականությունը ողջամիտ  իրականացել:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 21/04/2020  |  Ղարաբաղյան հակամարտությունՓոխզիջումները պետք է լինեն համաչափ. Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը
08:53 21/04/2020  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանին չհաջողվեց համոզել Բարսեղ Բեգլարյանի փոխնախարար սանիկին, հայտնի է, թե ուր է գնում․ «Հրապարակ»
21:41 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի ուենցավ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանս
21:19 20/04/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում
21:24 19/04/2020  |  Հետաքրքիր է իմանալԱնձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
09:34 17/04/2020  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը 1,5 մլն դրամի պարգեւավճար է ստացել․ «Հրապարակ»
17:52 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
23:50 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
22:34 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ
18:48 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը կարեւորեց համանախագահների հայտարարությունը՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]