ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը 12/06/2019 12:24 | ԼՐԱՀՈՍ
Ինքնասպանությունները միայն Հայաստանյան բանակին բնորոշ չեն։ Աշխարհի բոլոր բանակներում ինքնասպանություններ կան, բայց վիճակագրությունը մեզ մոտ ցավալի է։ Ազգային ժողովում «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«2018թ. 11 ինքնասպանություն, 2019-ին այս պահի դրությամբ 10 ինքնասպանություն և ամենացավալին այն է, որ թշնամու կրակից տարիներ շարունակ և մշտապես շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանությունների, բանակում ոչ կանոնադրական, ոչ ճշգրիտ հարաբերությունների, բանակային ենթամշակույթի առումով»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները. «Գործնականում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ է հանդիսանում զինծառայողի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը, որը որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված վերը թվարկած հոդվածների դիզպոզիցիաներում նախատեսված չէ, որի արդյունքում արարքը որակվում է ընդամենը քրեական օրենսգրքի 110 հոդվածի արարք, որը նախատեսում է էապես մեղմ պատիժ՝ ընդամենը երեք տարի։ Նման իրավակիրառ պրակտիկան արդարացի չէ նաև այն առումով, որ արարքի քրեաիրավական որակումից դուրս է մնում հանցագործության առաջնային օբյեկտը, այն է՝ զինվորական ծառայության կարգը։ Օրենքի նախագծով մենք առաջարկում ենք ՀՀ ՔՕ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում որպես ինքնուրույն հանցակազմ սահմանել հոդվածներ 360.1-ը՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը և 360.2-ը՝ զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը, որոնց մասերում նախատեսվում է նշված հանցագործության կատարման հատկանիշները»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, որտեղ հատուկ հանձնախմբեր են ստեղծվել, որոնք աշխատում են այդ ենթամշակույթը կանխելու և բավականին լուրջ արդյունքներ են արձանագրել. «Կարծում եմ՝ մենք պետք է անենք առաջին քայլը, այն է՝ պետք է խստացնենք պատժաչափերը, որպեսզի դա լինի զսպող օղակ այն զինվորի, հրամանատարի, կամանդիրի համար, ով կարծում է՝ զինվորն իր ստրուկն է, ենթական է և կարող է նրան պարբերաբար նվաստացնել»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ստացել է մի շարք առաջարկներ Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի գործընկերներից և պատրաստվում են Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ նիստ հրավիրել։
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 360.1, 360.2 հոդվածներով հետևյալ խմբագրությամբ՝ հոդված 360.1 զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողի սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվ ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները, պատժվում է 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է 1. մի խումբ անձանց կողմից, 2. պետի, հրամանատարի կողմից, ստորադասի ենթակայի նկատմամբ, 3. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է 6-ից 9-ը տարի ժամկետով ազատազրկմամբ։ Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են 7-ից 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հոդված 360.2՝ զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է 6-ից 12 տարի ազատազրկմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել