Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու 02/19/2020   11:43  |  Մեկնաբանություն

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է ծառայությունների մատուցումն իր ձեռքում կենտրոնացնել։

Նա դիտարկել է մի քանի ոլորտներում քաղաքային իշխանության գործողություններն ու հետևություն արել՝ հետևանքները վատ են լինելու։

«Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ.

Վերջին շրջանում տարբեր առիթներով պարբերաբար անդրադարձել եմ Երևանին վերաբերվող ամենատարբեր խնդիրների. աղբահանություն, սանմաքրում, վերելակներ, կամազներ և այլն։ Այս անգամ ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի կառավարմանը ավելի լայն առումով ու հասկանալ դրա տրամաբանությունը։ Կամ հասկանալ՝ ընդհանրապես տրամաբանություն կա՞, թե՞ չկա։

Նախ հիշեցնեմ` Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սոցիալական արդարության պահանջը վերադարձ չէ սոցիալիզմ, այլ տնտեսության զարգացման ճանապարհ, որտեղ պետության մասնակցությունը տնտեսության մեջ պետք է մեծ չլինի և գնալով փոքրանա։ Ու թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ներկայիս իշխանությունը իզմերով չի առաջնորդվում, տնտեսական հեղափոխության մասին խոսելիս նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետության դերը պայմաններ ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա զբաղվել իր ցանկացած գործով։ Պետությունը ոչ թե գործարան կամ հյուրանոց պետք է կառուցի, այլ այնպիսի միջավայր ապահովի, որ գործարարները ցանկանան Հայաստանում գործարան ու հյուրանոց կառուցել և վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են օրենքով։ Միանգամայն հասկանալի մոտեցում է։

Բացի այդ, կա մի թեզ, որ ոչ ոք չի վիճարկում՝ պետությունը վատ, անարդյունավետ կառավարիչ է և տնտեսության հնարավոր բոլոր ոլորտներում պետությունը պետք է կառավարումը հանձնի մասնավորին՝ իհարկե սահմանելով խաղի կանոններն ու վերահսկողություն իրականացնելով։
Աշխարհի գրեթե բոլոր հաջողված երկրները այդ ճանապարհն են անցել՝ մասնավորին հանձնելով, օրինակ՝ երկաթուղու, անգամ կալանավայրերի կառավարումը կամ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը։ Ներկայիս կառավարությունը այդ թեզը ոչ միայն չի վիճարկում, այլ հաստատում է՝ դատելով իր հայտարարություններից և որոշ գործողություններից։

Օրինակ՝ առողջապահության նախարարությունը վերջերս ցանկանում էր մասնավորեցնել մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը՝ հիմնավորելով, որ այդտեղ անհրաժեշտ են ներդրումներ, արդիականացում, և դա լավագույնս կարող է անել մասնավորը։
Կամ օրինակ ֆինանսների նախարարությունը առաջարկում է պետական գերատեսչությունների ներքին աուդիտը աութսորս անել՝ հանձնել մասնավոր աուդիտորական ընկերություններին, քանի որ որակը այդպես ավելի բարձր կլինի։

Կամ այն, որ բանակում զինվորների սնունդը սկսել են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Եթե չեմ սխալվում հենց անցյալ տարի ընդունվեց պետություն - մասնավոր գործակցության մասին օրենք, որով խաղի կանոններ են սահմանվում այդ ասպարեզում։ Պետությունը որոշում է իր առաջնահերթությունները, որոշում է՝ ինչ է ցանկանում անել, հստակեցնում է՝ ինքը իր կողմից ինչ է պատրաստ տրամադրել, ինչ պայմաններ ապահովել, իսկ ծրագրի իրագործումը վստահում է մասնավորին, որը շահույթի համար, բայց խիստ վերահսկողության տակ, անում է իր գործը։

Իսկ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը՝ ճիշտ հակառակը։ Ձևավորման պահից հետո մայրաքաղաքի նոր իշխանությունը անմիջապես կոնֆլիկտի մեջ մտավ մասնավոր տնտեսվարողի՝ Սանիթեքի հետ։ Արդյունքում ոչ թե գործունեության կանոնները հստակեցվեցին, որ այդ ընկերությունն ավելի նորմալ իրականացնի քաղաքի մաքրումը, այլ աղբահանության ու սանմաքրման գործառույթը մասնավորից կրկին անցավ պետությանը։ Առավել քան համոզված եմ, որ սրա դառը պտուղները մենք հետո ենք քաղելու։ Այսօր նվեր տված (թե գնված) մեքենաները կարծես լուծել են աղբի խնդիրը, բայց դա պետության վրա ավելի թանկ է նստում (կարող եք համեմատել աղբահանությանն ուղղվող գումարների չափը առաջ ու հիմա) ու բացի այդ ապագան խիստ անորոշ է. մեքենաները «սովորություն» ունեն փչանալ , մաշվել և ի վերջո շարքից դուրս գալ։

Ի՞նչ միջոցներով է կատարվելու դրանց սպասարկումը, վաղը մյուս օր ի՞նչ միջոցներով է թարմացվելու ավտոպարկը և մյուս տեխնիկան։ Մայրաքաղաքի բնակիչների՞, թե՞ նոր նվիրատուների։ Սանմաքրման մասով էլ ամենանկատելին այս օրերին ձնից չմաքրված մայթերն են: Իհարկե քաղաքապետը հայտարարեց որ համապատասխան տեխնիկա չկա, բայց դա ընդամենը պատճառաբանություն է: Դրա իրական պատճառը վերևում նշել եմ՝ պետությունը վատ կառավարիչ է:

