ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեծ գլխով, լղար մարմնով երևույթը». Ռուսլան Բաղդասարյանը՝ Երևանի այսօրվա կառավարման մասին 09/05/2019 14:29 | Մեկնաբանություն
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։
Իհարկե, բնական է, որ հասարակությանը հուզող առանձին առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է՝ համակարգային։
Խնդիրը Երևանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։
Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ և ոչ պրոֆեսիոնալ, ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի, իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում ՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։
Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երևանում։
Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, և վստահ կարող եմ պնդել երևանցիները՝ նույնպես, համոզվեցինք, գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։
Դեռևս 10 տարի առաջ՝ 2009 թ-ին, ընդունված Երևանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է՝ Երևանը համայնք է, համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի։
Նախկին թաղային համայնքները, որոնց ղեկավարներն ընտրվում էին, կոչվեցին վարչական շրջաններ, ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է, եթե կադրերը պրոֆեսիոնալ են, իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է։
Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երևանի քաղաքապետը ի վիճակի չի երևանցիների առօրյա հոգսերը հոգալ, թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետև օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում ՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը։
Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետևանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար և գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն, գնդակի պես «տշեն»՝ կարևորը իրենց դռներից հեռու։
Այսինքն, վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երևանում ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձևական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները և պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի՝ Երևանի քաղաքապետի վրա, և եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները, ստացվում է, որ այդ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում։
Ու դա այն դեպքում, երբ Երևանն ունի մրցույթ շահած օպերատոր, և քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար (ի դեպ, նախկինում ես ասել եմ, որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու), կանաչ գոտիներն այրվում են, վերելակներն ընկնում են և շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։
Եթե պատկերավոր ասեմ, Երևանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երևույթի, որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։
Ի՞նչ է հարկավոր անել։
Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքևի օղակներ։ Մյուս կողմից, ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։
Քավ լիցի, ես նկատի չունեմ ,որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։ Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում, հնարավոր չի։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հենց ինքը՝ քաղաքապետն էլ է հասկացել, որ կամազ գնելով՝ խնդիրը չի կարողանում լուծել, մետրոն չի կառուցելու, վերելակները չի փոխելու, բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