Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   12:52  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն 1 տարի՝ 20-ամյա Ջիվան Հարությունյանի սպանության հանգամանքները բացահայտելու և իրական մարդասպանին գտնելու հույսով է ապրում Հարությունյանների ընտանիքը: Ինչու՞ են քննիչները փորձում տուժողներին որպես մեղավոր, իսկ մեղավորներին՝ որպես տուժող ներկակացնել, ինչու՞ են սպանության կազմակերպիչ Դոդի Գագոյի տղա Ծառուկյան Նվերը և իր ոհմակը դեռ անմեղի կարգավիճակում:

Սպանված երիտասարդի պապը դիմել է վարչապետին և մատնանշել մի շարք առանցքային քննչական գործողություններ, որոնք, նրա գնահատմամբ, չեն իրականացվել դիտավորությանբ, իսկ իրականացվելու պարագայում հիմնովին լույս կսփռեն տեղի ունեցածի վրա, վեր կհանեն բոլոր մեղավորներին և հնարավոր կլինի հասնել օրենքի առաջ նրանց պատասխանատվությանը։

Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Արդարություն, արդարադատություն փնտրելու ճանապարհին ստիպված եմ դիմելու Ձեզ` որպես երկրի ղեկավարի, ում ենթակայության տակ են գործում իրավապահ մարմինները: Ըստ մեր սահմանադրության և համամարդկային համակեցության կանոնների՝ մարդն ունի կյանքի անձեռնամխելիության իրավունք, և ոչ ոք իրավունք չունի անպատիժ ուրիշին կյանքից զրկելու: Ոչ ոք, անկախ նրանից, թե ինչ հասարակական, սոցիալական դիրք է զբաղեցնում, անկախ նրանից, թե տվյալ անձը կամ իր հարազատն ունի արդյոք սեփական (գրպանային) խմբակցություն Ազգային Ժողովում, ինչ քաղաքական գործունեություն է ծավալում և ինչպես կարող է օգտագործվել իշխանության կողմից իր գործունեության ընթացքում ընդդիմադիր, թե իշխանամետ կարգավիճակով: Ում համար և որքան է կեղծել ընտրությունները: Անկախ նրա ունեցած զինված բանակի (ըստ իս` բանդայի) թվաքանակից, գլխի մեծությունից, իր բթությունից և անկախ բռնաբարության և ավազակային հարձակման համար դատված տարիներից:

Իմ անունը Ջիվան Հարությունյան է, Սովետի տարիներին ծառայել եմ միլիցիայում, հասել փոխգնդապետի աստիճանի, զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում քննիչի և քննչական բաժնի պետի: Արդեն անկախ Հայաստանում 1998թ.-ից զբաղվել եմ քաղաքականությամբ, բոլոր ժամանակներում ունեցել եմ ընդդիմադիր կեցվածք։ Ներկայումս հանդիսանում եմ ՀԺԿ Աբովյանի ղեկավարը: Բոլոր նախագահական ընտրություններին իմ ունեցած հնարավորությունները օգտագործել եմ ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայների հնարավորինս պահպանմամբ, այդ ընթացքում հաճախ նաև իմ և իմ կողմնակիցների կյանքի, առողջության գնով պայքարելով վերոհիշյալ ընտրակեղծարար զինված բանդաների անօրինական, սակայն միշտ պետության հովանավորությունն ունեցող գործողությունների դեմ:

2018թ.-ի գարնանը մեզ բոլորիս թվաց, թե արդարությունը հաղթեց և այլեւս մեր երկրում չեն լինի թիկնազորի անվան տակ, առավել ևս պետության կողմից տրված զենքի և արտոնության հնարավորություն ունեցող խմբավորումներ (բանդաներ):

Ուղիղ մեկ տարի առաջ իմ սիրելի թոռնիկը՝ Ջիվան Հարությունյանը, սպանվեց դիմահար կրակոցից՝ դեռ չբոլորած իր 21 տարին: Արդեն մեկ տարի է ես, իմ ընտանիքն ու հարազատները, չհաշտվելով մեր ունեցած կորստի հետ, սպասում ենք արդարության հաղթանակին, արդարադատության իրականացմանը։ Սպասում էինք նախաքննության արդյունքներին, որով պետք է բացահայտվեր հանցագործությունը, սպանություն կատարած անձը կամ անձինք կներկայացվեին դատարան՝ արդարադատության առաջ կանգնելու: Այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից անընդհատ ինձ հավաստիացրել են, որ կատարում են անկողմնակալ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն սպանության բացահայտման նպատակով: Չնայած արդեն հենց քննության սկզբում հասկանալի և տեսանելի էր, որ քննիչը (քննչական մարմինը) ամեն ինչ անում էր իրական հանցագործներին կոծկելու, նրանց վերաբերյալ գործի մեջ եղած ապացույցները կամայական հերքելու և ընդհակառակը, գործը շուռ տալու և իմ հարազատներին մեղադրելու ուղղությամբ։ Զավեշտի հասնող սցենարներ մշակելով, և ոչնչի առաջ չկանգնելով, այդ մտացածին ու սուտ սցենարների ուղղությամբ իբր ապացույցներ ստեղծելով (կարելով), չխորշելով ուղղորդել հանցագործներից մի քանիսին ցուցմունքները ձևակերպել իր նախանշած սցենարով, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ իր ուղղորդած ցուցմունքները հակասում են անգամ իր իսկ կողմից քննությամբ ձեռք բերված մյուս ապացույցներին։

Եվ այժմ, երբ գործի մի մասին ավարտ է հայտարարված, և մաս է անջատված դատարան ուղարկելու համար, արդեն գործին ծանոթանալով՝ անմիջապես ակնհայտ է դառնում քննչական մարմնի միտումնավոր կերպով ուղղորդված քննություն կատարելու և սպանությունները կատարողներին կոծկելու նպատակը։ Եվ ընդհակառակը, միտումնավոր կերպով սպանության փորձ կատարելու մեջ են մեղադրվում այն անձինք, ովքեր հրաշքով փրկվել են մահից՝ ունենալով բազմաթիվ հրազենային վնասվածքներ։ Գործում տուժող ճանաչվելու փոխարեն նրանք ճանաչվել են մեղադրյալներ:

Երբ մասնագետի աչքով նայում ես քր. գործին, անմիջապես պարզ է դառնում, որ քննությունը տարվել է միակողմանի՝ չտարանջատելով կողմերի գործողությունները իրարից, որն էլ կատարելու դեպքում անմիջապես կփլվի քր. գործի հիմքում դրված քննության հիմնական վարկածը և տրամաբանությունը:

Իսկ իրականությունը այն է, որ շարքային կենցաղային վեճի պատճառով մի կողմը (պայմանական ծառուկյանները), նախորոք կազմակերպելով իր գործողությունները, զինված բանդա է կազմել (որոնք միշտ էլ զինված են, զինված են նաև հենց այժմ թիկնապահի անվան տակ) և գնացել իրենց սեփական օբյեկտում գտնվող ու հաշտվելու նպատակով իրենց սպասող մյուս խմբի (պայմանական մանուկյանների) մոտ՝ նախորոք ուղարկելով <հետախույզներ>, հանել են բոլորին դուրս առանց որևէ բառ խոսելու, սադրել վիճաբանություն և համարյա շրջափակելով նրանց երեք կողմերից արձակել են բազմաթիվ կրակոցներ սեփական օբյեկտում գտնվող խմբի ուղղությամբ: Այդ հարձակվող խմբի կողմից կատարված բազմաթիվ հրազենային կրակոցների արդյունքում սպանվել են երկու հոգի (այդ թվում նաև իմ թոռը ՝ Ջիվուլը, ում այդպես փաղաքշական ձևով անվանում էինք մենք` ընտանիքի անդամներս) և վիրավորվել, մի կերպ մահից պրծել ևս 7-8 անձ: Նաև վիրավորել են իրենց երկու կողմնակիցների, կամ պատահաբար, կամ չճանաչելով:

Մյուս կողմը, տեսնելով իրենց վրա կատարված զինված հարձակումը, հավանաբար խմբի անդամներից մեկի մոտ եղած զենքից արձակել է կրակոցներ, որոնք ըստ իս եղել են սաստող։ Դրանցից վախենալով՝ զինված ստահակների խումբը հետ է նահանջել և չի կարողացել իրենց գործողությունները հասցնել ավարտին՝ սպանել նաև մյուսներին և գետնին ընկած վիրավորներին: Ասվածն ամբողջությամբ ապացուցվում է տեղազննության արձանագրությամբ, փորձագիտական եզրակացությամբ, հեռախոսազանգերի վերծանումներով, տեսանյութով, օպերատիվ մարմիններից ստացված տեղեկություններով և ի վերջո հենց քննիչի կողմից կազմած քարտեզ սխեմայով: Իսկ քննիչը, հաշվի չառնելով վերը նշված ապացույցները, նաև մի կողմի ցուցմունքները (դրանք գնահատելով ոչ արժանահավատ), քննությամբ դեպքի սցենար է հորինել և այն հիմնավորել մյուս կողմի շահագրգիռ անձանց ցուցմունքներով, և արդյունքում ամեն ինչի մեջ մեղադրել պաշտպանվող կողմին , արդարացնելու համար իր կողմից իրական հանցագործներին չբացահայտելու թվացյալ անկարողությունը, իսկ իրականում՝ կոծկելու եղելությունը:

Ես վստահ եմ՝ եթե քննիչը կատարեր հետևյալ գործողությունները (որը հենց իր պարտականությունն էր) և տաներ քննությունն այդ ուղղությամբ, և՛ իրական պատկերը կվերհաներ, և՛ սպանություն կատարողներին կբացահայտեր՝

1. Հստակ տարանջատեր կողմերին և մեկի կատարած գործողությունները չվերագրեր երկու կողմին։

2. Քննություն տաներ կազմակերպված զինված հարձակման կազմակերպչի բացահայտման ուղղությամբ (ով գործի նյութերով ակնհայտ է, որ Ծառուկյան Նվերն է)։

3.Կողմերի և փորձագետների մասնակցությամբ զննության ենթարկեր գործում առկա տեսանյութերը (սպանությունների դեպքի վայրին վերաբերող, այլ ոչ թե առանձնապես կարևորություն տալով զններ վուլկանիզացի դեպքը՝ անուշադրության մատնելով Պարտեզի միջադեպի տեսանյութերը)։

4.Հաշվի առնելով հենց թեկուզ գործի նյութերը՝ վերհաներ հարձակվող կողմի մասնակիցների ամբողջական քանակն ու ցուցակը (առանց դրանց կոծկելու ցանկության, որը գործի ընթեցման ընթացքում ակնհայտ դրսևորվում է)։

5.Հստակեցներ դեպքի բոլոր մասնակիցների անհատական գործողությունները։

6. Ինքնապաշտպանության իրավունք վերապահեր զինված հարձակման ենթարկվածներին։

7.Եվ ի վերջո, անհասկանալի և աբսուրդ հիմնավորումներով գործից մաս անջատելու փոխարեն (որն, անշուշտ, կատարվել է <<շուստրիություն>> անելու նպատակով՝ գործի հիմնական մասը քնեցնելու, տուժողի իրավահաջորդներին գործի անջատված մասի մասնակցությունից զրկելու (կարգավիճակ չունենալու), նախաքննության ընթացքում ուղղորդված ցուցմունք տված անձանց վարքագիծը դատաքննության ընթացքում կառավարելի դարձնելու և այլն։ Ինձ առայժմ անհայտ նպատակներով գործը վարել է ամբողջությամբ, առանց մաս անջատելու՝ օրենքի պահանջը կատարելով, գործի քննության լրիվությունն ու ամբողջականությունը ապահովելու նպատակով:

Վերոհիշյալ գործողությունները չկատարելը և քր. գործն ամբողջությամբ խճճելը իմ և իմ կարծիքով ցանկացած անաչառ դիտորդի գնահատմամբ ունի մեկ նպատակ՝ նամակի սկզբում նշված բոլոր ժամանակների իշխանությունների հովանավորությունից օգտվող, քաղաքական խեղկատակ Դոդի Գագո կոչվող անձի, նրա որդու` Նվերի և նրա զինված ստահակների ոհմակի գործողությունները կոծկել, նրանց վերաբերյալ ունեցած տվյալները խնամքով թաքցնել և նրանց վերաբերող գործը դնել նախկինում եղած բազմաթիվ նմանատիպ գործերի շարքում՝ նշված անձի գործողությունները էլ ավելի վերահսկելի դարձնելու և իշխանության ցանկություններին համապատասխան օգտագործելու նպատակով:

Ես գիտեմ, որ իմ գրած այս դիմումը Դուք չեք կարդալու, Ձեր օգնականներից մեկն այն մակագրելու է դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին, նրանք` իրենց հերթին, իրար մակագրելով վերջում հայտնվելու է գործը քննող քննիչի մոտ, իսկ վերջինս էլ այն կցելով գործին ինձ պատասխանելու է, որ իմ դատողությունները բոլորն անհիմն են և չեն բխում գործի նյութերից: Բնականաբար հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ինչու եմ գրել դիմումս:

Մեծարգո՛ պարոն Վարչապետ, մարդկային կյանքն անձեռնամխելի է, և պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի անձեռնամխելիությունը, իսկ պետական մարմինների՝ իրենց պարտականությունները անկաշառ և անաչառ կատարելու վերահսկողությունը իրականացնում է իշխանությունը՝ պետության ղեկավարը:

Ես պատրաստ եմ ասածներս առարկայական ապացուցելու համար հանդիպել գլխավոր դատախազի հետ և նրան ցույց տալ գործում առկա միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները, որոնցից անմասն չէ հենց ինքը` գլխավոր դատախազը:

Հարգելի՛ պարոն Վարչապետ, հուսով եմ իմ գրած այս դիմումի արդյունքում Ձեր կողմից կտրվեն բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները` ներգրավելով ԱԱԾ մարմիններին, իմ թոռան սպանության իրական հանգամանքները և սպանողին կամ սպանողներին բացահայտելու համար և չեք թողնի ինձ` 80-ամյա ծերունուս, ստիպված արդարադատություն իրականացնել իմ ձեռքով:

Խորին հարգանքներով՝ իր թոռան մահը սգացող` Ջիվան Հարությունյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:42 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԼարիսա Մինասյանը համաձայն է վարչապետի պնդման հետ, որ նախորդ ռեժիմի կողմից հիմնադրամը չփակելու պատճառը բավական նենգ էր
12:39 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից
10:08 29/01/2020  |  ՄամուլԱվելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ»
09:44 29/01/2020  |  Մամուլ«100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ»
09:25 29/01/2020  |  ՄամուլՓաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում . «Փաստ»
00:33 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԼարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան
00:14 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան
20:22 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջին օրերին Փաշինյանը հայտնվել է ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ. Կոնստանտին Տեր-Նակալյան
20:15 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՈչ մեկ Փաշինյանին չէր կասկածում ցերոզ ունենալու մեջ, նրա խնդիրներն ուրիշ տեղից են գալիս. Կոնստանտին Տեր-Նակալյան
19:45 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին փոխնախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]