ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարարները կոչ են անում կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը 03/23/2020 17:22 | ԼՐԱՀՈՍ
Մանթաշով գործարարների միությունը հայտարարություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ։
Միությւոնը նշում է.
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ս.թ. մարտի 16-ից ՀՀ-ում
հայտարարված արտակարգ դրությունը, տնտեսվարողները խնդիր ունեն ստեղծված պայամաններում դիմակայելու՝ գործունեության մասնակի կամ ամբողջությամբ կասեցման պատճառով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության էդրված Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչն էլ ավելի է բարդեցնում իրավիճակը:
Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝
- այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն
օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․
Արտակարգ դրության օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Սակայն սա գործատուի ընտրությունը չէ և այս պարագայում գործ ունենք ոչ թե հարկադիր պարապուրդի, այլ ֆորսմաժորային իրավիճակի հետ: Ինչպես արդեն նշեցինք, մի շարք ընկերություններ ստիպված են մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը, և եթե չեն կատարվել աշխատանքներ և չի ստեղծվել հավելյալ արժեք, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս կարգավորումը գործատուներին սնանկացնելու և տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է:
Ուստի այն դեպքում, երբ հնարավոր չէ աշխատանքը շարունակել հեռակա կարգով, պետությունը պարտավոր է օգնել բիզնեսին և տնտեսությանը, քանի որ հենց բիզնեսի գործունեության պահպանմամբ է պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի ավարտից հետո պետության տնտեսական վիճակը: Բացի այդ, ազատ շուկայական տնտեսության պարագայում պետությունը չպետք է սահմանափակի բիզնեսի ազատությունը և ստիպի գործատուին վարկային միջոցների հաշվին վճարել աշխատակիցների չաշխատած ժամանակի համար: Ի վերջո, պետական բյուջեն ձևավորվում է գործատուների վճարած հարկերից և ֆորս մաժորային իրավիճակում, պետությունը պարտավոր է իր վրա վերցնել ռիսկերը՝ սահմանելով կարատինային նպաստ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով՝ բացառելով վատ գործատուի կանխավարկածը և բիզնեսի նկատմամբ նման պարտադրող կարգավորումներ կիրառելը:
Մյուս կողմից պետության կողմից առաջարկվող 150 միլիարդը տնտեսության մեջ դնելու և բիզնեսի աջակցման ճանապարհները պետք է ճիշտ սահմանել: Բացի այն, որ սա հավելյալ վարկային բեռ է ավելացնելու բիզնեսի համար, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում սահմանված ցուցանիշներին և չեն կարող օգտվել տվյալ վարկային միջոցներից, սակայն նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսգրքով սահմանվող նոր պահանջները՝ անլուծելի թողնելով վերոնշյալ խնդիրները: Առաջարկվող նախագծի մյուս կարգավորումները ևս բարենպաստ չեն բիզնեսի համար և առանց էական լուծումներ առաջարկելու խառնաշփոթ են ստեղծում գործատու-աշխատող ներկա և հետագա հարաբերություններում:
Նկատի ունենալով, որ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատակիցներին զերծ պահել ֆինանսական ցնցումներից, վստահ ենք, որ այս կարգավորումների հետևանքով բիզնեսի համար ցնցումների մասշտաբներրը կարող են բերել բիզնեսների սննկացման և ավելի երկարաժամկետ ֆինանսական ցնցումների:
Ուստի, առաջարկում ենք, ստեղծված իրավիճակում համախմբվելով տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը և համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ կաջակցեն, ոչ թե սնանկացման կտանեն բիզնեսին»։
Հայտարարության ներքո ստորագրել են բազմաթիվ գործարարներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը