Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Փաշինյանը ԼՂ հակամարտության հարցում իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի. ռուս քաղաքագետ «168 ժամ» 01/30/2020   10:15  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ», – այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ սեփական հայտարարությունները, որ արել էր ընդդիմություն եղած ժամանակ, թե Ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում:

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, թե արդյո՞ք ինքն այժմ համաձայն է 2016 թվականին արած այն հայտարարության հետ, որ ապրիլյան իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի գիտությամբ: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակվա հայտարարությունները հիմա էլ անխաթար իր ֆեյսբուքյան էջում են: Նրա խոսքով՝ ինքը ռուս գործընկերներ հետ քննարկել է հայ հանրությանը հուզող հարցերը:

«Եվ ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, գործընկերային, դաշնակցային մթնոլորտում մանրամասն քննարկել են, իրավիճակը վերլուծել և փոխադարձաբար պատասխաններ ստացել մեզ անհրաժեշտ հարցերին»,- հայտարարել է վարչապետը:

Հստակեցնող հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է այդպես մտածում, Փաշինյանը պատասխանել է. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:

Ի պատասխան այն հարցին՝ փաստեր ունեցե՞լ է, երբ այդպիսի հայտարարություն է արել, Փաշինյանը դրական ենթադրող պատասխան է տվել և կրկին հիշեցրել ռուսաստանցի գործընկերների հետ ձայնագրության և քննարկումների մասին: «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում առաջնորդվում եմ առավելագույն հստակ գործընկերային հարաբերությունների միջազգային սկզբունքով և շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին ու ԵՏՄ գործընկերներին, որ նրանց համար այդ մոտեցումն ընդունելի է»,- նշել է Փաշինյանը:

Տրոֆիմչուկն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կերպով ասում է այն մասին, որ ներկայումս ևս չի հրաժարվում սեփական հայտարարություններից, որոնք արել էր մինչ իշխանության գալը:

Փորձագետի կարծիքով՝ դա վերաբերում է Փաշինյանի բոլոր թեզերին, այլ ոչ միայն արտահայտություններին, որոնք վերաբերում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմին:

Տրոֆիմչուկի խոսքով՝ նա չի փոխել իր տեսակետները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, դա վատ չէ, բայց Մոսկվայի համար դժվար է համարել լավ:

«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ, որպեսզի թույլ տար նման, մեղմ ասած, իրադարձությունների տարօրինակ զարգացում: Բայց գլխավորն այն է, որ նաև ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն են դա մշտապես ընդգծում, որ ղարաբաղյան հակամարտությունը միմիայն երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ուստի, թե ով է այնտեղ առաջինը հարվածել հակառակորդին՝ թող որոշեն վերահսկող միջազգային կառույցները, որոնք մինչ այժմ որևէ լուրջ պատասխան չեն տվել այդ հարցին: Ու թող Նիկոլ Փաշինյանն էլ նրանց դիմի: Այլապես ուղիղ սադրանք է թվում հենց իր այդ հայտարարությունը, որը նա արեց Կապանում: Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Վերջինս ՀՀ վարչապետին նաև հիշեցրեց, որ հենց այն պահին, երբ Ղարաբաղում բռնկվեց «ապրիլը», Բաքվում էր մեծ և բավականին ներկայացուցչական ռուս հասարակական-քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակություն: «Ռուսաստանը պետք է խելագար լիներ, որպեսզի հենց այդ պահին «նախաձեռներ» մի բան, որից խոսում է Փաշինյանը՝ «քաշելով» և՛ նրանց, և՛ Ադրբեջանին, և՛ իրեն»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ բարձր ղեկավարության նման հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ավելին, ըստ Տրոֆիմչուկի, դրանք ազատում են այն արտաքին ու տարածաշրջանից հեռու գտնվող ուժերի «ձեռքերը», որոնք իսկապես կցանկանային այնտեղ սադրել նոր պատերազմ, ուղիղ կերպով բախման հասցնելով և՛ Մոսկվային, և՛ Երևանին, և՛ Բաքվին:

«Վստահ եմ, որ ինքը՝ Փաշինյանը, հիանալի կերպով հասկանում է, ամեն դեպքում նա անում է նմանատիպ հայտարարություն, որն ինքնին նշանակալի է: Նիկոլ Վովաևիչը մնում է նույն ընդդիմադիրը: Ընդդիմադիր՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, և դա ներկայումս կոչվում է, նույն Փաշինյանի խոսքերով, «առավելագույն պարզ գործընկերային հարաբերություններ»:

Փաշինյանն այդ մասին ասում է հենց ներկայումս, քանի որ նա ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ: Բայց որ Մոսկվայի հետ չէ՝ դա հաստատ է»,- ասաց Տրոֆիմչուկը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 30.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:08 30/01/2020  |  ՄամուլՊետության վախճանը. «168 ժամ»
09:21 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության. Աղասի Ենոքյան
22:16 29/01/2020  |  ՎերլուծություններԵրկրում՝ ներքին թշնամի և հիբրիդային գործողություններ, դրսում՝ փափուկ-թավիշ
17:21 29/01/2020  |  ՄեկնաբանությունԻնչպե՞ս է Փաշինյանը տեղեկություններ ստացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործով. փաստաբանը հարցում է ուղարկել ՀՔԾ
13:36 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը երաշխիքներ է ուզում, առանց երաշխիքներ տալու
13:25 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբևէ որևէ խոսակցություն չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Լարիսա Մինասյան
12:52 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
12:42 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԼարիսա Մինասյանը համաձայն է վարչապետի պնդման հետ, որ նախորդ ռեժիմի կողմից հիմնադրամը չփակելու պատճառը բավական նենգ էր
12:39 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից
10:08 29/01/2020  |  ՄամուլԱվելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]