Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Զինծառայողների գործերն ուսումնասիրելու համար Նիկոլ Փաշինյանի առաջարկած քննչական խումբը չի կարող լինել քննչական մարմին 03/11/2020   13:36  |  ԼՐԱՀՈՍ

«Այսպես կոչված, այլընտրանքային քննչական մարմին հասկացությունը ոչ թե ինչ-որ իրավական կատեգորիա է, այլ դա պայմանական անվանում է, վարչապետը հո՞ հրաման չի ստորագրել՝ ստեղծել քննչական մարմին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության նպատակով այլընտրանքային քննչական խումբ ստեղծելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, որը նա արեց սեւազգեստ մայրերի հետ հանդիպմանը՝ մարտի 8-ին։

Ըստ իրավապաշտպանի, տուժածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կարող է ստեղծվել նման խումբ, որը փաստաբանական խումբն է եւ, որը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, գործերն ուսումնասիրում է եւ միջնորդություններ է ներկայացնում։ Իրավական ընթացակարգի առումով Սաքունցը խնդիր չի տեսնում։ « Դա անկախ նրանից, վարչապետը կասի թե ոչ, կարող է ստեղծվել՝ նույնիսկ հասարակական նախաձեռնությամբ եւ մեկ կամ երկու գործով փաստաբանները հավաքվում եւ միասին են աշխատում, բայց այստեղ բուն խնդիրն այն է, որ սա որոշակի հարցերի արձանագրում է՝ քննչական մարմինների արդյունավետության հետ կապված եւ այստեղ, իհարկե, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման խնդրի մասին է խոսքը»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս մասին իրենք մշտապես են խոսել եւ հայտարարել, որ արմատական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով է հնարավոր խնդիրները լուծել։

Հիշեցնենք, որ Մարտի 8-ի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել նրանց ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Բոլոր իրավաբանների ծախսերը, ըստ վարչապետի, կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է, որ քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

«Խումբը կարող է տալ դատավարական եւ օպերատիվ հետախուզական հանձնարարականներ։ Դուք ասում եք՝ վատ է քննված գործը, դե ֆակտո վերցրեք, էդ գործը դուք քննեք»,- սեւազգեստ մայրերի հետ հանդիպմանը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, արդյո՞ք կամայական ստեղծված մարմինը կոնկրետ քրեական գործերով քննություն իրականացնելու իրավունք կարող է ունենալ, օրինակ, կարո՞ղ է արդյոք քննչական գործողություններ իրականացնել, իրավապաշտպանը պատասխանեց. «Ներողություն , դա քննչական մարմին չի կարող հանդիսանալ»։
Ըստ Սաքունցի, վարչապետը չի կարող հրաման ստորագրել՝ ստեղծել քննչական մարմին եւ այստեղ չպետք է մութ սենյակում կատու փնտրել ։ Այդ խումբը, ինչպես իրավապաշտպանն է կարծում, կարող է ստեղծել քննչական կոմիտեն՝ ներգրավելով քննիչների, որոնք այդ գործերի հետ առնչություն չեն ունեցել։
«Խոսքը էստեղ հստակ վերաբերում է հենց էդ քննչական մարմնի ՝ ինստիտուցիոնալ չբարեփոխված լինելուն»,-շեշտում է Սաքունցը ՝ հավելելով որ սա առհասարակ խնդրի լուծման հատային տարբերակ, մինչդեռ իրենք՝ քաղհասարակությունը ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից են։ «Մենք ժամանակին ու մինչեւ հիմա էլ պնդում ենք դա։ Մենք մշտապես դնում ենք արմատական փոփոխության ենթարկելու հարցը, որպեսզի տուժողների իրավահաջորդները ստիպված չլինեն գնալ վարչապետի կամ այլ մարմնի մոտ՝ իրավիճակից ելք գտնելու այլ տարբերակներ չտեսնելով։ Ճիշտ է՝ դատաիրավական բարեփոխումներով նախատեսվում է զտում, որը իր ժամանակացույցն ունի, բայց խնդիրների տեսանկյունից ժամանակային առումով ուշանում է »։

Իրավապաշտպանը համոզված է՝ առանց այդ զտման եւ բարեվարքության մեխանիզմի իրականացման, քննչական մարմինների որակը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը չեն կարող մեծանալ. «Ես խնդրի լուծումը ինստիտուտի փոփոխության մեջ եմ տեսնում, այսինքն, մարմինը, որը պատասխանատուն է քրեական գործերով արդյունավետ, օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննություն իրականացնելու համար պետք է այդ չափանիշներին համապատասխանի»։

Արթուր Սաքունցի խոսքով, իրենց փորձը վկայում է, որ մահվան ելքերով զինվորական հանցագործությունների հետ կապված որեւէ գործ ամբողջությամբ չի համապատասխանել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության չափանիշներին՝ տարբեր պատճառներով, քաղաքականից մինչեւ այլ՝ գերատեսչական ու կոռուպցիոն գործոններ։ Բացի առանձին քննիչների բարեվարքության ու որակական, մասնագիտական կարողությունների խնդրից նա նաեւ քննչական մարմնի կարողության մեծացման անհրաժեշտություն է տեսնում ՝ շեշտելով, որ քննչական մարմնի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ «Մեկ քննիչի կողմից քննվող գործերի քանակը էն աստիճանի է, որ որակի վրա էական ազդեցություն է թողնում, առանց այն էլ, քննիչների հետ խնդիրներ ունենք, որ տարիներ շարունակ հենց նույն գործերով քննություն են իրականացրել եւ կա անվստահություն, դա քիչ է, ավելանում է նաեւ օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը»։
Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի կազմում արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբին, որի կազմում նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված, Արթուր Սաքունցն ասաց, որ այն անարդյունավետ էր մի քանի պատճառներով։

«Նախ, ՀԿ-ները այդ ռեսուրսը չունեին, որովհետեւ լրացուցիչ բեռ էր եւ դա ժամանակ էր պահանջում, բայց հիմա այդ փաստաբանների համար, որոնք կներգրավվեն, հնարավորություն կստեղծի միայն զբաղվել դրանով, որովհետեւ դրանք 15-20 հատորանոց գործեր են»։

Սաքունցն ասում է՝ անցումային փուլում պետությունը ստիպված է լինելու մարտահրավերները լուծել՝ միաժամանակ համակարգային փոփոխություններ կատարելով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:48 15/02/2020ՊԲ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն. քննարկվել են մահվան դեպքերը
14:28 15/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների մահվան դեպքերը քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին
16:13 12/02/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաղաղ պայմաններում զինվորի մահվան նոր դեպքեր՝ չպարզված հանգամանքներում
20:25 01/01/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում զինվոր է մահացել` պատճառը հիվանդությունն է
12:24 06/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը
18:37 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, ռիսկը մնում է. Արթուր Սաքունցը՝ իրավապահ համակարգի՝ քաղաքական գործիք դառնալու վտանգի մասին
11:48 30/11/2019  |  ՄեկնաբանությունԵրեւանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Արթուր Սաքունց
10:23 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
21:05 03/10/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԱյսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը
10:23 24/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախում զինվոր է մահացել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]