Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել

Հայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը 03/25/2020   12:41  |  Վերլուծություններ

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման և տնտեսական վիճակի ապակայունացման վտանգով պայմանավորված, ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ նախատեսված քայլերը, թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են և չեն առաջարկում ամբողջական և համապարփակ լուծումներ:

Ըստ որոշման նախագծի, առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել վարկեր սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ տնտեսվարողների համար ժամանակ շահելու, պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու  և գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու համար: Ծրագրի շրջանակներում կիրառվելու են համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և սուբսիդավորման գործիքներ: Ծրագիրը նպատակ է հետապնդում տնտեսվարող սուբյեկտների համար մեծացնել ֆինանսական միջոցների հասանալիությունը՝ մինչև 24 ամիս տրամադրվող վարկային միջոցների շնորհիվ, որոնք պետք է ուղղվեն աշխատավարձերի, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների, կոմունալ վճարների վճարմանը, ինչպես նաև հումքի, սարքավորումների և պարենային ապրանքների ներմուծմանը:

Այս նախագծի կարևորագույն թերություններից մեկն այն է, որ վարկերի տրամադրման նպատակահարմարությունը վերապահված է վարկային կազմակերպություններին: Թեև որոշումը նախատեսում է, որ օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի կառավարության առանձին որոշմամբ, բայց այն նաև նախատեսում է, որ այդ կարգն առավելապես վերաբերվելու է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին և միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելուն: Կարծում ենք, որ չափազանց կարևոր է կառավարության ծրագրի իրականացումն ըստ տնտեսության ոլորտների, քանի որ ակնհայտ է, որ կան ոլորտներ, որոնք առավելապես զգայուն են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի առաջացրած խնդիրների նկատմամբ:

Այսպես, տուրիզմը և նրան հարակից ոլորտները, ինչպիսիք են կացության, ժամանցի և հանրային սննդի կազմակերպման ոլորտները և այդ ոլորտներին տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտը արդեն այսօր հայտնվել են լրջագույն խնդիրների առջև: Միաժամանակ, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, մանրածախ և մեծածախ առևտուրը առավել կայուն են ճգնաժամի առաջացրած կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելու առումով:

Ակնհայտ է, որ ոլորտային մոտեցում չորդեգրելու պարագայում, վարկային կազմակերպությունները նախապատվություն կտան այն ընկերություններին, որոնք սակավ ռիսկային են և, հետևաբար, առանց այն էլ սուղ միջոցները կուղղվեն այն ոլորտներին, որոնք այսպես, թե այնպես, համեմատաբար կայուն են կարճաժամկետ հատվածում:

Համոզված ենք, որ կարճաժամկետ խնդիրների լուծման առումով, առաջնային պետք է լինի հենց առավել խոցելի ոլորտների աջակցությունը, ինչպիսիք են տուրիզմը և նրան հարակից ոլորտները: Այդ իմաստով, նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցների հասանելիության մեծացման ուղղված առաջարկներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Այդ քայլին զուգահեռ անհրաժեշտ է արդեն իսկ այսօր հայատարարել այդ ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար հարկային արձակուրդ՝ սահմանված ժամկետով: Ժամկետը պայմանավորված պետք է լինի առկա միջոցներով: Այս քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ անտոկոս և համաֆինանսավորվող միջոցներ ներգրավելը դեռևս չի ազատում այդ վարկերը առնվազն մասնակիորեն հետագայում սպասարկելու պարտավորությունից: Ակնհայտ է, որ նույնիսկ համաճարակի բարեհաջող հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու և այդպիսի հոսքերի սահմանափակ աճի դեպքում այդ ոլորտի տնտեսվարողները շարունակելու են մղել գոյատևման պայքար: Այդպիսի պայմաններում լրացուցիչ ֆինանսական բեռի ակնկալիքները չեն կարող լավատեսություն հաղորդել այդ ոլորտի տնտեսվարողներին: Հարկային արձակուրդն, ըստ էության, մատնանշում է այդ լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկման հետագա հնարավոր աղբյուրը: Առաջարկում ենք նաև իրականացնել նշված ոլորտների 2019թ. համար հաշվարկված շահութահարկի և այլ դեռևս չվճարված հարկերի տարաժամկետում: Այս քայլերը ոչ միայն կբարելավեն տնտեսվարողների լիկվիդայնությունը, այլև լավատեսություն կհաղորդեն այդ տնտեսվարողների այն կոնտրագենտներին, որոնք դրամային պահանջներ ունեն նրանց նկատմամբ: Իր հերթին, դա խթան կհանդիսանա գործող պարտավորաիրավական հարաբերությունները վերանայելու և պարտավորությունների կատարման ժամկետները վերանայելու համար։ Այսինքն, նշված ոլորտների կազմակերպությունների նկատմամբ դրամական պահանջով օժտված սուբյեկտներին այս քայլը վստահություն կներշնչի և, որպես օրինակ՝ իրենց գործընկեր տուրիստական կազմակերպությանը սնանկ ճանաչելու դիմում տալու փոխարեն,  նախապատվությունը կտրվի այդպիսի պարտավորությունների կատարման տարաժամկետմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշել ենք, համաճարակի հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու, կարևոր է արդեն իսկ այսօր մշակել ներքին տուրիզմի խթանման միջոցառումների ավելի համապարփակ ծրագիր: Ներքին տուրիզմի խթանումը կարող է կարճաժամկետ կայունացնող դեր ունենալ, մինչև ներգնա տուրիզմի հոսքերի վերականգնումը մինչհամաճարակային մակարդակի:

Կարևոր է նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջազգային համապատասխան կառույցներից առավել խոցելի ոլորտների օժանդակությանն ուղղված միջոցների ներգրավման ուղղությամբ: Այդպիսի քայլերը պետք է ձեռնարկվեն անհապաղ, քանի որ կանխատեսելի է, որ արդեն իսկ մոտ ապագայում նույնիսկ միջազգային ֆինանսկան շուկաները բախվելու են լիկվիդայնության խնդրի հետ և նմանատիպ միջոցների հասանալիությունը խիստ նվազելու է:

Կարևոր է գիտակցել, որ կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է: Այս պահին անհրաժեշտ է գտնել այն նուրբ հավասարակշռությունը. մի կողմից՝ համաճարակի կանխարգելման և հաղթահարման կարևորագույն գործառույթներն իրականացնելու, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության պահպանման միջոցառումներն իրականացնելու միջև: Այդ համատեքստում, արդեն իսկ հայտարարված արտակարգ դրության խստացումը կարծես անհարկի սահմանափակում է նաև տնտեսության այն ճյուղերի գործունեությունը, որոնք հնարավորություն ունեն խելամիտ պաշտպանությամբ աշխատել այս պայմաններում: Այսպիսի պայմաններում կարևոր է նաև տնտեսվարողների համար բավարար ճկունություն ապահովելը: Մասնավորապես, աշխատակիցների պարտադիր զբաղվածություն ապահովելու փոխարեն, որն ի վերջո կարող է հանգեցնել տնտեսվարողների սննանկացման, ՀՀ կառավարությունը կարող է դիտարկել ժամանակավորապես պարապուրդում հայտնվածներին նպաստներ տրամադրելու մոտեցումը:

Նախագծի մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այն նախատեսված է, որոշակի բացառություններով, միայն ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, և, հետևաբար, հիմնականում չի անդրադառնում մեր այն քաղաքացիներին, որոնք զբաղվում են միկրոձեռնարկատիրությամբ: ՀՀ հարկային օրենսգրքի 272 հոդվածի Հավելված 3-ով սահմանվում է այն գործունեության տեսակների ցանկը, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Այդպիսի գործունեության տեսակներից են կոշիկի, հագուստի, ժամացույցների, էլեկտրական սարքերի նորոգումը, որոշակի ուսուցման դասընթացների կազմակերպումը, պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեությունը, խնջույքավարների գործունեությունը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումը և այլն: Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տեսակի գործունեությամբ զբաղվորները գտնվում են առավել խոցելի իրավիճակում և այդպիսի գործունեության բավարար չափով իրականացումը համաճարակային պայմաններում անիրական է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առանց անհատ ձեռնարկատեր ձևակերպելու են իրականացնում իրենց գործունեությունը նաև տաքսու վարորդների մեծամասնությունը, որոնց աշխատանքը նույնպես վտանգված է համաճարակի պայմաններում: Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ծրագրեր իրականցնեն նաև այս խմբերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես գործիքակազմ կարող է կիրառվել, օրինակ, կոմունալ ծախսերի սահմանված նվազագույն չափով սուբսիդավորումը կամ այդպիսի հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից սահմանված ամսեկան նվազագույն չափով այդպիսի վճարների ներումը/տարաժամկետումը՝ ապագայում այդ հանրային ծառայությունները մատուցող ընկերություններին որոշակի հարկային արտոնությունների տրամադրման երաշխիքներով պայմանավորված: Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև ՏՄՊՀ կողմից իր գործառույթների առավել արդյունավետ կատարումը, մասնավորապես, ապրանքների գների անբարեխիղճ աճը կանխարգելելուն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացումը:

Երկարաժամկետ հատվածում, համաճարակով պայմանավորված խնդիրների կանխարգելման և լուծման տեսանկյունից, չափազանց կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերի վրա համաճարակի ազդեցության գնահատումը և մոդելավորումը և համապատասխան հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը՝ ըստ ճյուղերի, հաշվի առնելով ազդեցության չափը և ճյուղի առանձնահատկությունները: Այս փուլում կարևոր է հիմնական շեշտադրումն ուղղել բազային և համակարգաստեղծ ճյուղերի աջակցությանը և դրան ուղղել ոչ միայն ՀՀ վարչապետի կողմից հայտարարված առկա աննախադեպ լրացուցիչ ֆինանսական միջոցները, այլև, ըստ անհրաժեշտության, գնալ այդպիսի ճյուղերի օժանդակության ծրագրերի իրականացմանը՝ պետական պարտքը մեծացնելու ճանապարհով:

Հույս ենք հայտնում, որ այսուհետ իշխանությունները կգօրծեն ավելի օպերատիվ, քանի որ ճգնաժամային իրավիճակներում կարևոր են ոչ միայն ճիշտ քայլերը, այլև նրանց իրականացումը՝ ճիշտ ժամանակին, և հապաղումը կարող է վճռական բացասական դերակատարում ունենալ:

 

Նորայր Աղայան

Ռաֆայել Լազարյան

Ազգային Օրակարգ կուսակցության տնտեսական հանձնաժողովի անդամներ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից
11:09 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։
11:16 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պահպանել մեր զինվորի կյանքը
12:20 06/02/2020  |  ՎերլուծություններՀանուն Սահմանադրության
10:20 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ
11:50 25/01/2020  |  ՎերլուծություններԱգարակատեր-անասնապահների ցույցերի արդյունքը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Խորհրդարանի ամբիոնից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]