Դրա ամենաթարմ օրինակներ կարելի է համարել կանաչապատման ոլորտը և տրանսպորտը։ Մրցույթով իրականացվող կանաչապատումը դարձրեցին համայնքային հիմնարկի գործառույթ: (Վստահեցնում եմ այստեղ էլ են ձախողելու):

Քաղաքային նախկին իշխանությունների պատվերով բրիտանական հեղինակավոր կազմակերպությունը լուրջ վերլուծություն էր արել և կազմել Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը։ Նախատեսվել էր, որ այդ համակարգը կոնցեսիոն կառավարման սկզբունքով կհանձնվի մասնավորին։ Քաղաքը փող չէր ծախսելու ավտոբուսներ ձեռք բերելու սպասարկելու կամ վարորդներին վճարելու վրա։ Դա անելու էր մասնավորը՝ բնականաբար որոշակի շահույթի դիմաց։ Սակայն այդ շահույթը նաև պատասխանատվություն էր, և ընկերությունը իր բիզնեսը պետք է պլանավորեր այնպես, որ կարողանար շահույթի հետ մեկտեղ որակյալ ու շարունակական ծառայություն ապահովել։

Իսկ ի՞նչ է նախատեսվում անել հիմա։ Որոշվել է մոտ 700 հատ ավտոբուս ձեռք բերել՝ 250 միլիոն դոլարով։ Ընդ որում, այդ գումարն էլ վարկային միջոց է լինելու։ Քաղաքային իշխանությունը ինքն էլ կառավարելու է այդ ավտոպարկը ու հասարակական տրանսպորտի համակարգը։
Համեմատեք՝ մի դեպքում պետությունը առանց փող ծախսելու ունենում էր նոր տրանսպորտային ցանց՝ նոր ավտոպարկով, որը կառավարվելու էր պրոֆեսիոնալ ընկերության կողմից։ Մյուս դեպքում՝ պետությունը 250 մլն դոլարով ավտոբուսներ է գնում, ընթացքում գումարներ ծախսում դրանց սպասարկման ու աշխատակազմի վրա ու ինքը կառավարում՝ խիստ կասկածելի պրոֆեսիոնալիզմով ու արդյունավետությամբ։

Միգուցե կասեք, որ այդպես ավելի ճիշտ է և ավելի էժան (քանի որ պետությունը իր կառավարելու համար շահույթ չի պահանջում), բայց դա չափազանց պարզունակ մոտեցում է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում պատճառված վնասը կարող է չափազանց մեծ լինել։
Հատուկ շեշտեմ՝ պետական թե մասնավոր վեճը կարող է հավերժական լինել։

Խնդիրն ուրիշ բանում է՝ Երևանի քաղաքապետարանը կարծես երկրի ընդհանուր տրամաբանությունից դուրս է գործում։ Մինչ կառավարությունում խոսում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը մասնավորի հետ անելու մասին, Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ԽՍՀՄ՝ ամեն ինչ պետական։ Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր հայտարարեն, թե մայրաքաղաքում ամեն ինչը պետք է քաղաքային իշխանությունները կառավարեն՝ զուգարաններից մինչև ժամանցի կենտրոններ։

Ցավալին այն է, որ քաղաքապետարանը այս քայլերը անում է ոչ թե գաղափարական հենքի վրա (ասենք՝ քաղաքապետը պետության դերի մեծացման կողմնակից է) այլ՝ տնավարի, սպոնտան ձևով։ Այդպես այս պահին հեշտ է թվում, իսկ թե հետո ինչ կլինի՝ կերևա։ Աղբահանությունը տապալվու՞մ է՝ եկեք մի քանի տասնյակ բեռնատար գնենք (կամ նվեր ստանանք), այս պահին խնդիրը լուծենք, իսկ թե հետո ինչ կլինի` կմտածենք ,երբ դրանք շարքից դուրս գան:

Հասարակական տրանսպորտի խնդի՞ր ունենք, եկեք 250 մլն դոլարով մի քանի հարյուր ավտոբուս գնենք, երևանցիները կտեսնեն, կուրախանան, նոր ավտոբուսներով կերթևեկեն։ Իսկ թե ո՞վ է վճարելու այդ 250 միլիոնը՝ տոկոսներով հանդերձ, ով է վճարելու վարորդների փողը, ով է վճարելու օպեատորներին, ով և ինչպես է վերահսկելու ու մի քանի տարի հետո ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, դա իրենց չի հետաքրքրում. երևի մտածում են, որ դա հաջորդ քաղաքային իշխանությունները պիտի անեն։

Այս հարցերը, քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը (կամ դրա բացակայությունը) շատ ավելի կարևոր խնդիր է, քան առանձին վերցված կամազները կամ վերելակները։ Սակայն ցավոք սրտի, այս խնդիրների մասին քննարկում չկա ոչ մի հարթակում։ Ո՛չ քաղաքական գործիչներն են այս մասին խոսում, ո՛չ լրագրողները ո՛չ փորձագետները։ Ոչ ոք։ Բոլորս կենտրոնացել ենք մակերեսային դետալների վրա՝ խորքային խնդիրները անուշադրության մատնելով։ Իսկ դրա հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:36 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանը և իր արբանյակներն անատամ իշխանություն են. Ռուսլան Բաղդասարյան
18:26 28/11/2019  |  ՄեկնաբանությունՌուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
17:31 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել
16:35 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան
13:11 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՌուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց
12:29 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՌուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը
20:46 06/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
14:29 05/09/2019  |  Մեկնաբանություն«Մեծ գլխով, լղար մարմնով երևույթը». Ռուսլան Բաղդասարյանը՝ Երևանի այսօրվա կառավարման մասին
16:49 12/08/2019  |  ՄեկնաբանությունՔաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել. Ռուսլան Բաղդասարյան
12:31 09/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել․ Ռուսլան Բաղդասարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]